Yerevan, 29.March.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. Ֆրանսիայի Սենատի նախագահի հայտարարությունը

International news

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հայտարարությունը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ.

«Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մի այսպիսի ասացվածք կա, ըստ որի՝ բարեկամներն աստղերի են նման, եւ միայն գիշերը կարելի է նրանց հաշվել: Եվ կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա անցյալ տարվա նոյեմբերին, երբ մենք որոշեցինք բոլորս միասին մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները, համախմբվելով եւ, իսկապես, ընդգծում եմ՝ հավաքական աշխատանքով, ընդունել բանաձեւը, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի նախագահին, որ մեզ հրավիրեց մասնակցելու հիշողության այս արարողությանը: Հիշողություն, որը մենք ուզում ենք նաեւ տեղադրել ներկա եւ ապագայի համատեքստում:

Ինչպես դուք նշեցիք, պարոն նախագահ, 20 տարի է անցել այն օրվանից, երբ նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց օրենքը, ընդ որում ընդամենը 8 բառից եւ մեկ հոդվածից բաղկացած կարճ օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմության ողբերգական էջերի կրկնության համար: Մեր համագործակցությունն անցել է նաեւ փոխադարձ վստահության ուղով: Վստահություն Հայաստանի ապագայի եւ ճակատագրի նկատմամբ: Նաեւ վստահություն Հայաստանի երիտասարդության նկատմամբ, որն այնքան ծանր հարված ստացավ անցյալ աշնանը: Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, բոլոր վիրավորների, ռազմագերիների, նրանց ընտանիքների մասին, որովհետեւ դրանք անձնական ողբերգություններ չեն, դրանք հավաքական են:

Մենք վստահություն ենք տածում նաեւ, պարոն նախագահ, Հայաստանի ժողովրդավարության հանդեպ, որը ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում: Ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների  ենթարկվեց, ոտնահարվեց, բայց, այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ: Մենք վստահ ենք նաեւ հայ ժողովրդի անկախ ոգու եւ նրա ազատատենչ բնույթի հարցում: Ազատատենչություն, որն արտահայտվել է նաեւ մեր հայ հայրենակիցների, այսինքն՝ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների կողմից, որոնք մեր կողքին էին այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու եւ ազատությունը վերագտնելու:

Պետք է ասել, որ մեր այս այցելությունը նաեւ շարունակությունն է այն բանաձեւի, որը, ինչպես նշեցի, ընդունվեց նոյեմբեր ամսին խորհրդարանում չափազանց լայն մեծամասնությամբ եւ ընդամենը 1 դեմ քվեարկությամբ: Եվ սա բացառիկ մի բան է, եւ յուրաքանչյուրը կերազի, որ այսպիսի քվեարկություններ ավելի հաճախ լինեն: Ցավոք, չեն լինում:

Բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, բանաձեւում նշվում է, որ այդ ճանաչումը կհանդիսանա գործիք՝ հասնելու խաղաղ բանակցությունների միջոցով տեւական եւ կայուն խաղաղության, որովհետեւ մենք այստեղ ենք եկել նաեւ տեւական  խաղաղության կոչով:

Պարոն նախագահ, մենք մտքեր փոխանակեցինք ռազմագերիների վերաբերյալ: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի եւ բոլոր միջազգային պայմանագրերի:

Այս շաբաթ, ինչպես գիտեք, ԵԽԽՎ նիստում քննարկվեց ռազմագերիների հարցը, եւ Սենատի մեր գործընկերներից մեկը, Սենատի անունից հանդես գալով, ներկայացրեց անհապաղ ազատ արձակման վերաբերյալ պահանջները:

Քիչ առաջ մենք այցելեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղ ներկայացված է ցուցահանդես: Սահմռկեցուցիչ է տեսնել, որ պատերազմից հետո այսպիսի քայլեր են ձեռնարկվում հայերի հիշողությունը, հայերի հետքերը վերացնելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով մեզ համար հասկանալի է, պարոն նախագահ, ձեր ցանկությունն ամրապնդելու Մինսկի խմբի նախագահությունն ու ձեւաչափը:

Սիրելի գործընկերներ, կարծում եմ՝ սա մեր պատասխանատվության հարցն է, որպեսզի մենք այս բոլոր ուղերձները հասանելի դարձնենք Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների մեր գործընկերներին:

Սիրելի գործընկերնե՛ր, քիչ առաջ մենք այցելեցինք հուշահամալիր եւ այնտեղ քայլելիս այսպիսի հիշողություններ արթնացան: Մի ֆրանսիացի բանաստեղծ կա, որը հետեւյալ տողերն է գրել (խոսքը Արագոնի մասին է)` «Ապագա եւ հիշողություն»: Եվ այն բանի մեջ, որն այրվում է, երեւում է այն, ինչ լինելու է: Այս կրակն է, որ մենք մեզ հետ ուզում ենք կրել, բերել երեկ եւ այսօր, որպեսզի Հայաստանն ապրի եւ շարունակի հարատեւել»:

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card! Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer AraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entity Which Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate future Fast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel list A bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKind How to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBank Visa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC Armenia Fastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports Foundation AMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus