Երևան, 28.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն շարունակում է էժանանալ Ոստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն Անհայտ անձը Մակրոնի վրա ձվի նման առարկա է նետել (տեսանյութ) Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն. Արթուր Վանեցյան 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (լուսանկարներ) Տեսանյութ. Հազարավոր զոհվածների լուսանկարներով քայլերթ. ինչ է կատարվում Բաքվում Զոհված զինծառայողների, անհայտ կորած անձանց, Հայաստանին վերադարձված գերիների թիվը՝ ըստ պաշտոնական տեղեկության Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ Պատերազմ, որ չպետք է լիներ. Գեղամ Նազարյան


Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանկության տարիներին մեր ծնողներից հաճախ ենք դրվատանքի, երբեմն նաև ամոթանքի խոսքեր լսել: Ծնողները երեխաներին դաստիարակելու առաքելություն, բայց ավելի շատ պատասխանատվություն ու պարտականություն ունեն: Դա պետք է նաև անեն այն պետության համար, որտեղ ապրում են, բայց նախ և առաջ երեխայի, որպեսզի վաղը նա պիտանի լինի հասարակությանը, երկրին, հետագայում ինքն էլ կարողանա դառնալ պետության և հասարակության առողջ բջիջը: Մեր ծնողները մեզ դաստիարակում են սեփական օրինակով: Գուցե չեն ասում, որ ծխելը վնասակար է կամ էլ թմրանյութերը կարող են խորտակել կյանքդ: Չեն ասում, որ անբարոյականությունը, այլոց զրպարտելը գումար վաստակելու տարբերակ չէ, որ ամենակարևորը մարդու պատիվն է: Ուղղակի օրինակ են ծառայում: Գրեցի ու կասկածի որդը շարժվեց գլխումս՝ իսկ գուցե ո՞չ: Ի՞նչ արժեք ունի այսօր պատիվը, մի բան, ինչն ամենաթանկն է, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի գումարով գնել չես կարող: Գիտե՞ն մարդիկ դրա արժեքի, կարևորության մասին: Ավաղ, կարծես ոչ բոլորը:

Շատերս այս բոլոր երևույթների մասին ավելի հաճախ երկար դասախոսություններ չենք լսել, բայց տեսել ենք մեր ծնողների կամ տան մեծերի օրինակը, նրանց կյանքի ընթացքը: Հետո ինքներս կրկնում ենք այդ ճանապարհը՝ ընտանիք ստեղծելու, արդար քրտինքով գումար վաստակելու, սխալներից հնարավորինս խուսափելու համար մտածված քայլեր անելու իմաստով: Երբ մարդը մի սխալ էր գործում, ինչի հետևանքով վնաս էր հասցրած լինում մեկ ուրիշին, նրան նույն մարդիկ էին «մեկուսացնում» հասարակությունից ու իրենցից: Նա դադարում էր վստահելի լինել, դադարում էր հարգանք վայելել, և շատ քչերն էին, որ մոռանում էին նրա արածը: Հասարակության կողմից անտեսված լինելը ստիպում էր այդ մարդուն երկար ժամանակ, երբեմն անգամ մինչև կյանքի վերջ գլխիկոր քայլել, ամոթով՝ չկարողանալով մեղքը քաղել:

Լավ ու վատ մարդիկ, ինչպես ընդունված է նրանց «դասակարգել», միշտ եղել են ու կան: Դա կապ չունի կրոնի, մաշկի գույնի, ռասայական պատկանելության հետ: Կան արժեքներ, որոնք պետք է ունենան բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, որ տարբերվում են իրարից: Երբ շենքի անգամ ամենահեռավոր մուտքում մարդ էր մահանում, հստակ էր մեկ բան՝ շենքի որևէ բնակարանից գոնե 2-3 օր երաժշտության բարձր ձայն չէիք լսի: Հարևանները գնում էին, հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել: Այդպիսին էին մարդիկ` հոգատար, ուրախության, բայց ավելի կարևոր է՝ վշտի պահին իրար ձեռք մեկնող: Այո՛, ցավը միայն դրա տիրոջն է պատկանում, բայց չէ՞ որ հիշողություն գոյություն ունի, որը չես կարող ջնջել, մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ առաջ: Սա է մեզ մարդ պահում աշխարհի երեսին, չի թողնում կորցնենք մեր դեմքը:

