Երևան, 28.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան Դոլարն ու եվրոն թանկացել են ԱՄՆ֊ն նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ Հայտնի է վիրավոր զինծառայողի ինքնությունը. ՊՆ Զինծառայող է վիրավորվել «Ի՞նչ 44-օրյա ստերի շքերթ էր և ո՞վ էր բունկերում հրամաններ տալիս». Աննա Մկրտչյան Նիկոլը ՄԱԿ-ի ելույթում խնդրեց՝ «օգնեք մեզ՝ փրկվենք էլի»․ Արծվիկ Մինասյան ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու 11 ժամ գազ չի լինի


Թշնամանքն ու ատելությունը կարող են հասնել կրիտիկական կետի. այդպե՞ս է պետք․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր երկրի հզորությունը և զարգացման պոտենցիալը որոշվում է ոչ միայն ունեցած ռեսուրսներով, տարածքով ու բնակչության թվով, այլ նաև հանրության ներսում առկա բարոյահոգեբանական իրավիճակով, որի դեպքում համախմբվածությունն ու միասնությունն ամենակարևոր գործոններն են։ Բայց, որքան էլ տարօրինակ է, Նիկոլ Փաշինյանը, որն իր գլխավորությամբ իրականացրած իշխանափոխությունն անվանեց «սիրո և համերաշխության հեղափոխություն», 2018 թվականի գարնանը շարժումը սկսելուց ի վեր համերաշխության փոխարեն լայն թափով զարկ տվեց ներքին թշնամանքի ու տարաձայնությունների խորացմանը։ Իսկ արդեն վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո վերջինս հնարավորություն ուներ հանրությանը համախմբել պետության համար առանցքային գաղափարների շուրջ ու առաջ շարժվել, բայց ընտրեց ատելության գեներացման և հասարակությունը «սևերի ու սպիտակների», «նախկինների ու նորերի» արհեստական բաժանման միջոցով «հերոսանալու» ճանապարհը։

Քիչ չէ, որ հայհոյանքն ու մեղադրանքները դարձան ներքաղաքական կյանքի անբաժանալի մասը, առօրյա երևույթների վերածվեցին մարդկանց արժանապատվությունը ոտնահարող այնպիսի երևույթներ, ինչպես նրանց նկարներով դագաղներ սարքելը, նրանց անունով սև ժապավեններ փակցնելը և այլն։ Էլ չենք խոսում այս երեք տարվա ընթացքում մեր ունեցած սոցցանցային իրականությունից, երբ իշխանությունների «կուրացիայի» տակ գտնվող ֆեյքային ֆաբրիկաները ընդդիմադիրների հասցեին լուտանքներ ու հայհոյանքներ էին հեղեղում ողջ սոցցանցային տիրույթում։ Բնական է, որ յուրաքանչյուր ազդեցություն, թեկուզ լինի ատելության տեսքով, իր հետ բերում է նաև հակազդեցություն։ Հենց դրա արդյունքում է, որ իշխանությունների գործադրած ջանքերի արդյունքում այդ ատելությունը դարձավ ներքաղաքական կյանքի հիմնական շարժիչ ուժը։ Ու այս երեք տարվա ընթացքում մենք բազմիցս առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ եթե իշխանությունները վերջ չտան ատելություն գեներացնելու իրենց ավանդական դարձած գործելակերպին, ապա ինչ-որ մի պահի այդ ատելության ողջ դոզան շրջվելու է հենց իրենց դեմ։

Այլ կերպ ասած՝ գործելու է բումերանգի էֆեկտը։ Բայց իշխանությունները երեք տարի շարունակ տաքացրեցին ատելության օձին, իսկ հիմա եկել է ժամանակը, երբ այդ օձն իր տաքացնողին է կծում։ Ուստի պետք չէ զարմանալ, որ Փաշինյանին Սյունիքում հայհոյանքներով ու թշնամանքով դիմավորեցին։ Իհարկե, մենք չենք արդարացնում և դատապարտելի ենք համարում հայհոյանքների ու ոչ պատշաճ վարմունքի ցանկացած դրսևորում, սակայն մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Սյունիք աշխարհի համար առաջ եկած նոր անվտանգային իրողությունները՝ հասկանալի է դառնում այդ մարդկանց վրդովմունքը։ Բայց եթե իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ պարբերաբար ներքաղաքական մթնոլորտ չսրսկեին ատելության հերթական չափաբաժինը, միգուցե սյունեցիների ու Փաշինյանի խոսակցությունն այլ բնույթ ձեռք բերեր, կամ ընթանար զուտ բովանդակային տիրույթում ու դրանով ավարտվեր։ Բայց նույնիսկ այս պահին, երբ ներքաղաքական մթնոլորտն այսքան շիկացած է, իշխանությունները չեն շտապում հետևություններ անել, ու շարունակում են իրենց այն գործելակերպը, որով առաջնորդվում էին։

Այդպես, օրինակ՝ Փաշինյանն իրեն թույլ է տալիս քաղաքացու հետ խոսել «արա»-ով, երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձին պատիվ չբերող հայտարարություններ անել, որոնք ավելի են թեժացնում իրավիճակը, անօրինական հրահանգներ է տալիս իրավապահներին, որովհետև իրեն «նեղացրել» են։ Ուշագրավ է, որ Փաշինյանը շատ մեղմ, նույնիսկ վախվորած է արտահայտվում թշնամու սպառնալիքներին հակադարձելու հարցում (եթե, իհարկե, հակադարձում է), բայց շատ դաժան է իր իսկ երկրի քաղաքացիների նկատմամբ։ Ու բնական է, որ իշխանական «նազիր-վեզիրներն» էլ նոր թափ են հաղորդում ներքին թշնամիների փնտրտուքին։ Ինչպես տեսնում ենք, իշխանությունները, խելքի գալու ու նոր իրողություններին առերեսվելու փոխարեն, ավելի են խորացնում ներքին թշնամանքը։ Իսկ եթե այսպես շարունակվի, ապա շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում ատելության դոզան կարող է հասնել այնպիսի կրիտիկական կետի, երբ ներքաղաքական բախումներն անխուսափելի կլինեն։ Թեպետ, գուցե անհիմն չեն կարծիքները, որ Նիկոլ Փաշինյանը հենց դրան էլ ձգտում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

5 պատճառ, թե ինչու եմ սատարում Առուշ Առուշանյանին. Արտուր Խոջաբաղյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք փողոցից երբեք չենք հրաժարվել. Վահե Հակոբյանը՝ իշխանափոխության իրենց պահանջի մասին Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան Դոլարն ու եվրոն թանկացել են Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետԱՄՆ֊ն նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա Հայտնի է վիրավոր զինծառայողի ինքնությունը. ՊՆ Զինծառայող է վիրավորվել«Ի՞նչ 44-օրյա ստերի շքերթ էր և ո՞վ էր բունկերում հրամաններ տալիս». Աննա Մկրտչյան Նիկոլը ՄԱԿ-ի ելույթում խնդրեց՝ «օգնեք մեզ՝ փրկվենք էլի»․ Արծվիկ Մինասյան ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու 11 ժամ գազ չի լինի Գազի գինը Եվրոպայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 խմ-ի համար 1000 դոլարը Հայտնի է՝ վաղը ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Մահացել է «Բեթմեն»-ի և «Տարզան»-ի աստղ Ջին Հեյլը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով «Շատ հայեր նախընտրում են անգլերենը». ի՞նչն այն չէ Ռուսաստանի «փափուկ ուժ»-ի մեջ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մեքենային ձվերով հարվածելու գործով Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի դեմ ցուցմունք է տվել Շուռնուխում «գեյ-պարադի» կազմակերպչի հայրը․ պաշտպան Քոչարյանի և Գեւորգյանի գործով դատական նիստը (ուղիղ)ՈՒղիղ. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 772 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը․ պարզաբանում Ազատ արձակել գերիներին․ ԵԽԽՎ-ն ԼՂ-ի մասով բանաձև է ընդունել «Հայաստան» խմբակցությունը հաշվետվություն է պահանջել Կառավարությունից Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Կառավարության մասնաշենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Ինչքա՞ն միս պետք է լինի բժշկական երշիկում. «Փաստ»ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Հաղթանակ» զբոսայգու մոտ կրակոցներից Պայթյուն է որոտացել բնակելի տներից մեկում, կան տուժածներ․ դեպքի վայրը՝ Շվեդիա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանը. «Փաստ»Հայաստանի իշխանությունները գործում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով. «Փաստ»Ծայրահեղ ծանր է, շնչում է արհեստական սարքով. վերջին նորությունները հիվանդանոցից Փաստաթղթի իսկական բովանդակությունը մշուշով է պատված. արդյո՞ք Փաշինյանը բանավոր խոստում է տվել. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատանքից ազատված ղեկավարության, արտադրամասի պետերի և ևս 38 հոգու վերադարձը Արգենտինայի դեսպանությունը Երևանում մեկնարկում է Արգենտինական առաջին առևտրային պալատի ստեղծման նախագիծը Շախմատի թիմային ԱԱ․ Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ Քերում են մեր արժանապատվությունը, մեր հոգուց մնացածը...«Փաստ» 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Երկար լռությունից հետո Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Հայկոյի երգերից մեկը Սյունիքի մարզում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ «Ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ». թուրքական ռադիոալիքների տարածումը չի՞ խանգարում. «Փաստ»Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին. ՇարմազանովԿրակոցներ` Երևաում. կա 1 զոհ, 1 վիրավոր Միանգամից տեղի է տվել. «Փաստ»Ղարաբաղի հարցով վերջնական խաղաղ լուծման հասնելու համար կպահանջվեն ծանր փոխզիջումներ. ԵԽԽՎ փոխնախագահ Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