Երևան, 14.Մայիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք, մահացել է 15 մարդ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կրակոցներ. Երիտասարդը պարանոցից վիրավորվել է Կփոխի՞ դատարանը Պատրոն Դավոյի կալանքը․ ո՞վ է գլխավոր շահառուն Կօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասել է, թե ինչ է հանձնարարել այսօր Նատալիա Ռոտենբերգ. Մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի (լուսանկար, տեսանյութ) Պուտինը միջամտեց Սյունիքի թեմային. Զրույց է տեղի ունեցել Երբ, անկախ օրվա իշխանության վերաբերմունքից,կամովին հանձնառու ես պետության համար Արզաքանցյանը՝ կիզակետում


Ալիևի հայտարարություններն առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև․ ՄԻՊ-ը ներկայացրել է հատվածներ ապրիլի 13-ին Ալիևի արած հայտարարություններից

Քաղաքական

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ ՄԻՊ հայտարարությունը՝ ստորև։

«Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի միջև:

Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից՝

«(...) Նրանք (նկատի ունի հայերին) լավ բժիշկների կարիք ունեն: Ես բազմիցս ասել եմ, որ նրանց թունավորել են: Այս թույնը հիմնականում գալիս է իրենց սփյուռքից, որը Ֆրանսիայի հարավում, Կալիֆոռնիայում, Կրասնոդարի մարզում և այլ մայրաքաղաքներում շատ հանգիստ և գեղեցիկ վայրերում նստած կյանքն են վայելում: Նրանք ուզում են, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հայերն իրենց պատանդը, գործիքը լինեն, որպեսզի իրենք կարողանան զբաղվել կտրուկ և շովինիստական գաղափարներով: Հայ հասարակությունը (...) ապրում են երկաթե վարագույրի հետևում և այս թունավոր գաղափարների ազդեցության տակ են: Մենք պատրաստ ենք նրանց աջակցել այս հարցում»:

«(...) դա կրկին իրենց հոգեբանության հետ է կապված: Նրանք կարծում են, որ ամբողջ աշխարհն իրենց պարտական է: Այդ հոգեբանությունը նրանց գցել է ներկայիս նվաստացուցիչ վիճակի մեջ, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է օգնեն: (...) Նրանք չեն գիտակցում, որ խնդիրը հենց իրենց մեջ է: Հայաստանի ամենամեծ վտանգը հենց իրենց հոգեբանությունն է: Սա պետք է փոխվի և գուցե դա շրջադարձային կետ կլինի, որպեսզի հասկանան թե մենք իրենց ինչ ծանր դաս ենք տվել»:

«Սա նրանց հոգեբանությունն է: Նրանք դաստիարակվել են այնպես, կարծես աշխարհի ամենամեծ ազգն են, արժանի են լիակատար աջակցության, բոլորը պարտական են իրենց, ոչ ոք չգիտի ինչու: Նրանք օգտագործում էին կեղծ պատմություններ ՝ անձնական և կորպորատիվ առավելություններ ստանալու համար: Հիմա բոլորը հասկանում են, որ իրենց բանակը գոյություն չունի, նրանք ունեն 10 000 դասալիք, 10 000, «Անպարտելի բանակ»: Նրանց ողջ ընկալումը փոխվել է: Դուք միանգամայն ճիշտ եք, դա խեղում է, հոգեբանական խեղում»:

Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ին «Պուրակի» բացման, ինչպես նաև ապրիլի 13-ի ելույթներով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:

Փոխարենը՝ նա համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությամբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ նրա կողմից իրականացվում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:

Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:

Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Ադրբեջանի նախագահը ապրիլի 13-ի իր ելույթն ունեցել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը՝ ADA համալսարանում (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.)»:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք, մահացել է 15 մարդ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԿրակոցներ. Երիտասարդը պարանոցից վիրավորվել է Կփոխի՞ դատարանը Պատրոն Դավոյի կալանքը․ ո՞վ է գլխավոր շահառուն Կօգտագործեմ իմ ներուժը, որպեսզի կիրառվեն հնարավոր բոլոր միջազգային պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ. Արտակ Թովմասյան Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասել է, թե ինչ է հանձնարարել այսօր Նատալիա Ռոտենբերգ. Մենք պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի (լուսանկար, տեսանյութ) Պուտինը միջամտեց Սյունիքի թեմային. Զրույց է տեղի ունեցել Երբ, անկախ օրվա իշխանության վերաբերմունքից,կամովին հանձնառու ես պետության համար Աճ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում. Ամունդի-ԱԿԲԱԱրզաքանցյանը՝ կիզակետում Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն՝ Գորիսից Հայտնի է, թե երբ Վրաստանը կբացի ցամաքային սահմանները Դիլետանտների խրախճանքն ու դառը իրականությունը Նոր հաղորդագրություն Արցախից. Խնդրում ենք խուճապի չմատնվելԹշնամին մարտական է տրամադրված ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել․ 9 մարդ է վիրավորվել. ՏեսանյութԽաչիկ Ասրյան. Տեղում սատկացնե՛լ ադրբեջանցի հրոսակներին, ովքեր զինված անցել են Հայաստանի պետական սահմանը, այլ ոչ թե բանակցել նրանց հետ «Լոկոմոտիվը» ԲԿՄԱ-ին առաջարկ է արել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցով Ինչ հայերեն գրառում է արել Էմանուել Մակրոնը Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել․ Սեյրան Օհանյան. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում Վանաձորի քաղաքապետը՝ տեսադաշտում. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ»․ ՀԱՊԿ-ն ինչ պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպԱդրբեջանը սկսել է ազդել ռուսների նյարդերի վրա. առիթից փորձում են օգտվել. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում«Հրապարակ»․ Թշնամին մարտական է տրամադրված «Հրապարակ ».«Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է  նոր վճռական եւ պայքարող կանանցով«Իրավունք»․ Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ ենՁերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար․ Բորիս Ավագյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբՀատուկ էշերի համար ուզում եմ ասել, որ պետության ղեկավարի հետ հանդիպումները ոչ թե ոտքի վրա են լինում, այլ՝ նախապես պլանավորված. Սևակ ՀակոբյանՄեկ օրից ավել է, ինչ ադրբեջանական զորքերը տեղակայվել են Հայաստանի Հանրապետության տարածքում. Վահե Էնֆիաջյան«Մեդիատեռոր», թե իշխանության ապաշնորհ «ծածկադմփոց». Սյունիքի մութ ներկանՀԱՊԿ-ն առաջին անգամ մեկնաբանեց Սյունիքում տիրող իրավիճակը Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. 8 մարդ հիվանդանոցում է. ԱՆ Մեր հայրենիքը բաստուրմայի նման կտրում են․ Շարմազանով Անհրաժեշտ ենք համարում ազգային և առողջ ուժերի համախմբումը, նաև բանակի՝ հնարավորին արագ վերականգնումը. «Հայրենիք» Դոլարի փոխարժեքը հատեց 523 դրամի սահմանագիծը. եվրոն էժանացել է Թալան՝ ներկա իշխանության օրոք՝ հին ու նոր մեթոդներով ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու ընկել է կայանված մեքենաների վրա Եղանակը կփոխվիԱրման Թաթոյանը գնացել է Սյունիք Միայն Քոչարյանը պետք է ընտրվի, որ ամեն ինչ ընկնի իր տեղը․ Հարցում Երբ ընդդիմությունը ստիպված է պայքարել երկու ճակատով Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը (ուղիղ) Հայտնի է, երբ կմեկնարկվեն միասնական քննություններըԱռցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով Անահիտ Ավանեսյանը՝ Սյունիքում զանգվածային թունավորման և ԱԽ նիստին մասնակցելու մասին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել