Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային


Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան

Տնտեսություն

Այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ Այն ոչ թե կօգնի բիզնեսին կամ տնտեսությանը, այլ հակառակը՝ կվնասի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Որքան էլ ճանապարհային լոգիստիկ համակարգը բիզնեսի համար գրավիչ չլինի, միևնույն է ապաշրջափակման բացասական ազդեցությունը տնտեսության համար անխուսափելի է։

Խոշոր տնտեսությունները սովորաբար կլանում են մանր տնտեսություններին, և Հայաստանն առնվազն երաշխիքներ պետք է ստեղծի, որ չի կլանվի. «Միշտ պետք է Աջարիայի հետ համեմատություն իրականացնենք։ Թուրքական կապիտալն ամբողջությամբ կլանել է վրացական կապիտալը, և եթե ցանկանում ենք, որ Հայաստանի մնացյալ տարածքներն առանց պատերազմի հանձնենք թուրքերին, ապա կարող ենք ապաշրջափակել ճանապարհները։ Եթե չենք ցանկանում տարածքներ հանձնել, ապա պետք է տնտեսությունը կառուցենք այնպես, որ թուրքական կապիտալը չվնասի մեր տնտեսությանը, որից հետո միայն խոսենք ապաշրջափակման մասին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նախքան տնտեսական խնդիրներն ուսումնասիրելը՝ պետք է ազգագրական խնդիրներն ուսումնասիրենք։ Նաիրի Սարգսյանի խոսքով բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է լինելու բարձր գումարների դիմաց վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, հետևապես եթե դրանց անվտանգության համակարգերը, օրենսդրական դաշտն ամբողջությամբ չվերափոխվի, ապաշրջափակման մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք։

«Հաշվարկներ կարելի է կատարել, թե բիզնեսի համար լոգիստիկ ծախսերի կրճատումն ինչ ազդեցություն կարող է ունենալ, դա ինչ լրացուցիչ ավելացված արժեք կարող է ստեղծել, ինչպես կարող է արտադրության ծավալների աճի վրա ազդել և մյուս կողմից պետք է ռիսկը հաշվարկել, թե թուրքական կապիտալի Հայաստան ներխուժման դեպքում ինչ տեղի կունենա։ Այդ հաշվարկները որոշ չափով արդեն կատարել ենք և վստահաբար ասում ենք, որ այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ 5-10 տարի հետո միգուցե կարելի է այդ մասին խոսել, երբ այդ ընթացքում հետևողականորեն աշխատենք մեր տնտեսական կառուցվածքի, տնտեսական մոդելի վրա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետը և կառավարության անդամները տնտեսվարողների հետ չե՞ն հանդիպում, տեղյակ չե՞ն ապաշրջափակման վերաբերյալ իրենց կարծիքից, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները տնտեսվարողներից որևէ մեկի հետ չեն հանդիպում. «Եթե նույնիսկ նրանց լրատվական բաժնով ցույց են տալիս, որ հանդիպում է եղել, ապա դա պոպուլիզմի ժանրից է և միայն կադրեր նկարահանելու համար են։ Նույնիսկ եթե հանդիպումներ են լինում, նրանք ունակ չեն հասկանալ բիզնեսի կողմից բարձրացված խնդիրները»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ժամանակին կարծում էր, որ իշխանությունների խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, ապա այժմ կարող է ասել, որ նրանք հետևողականորեն Հայաստանի կործանման ծրագիրն են իրականացնում։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում գրեթե միշտ վարչապետը հրապարակային խոսում է ապաշրջափակման մասին և եթե դա իրականություն դառնա, գործարար միջավայրն ինչպե՞ս կարձագանքի, Նաիրի Սարգսյանն արձագանքեց. «Նա պատրաստ է իր իշխանությունը պահելու համար և՛ ապաշրջափակման, և՛ բանակ չզորակոչելու վերաբերյալ հայտարարություններ անել։ Այսինքն` ինչքան պոպուլիստական և խաբեության միջոցով քվե կորզելու փորձված ու չփորձված եղանակ կա, պատրաստ է օգտագործել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև