«Յուրահատուկ եւ միշտ տարբերվող». Լուիզա Ներսիսյանի լուսանկարը
LifestyleԴերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը վանդակավոր շապիկ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն, իսկ վառ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Քիչ սթրես ապրեք եւ վայելեք լավագույնը»,- հրապարակումը մակագրել է նա։ «Յուրահատուկ եւ միշտ տարբերվող», «ռումբ»,- մեկնաբանություններում նրան հաճոյախոսություններ են ուղղել օգտատերերը։
Օրերս տեղադրված կադրերում Լուիզա Ներսիսյանը սեւ շապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծում էր գեղեցկությունը։ «Պատրաստ ներկայացմանը»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Լուիզա Ներսիսյանը, որի հետեւորդները նրանց դրական խոսքեր էին ուղղել։