Այո՛, մարդ եմ, որն ավելի հաճախ չի կարողանում անգամ սեփական ուրախությունն ու ծիծաղն արդարացնել, մինչդեռ մարդիկ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այդ ուրախությունը մեզանից խլելու մեջ, ծափահարում են երկրի օրենսդիր մարմնում, ծափահարում են իրենց առաջնորդին, չգիտես էլ՝ որ մի արժանիքի համար: Ծափերից հետո տհաճությունն անչափ էր, ու հենց այդ պահին հասկացա բոլորին, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և չհայհոյել: Խորհրդարանը երկրի առջև ծառացած խնդիրները քննարկելու և լուծելու ուղիներ գտնելու թիվ մեկ հարթակներից մեկն է, այնտեղ են հավաքվել ամենասովորական մարդիկ, նրանք, որոնք այդտեղ են հասել, քանի որ ՀՀ քաղաքացին թյուրիմացաբար վստահել է, հավատացել նրանց: Նույն այդ իշխանավորները հերթական անգամ իրենց քաղաքացուն ոտնատակ տվեցին, իմ ու իմ հարևանի, բարեկամի, ծանոթի ու անծանոթի ընտրած կամ չընտրած պատգամավորները երիցս ստորացրեցին քաղաքացուն՝ ծափահարելով պատերազմում պարտված իրենց առաջնորդին՝ միայն հանուն նրա, որ ցույց տան իրենց հավատարմությունը, հանուն այն բանի, որ վաղը փորձեն նորից մեկ աթոռ զբաղեցնել Ազգային ժողովում: Իրավունք չունեիք ծափահարելու, եթե անգամ այս պատերազմում մենք հաղթած լինեինք, բայց գեթ մեկ զոհ ունենայինք։

Հավատարմությունը կարող եք այլ տեղ ու այլ կերպ ցուցադրել, բայց ոչ վերջնականապես պատվազրկելով ինքներդ ձեզ ու խաղալով մեր զգացմունքների հետ: Մի «պակլոն» էլ տայիք, և տեսարանը կատարյալ կլիներ: Իսկ ո՞ւր մնաց պատիվը, ո՞ւր մնաց այն գիծը չանցնելը, որ կարողանաք վաղը, մեկ ամսից, մեկ տարուց ազատ ու հանգիստ շրջել Հայաստանում, ոչ թե գլխիկոր ու ամոթով։ Բայց արդյո՞ք ամաչում են։ Բնավ: Պատգամավորներից մեկն էլ պնդում է՝ «բոլորս մի նավում ենք, եթե այն, Աստված մի արասցե, խորտակվի, խորտակվելու ենք բոլորս: Փաշինյանը կարողանում է թիավարել այն»: Այստեղ արձագանքը կարող էր լինել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խոսքով՝ իյա, իրո՞ք: Մեկը չեղավ հարցնի՝ ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ: Ձեր դռները կոտրում են իրենց հարցերի պատասխանին սպասող մարդիկ՝ ձեր հպարտ քաղաքացիները, թե՞ հիմա նրանք խանգարում են ձեր վերընտրվելուն։ Ամեն բառից հետո «նախկին», ամեն բառից հետո ատելություն, ամեն բառից հետո ոչ ադեկվատ պահվածք, հոխորտանք, սպառնալիք և պատգամավորների անպատասխան մնացած հարցեր։ Լավ, այսպես ո՞ւր:

Ձեզ հետ ապագա կառուցելն անհնարին է, բայց ամենակարևորը՝ ստորացուցիչ յուրաքանչյուր քաղաքացու համար: Անհաշտ եմ այն մտքի հետ, որ զոհերի մասին խոսելիս կարելի է պլ յուս-մինուս ասել, եթե անգամ հետո ներողություն էլ խնդրես նման ձևակերպման համար, անընդունելի է, երբ կորցնում ես մարդկային դեմքդ, ուրեմն հասել ես վերջնագծին: Գիտեք՝ կար ժամանակ, երբ անբարոյականություն էին ասում, իմ պատկերացման մեջ հայտնվում էին թեթևաբարո կանայք, բայց հիմա գիտեմ, որ անբարոյականությունն այլ երանգներ ու դրսևորումներ էլ ունի: Երբեմն այդ կանայք ավելի բարոյական կարող են համարվել, քան շատ-շատերը:

