Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին


Իշխանական պատգամավորները «քաստինգի» են մասնակցում. քաղաքական «սպիդոմետրի» գործոնը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական կյանքում կարելի է հանդիպել բազմաթիվ տարօրինակ և հակասական իրավիճակների։ Այդպես, եթե անցած տարվա նոյեմբերի 9-ին կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրությունից հետո «Իմ քայլի» պատգամավորները չքացել էին, նրանց հնարավոր չէր գտնել ու բերել ԱԺ, ապա հիմա նրանք ջրի երես են դուրս եկել ու կամաց-կամաց գլուխ են բարձրացնում։ Ավելին, հիմա սկսել են ինքնագոհ հոխորտալ ու անգամ ամոթանքներ տալ արդեն ուրիշներին։

Այս առումով տպավորություն է առաջանում, թե «քայլողների» վրա կարծես թե հատուկ չափիչ սարք է դրված, յուրատեսակ «սպիդոմետր», թե ում ձայնն առավել բարձր կհնչի, կամ ով ավելի շատ կքծնի շեֆին, ով ավելի պոռոտախոս կլինի։ Ու բացարձակ կարևոր չէ, թե նրանց ասածները քաղաքական առումով ինչ-որ բովանդակություն կամ տրամաբանություն կարտահայտե՞ն, թե՞ ոչ, այս դեպքում կարևորը միայն տեսախցիկների առաջ երևալն ու ինչ-որ ձևակերպումներով Փաշինյանին արդարացնելն ու գովերգելն է։

Արդյունքում նրանցից ոմանք անզուսպ մրցակցության շրջապտույտի մեջ են հայտնվել միմյանց հետ, թե ով ավելի շատ կարդարացնի դավաճանությունը, Արցախը հանձնելը, հինգ հազարից ավելի զոհերի պատճառ դառնալը և հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղելը, ապիկար կառավարումն ու պետության ողնաշարը կոտրելը։ Մյուս կողմից՝ կարծես թե նրանց քաղաքական կյանքի էլիքսիրն այն է, թե ով ավելի հզոր ձայնով ու հիստերիկայով կհիշի նախկիններին, նրանց կմեղադրի գործած ու չգործած բոլոր մեղքերում, ով ավելի ուժգին կծափահարի ու գովեստի անզուգական խոսքեր կշռայլի շեֆին։ Կարճ ասած՝ Փաշինյանին քծնելու համար մի մեծ քաստինգ է հայտարարված։

Նույնիսկ այնպիսի գրոտեսկային իրավիճակներ են ստեղծվում, որ անհնար է առանց հումորի մոտենալ։ Օրինակ՝ օրերս Փաշինյանի անվան խմբակցության անդամներից մեկը ԱԺ ամբիոնից նրան սկսել է համեմատել ոչ ավել, ոչ պակաս Պետրոս Մեծի հետ։ Այդպես էլ վաղը նրան կարող են համեմատել Ալեքսանդր Մակեդոնացու, Նապոլեոնի հետ ու անգամ լուրջ դեմքով նրան ներկայացնել որպես Սուն Ցզիի պես ստրատեգ կամ Արիստոտելի նման քաղաքական մտքի գիգանտ։ Այսինքն, զարմանալի էլ չէ, եթե մարդն իրեն գրեթե Հիսուսի հետ է համեմատում, մյուսների հետ համեմատությունն ինչ է, որ իր թիմակիցները չանեն։

Լավ, ինչո՞ւ են քայլողներն այսպես ծայրահեղ վիճակում հայտնվել, իրո՞ք Փաշինյանին դուր են գալիս քծնանքի այս շքերթները։ Երևի թե՝ այո, որովհետև նրա թիմում բոլորը նրա կամքն են կատարում, ոչ ավելին: Իսկ կամքը կատարելու մրցույթն արդեն այլ հարց է: Չէ՞ որ առջևում ընտրություններ են, ու ընտրացուցակի մեջ տեղ ունենալու հարց կա, իսկ թե ով կարող է ընդգրկվել ցուցակում կամ անցողիկ տեղ զբաղեցնել, կախված է միայն շեֆի ցանկությունից։ Դրա համար էլ, թվում է, ցուցակում տեղ ունենալու համար մրցույթ է հայտարարված, թե ով կարող է ավելի շատ շեֆի աչքը մտնել։ Հենց այստեղ է, որ իր գործը կատարում է պաշտոնի հասնելու մոլուցքը և թիմակիցներին գերազանցելու ցանկությունը։

Մյուս կողմից էլ՝ քանի որ հանրությունը մինչ այժմ քայլողների մեծամասնությանն այդպես էլ չի ճանաչում, նրանք որևէ կերպ աչքի չեն ընկել իրենց մասնագիտական և ինտելեկտուալ կարողություններով, ապա փորձելու են ընտրություններին ընդառաջ հայտնի դառնալ իրենց սկանդալային ու ամպագոռգոռ հայտարարություններով։ Ու նրանց թվում է, որ եթե անընդհատ արդարացնեն սեփական թիմի սխալներն ու թութակի պես կրկնեն, թե Հայաստանին պայծառ ապագա է սպասվում, ապա այդպես էլ լինելու է։ Իսկ իրականում այդ մարդիկ ընդամենը գերի են Փաշինյանի ձեռքում: Օրինակ՝ թիմից հեռացած պատգամավորի վրա Փաշինյանի մուննաթ գալը նախ և առաջ մյուսներին էր ուղղված՝ «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» սկզբունքով։

Իսկ թե սպառնալիքների միջոցով ու պաշտոնի խոստումներով ինչքան երկար է հնարավոր երկարաձգել սեփական քաղաքական թիմի արհեստական «ամրությունը», ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան