Հրդեհ՝ Սեւանում. ավտոտեխսպասարկման կետը գույքով այրվել է
ОбществоԱպրիլի 19-ին, ժամը 22։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում այրվում է գործող արհեստանոց:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խաղաղության փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:34-ին: Այրվել է ավտոտեխսպասարկման կետը (մոտ 63 քմ)՝ գույքով։
Ավելին՝ այստեղ