Մահացել է դերասան Շահեն Հարությունյանը
ՄշակույթԿյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Շահեն Հարությունյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Շ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- նշված է հաղորդագրությունում։