Հ. Գ. Նոյեմբերի 9-ին չհեռացաք, շարունակում եք, ինչպես ճիշտ բնորոշում են, սոսնձված մնալ աթոռներին, իբր հանուն Հայաստանի ու քաղաքացու, բայց Ադրբեջանում ձեր ամոթի պուրակի բացումից հետո, մի երևույթ, որը նորմալ մարդուն զրկում է բանականությունից, դուք պետք է համարձակություն գտնեիք ձեր մեջ ու հեռանայիք: Չարեցիք դա, որովհետև Հայաստանը պետք է լիովին կործանեք ու նոր միայն գնաք: Սա է ձեր ծրագիրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհուրդն այսօր այցելեց Եռաբլուր՝ 44-օրյա պատերազմի տարելիցին հարգանքի տուրք մատուցելու մեր քաջորդիների վառ հիշատակին Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն շարունակում է էժանանալ Ոստիկանությունը շարունակում է որոնել անհետ կորած մայր ու որդուն Անհայտ անձը Մակրոնի վրա ձվի նման առարկա է նետել (տեսանյութ) Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն. Արթուր Վանեցյան 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (լուսանկարներ)Տեսանյութ. Հազարավոր զոհվածների լուսանկարներով քայլերթ. ինչ է կատարվում Բաքվում Զոհված զինծառայողների, անհայտ կորած անձանց, Հայաստանին վերադարձված գերիների թիվը՝ ըստ պաշտոնական տեղեկության Պուտինը եւ Էրդողանը կհանդիպեն անձամբ Պատերազմ, որ չպետք է լիներ. Գեղամ Նազարյան Մենք հիմա հիվանդանոցում ենք. աղոթեք Հայկոյի համար.Երգիչները՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Հայկոյի օրգանները սկսել են չաշխատել. բացառիկ մանրամասներ՝ հիվանդանոցից «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է. Ջուր չի լինելու09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց Ռուս զինվորականները Արցախի Ամարաս վանական համալիրի վրայից դարձյալ հանել են Արցախի դրոշը «Քաղաքացիների համար ՊՇՌ բացասական թեստ ներկայացնելու պարտավորությունը սկսվում է հոկտեմբերի 15-ից. մինչ այդ պահանջելն անօրինական է». Ռոբերտ Հայրապետյան Մեծագույն արհավիրքը դեռ առջևում էր, բայց չգիտեինք այսօր. Նարինե Մանուկյան Ղազանչեցոց եկեղեցու անեծքը քո ընտանիքի վրա, վառվես ամբողջ կյանքում. զոհված զինվորի մայրը՝ Նիկոլ Փաշինյանին Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները. Արթուր Ղազինյան «Երկաթե բռունցքը տեղում է»․ Ալիևն այսօր դարձյալ սպառնացել է Ըստ «ՌԲԿ»-ի՝ Հայաստանի իշխանությունները հանձնելու են Մարտունին, Մարտակերտն ու Իվանյանը. Անդրանիկ Հովհաննիսյան Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում աճել է 4.9 տոկոսով Մենք նորից կարող է պատերազմի առաջ կանգնենք. նայեք իրար աչքերի մեջ, թողեք ամբիցիաները. Սասուն Միքայելյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ Ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը ՌԴ֊ում ահաբեկչություն է կանխվել Թշնամու դիմաց մնացեք ամուր, անզիջող․ Արամ Ա կաթողիկոսի ուղերձը Ադրբեջանը կճանաչի ԼՂ անունով որևէ միավորում, եթե այն ստեղծվի այլ պետության տարածքում. Ալիև Լարիսա Գուզեևան, «ծանր սթրեսի մեջ», հոսպիտալացվել է Թշնամին փորձելու է «տեղեկատվական գրոհներ» անցկացնել մեր տեղեկատվական տարածքում. զգուշացում Արշակ Կարապետյանը հրաժարվեց պատասխանել Գորիս–Կապան ճանապարհի մասին հարցին Ալիևը հեգնել է Հայաստանին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին Հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը. Գարեգին Բ-ի ուղերձը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 462 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիայի ուղղությամբ շտապ քայլեր պետք է իրականացնենք Զորքերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի․ իրադրությունը Սերբիա-Կոսովո սահմանին 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3781 է. անհայտ է 231 զինծառայողի գտնվելու վայրը Փաշինյանը «Եռաբլուր» է այցելել մեծ թվով թիկնապահների եւ ռազմական ոստիկանների ուղեկցությամբ ՈՒղիղ. Խորհրդարանում բյուջեի կատարողականն են քննարկում Հայ-ռուսական պատերազմի նոր փուլը Դիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվի Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի Պատերազմի ժամանակ հերոս տղաների ասած կամ գրի առած վերջին խոսքերը Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 4 մարզերում Արցախյան պատերազմի առաջին տարելիցին Բաքուն դիմել է Երևանին Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Պուտինը և Էրդողանը պատրաստվում են Հայաստանի դեմ պայմանագրին Խաչիկ Ասրյան. Փաշինյան Նիկո՛լ, Արցախի և «Զանգեզուրի միջանցք»-ի հաշվին թուրքերի հետ խաղաղության պայմանագիր երբեք չկնքես…