Ինչպիսի՞ն են եղել դեզադորանտները դարեր առաջ․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Դեզոդորանտի պատմությունը սկսվում է շատ դարեր առաջ: Հին Հունաստանի և Հռոմի տղամարդիկ ունեցել են անուշահոտ խոտաբույսերով լցված պարկիկներ: Դրանք ամրացվել են թևատակերին: Հասկանալի է, որ այդ անուշաբուրությունները չէին կարող կանխել տհաճ հոտերի առաջացումը, բայց հաջողվում էր տհաճ հոտերը որոշակիորեն «կոտրել»: Հնում արևել յան երկրներում հայտնի են եղել նաև աղջիկներին ամուսնանալուն նախապատրաստելու եղանակներ, երբ նորահարսի մաշկին մեկ տարի շարունակ անուշաբույր յուղեր են քսել, ինչն էլ կանխարգելել է տհաճ հոտի առաջացումը: Տհաճ հոտի դեմ պայքարելու երկու ձև գոյություն ունի՝ կա՛մ քրտնարտադրությունը կանխարգելելը և դրանով իսկ հոտ արձակող մանրէների բազմացումը թուլացնելը, կա՛մ էլ այդ մանրէները ոչնչացնելը:
Չհաշված ջուրն ու օճառը, սովորական սոդան է հանդիսանում մանրէների դեմ պայքարի առաջին միջոցը: Բանն այն է, որ այն ունակ է չեզոքացնել այն թթվային միջավայրը, որը մանրէներին այդքան անհրաժեշտ է կյանքի համար: Ժամանակին հենց սոդան էլ օգտագործվել է տհաճ հոտերի առաջացումը կանխելու համար: Որոշ ժամանակ անց քրտնարտադրությունը կանխելու համար սկսել են օգտագործել այնպիսի մածուկներ, որոնք պարունակում էին ալ յումինիումի աղեր (դրանք մեխանիկորեն փակում են քրտնածորանները): Ոտքերի ու ձեռքերի գերքրտնարտադրությունը բուժելու համար օգտագործվել են կաղնու կեղևի եփուկներ կամ մրջնաթթվի լուծույթներ: Դրանք օգտագործելիս տեղի է ունենում քրտնածորանների նեղացում: Կաղնու կեղևի եփուկը համարվում է առաջին հակաքրտինքային միջոցը: 19-րդ դարի վերջին ԱՄՆ-ում հայտնվել են ժամանակակից դեզոդորանտների առաջին նախանմանակները: Ավելի ուշ՝ 20 տարի անց, օծանելիքագործները ստեղծել են բարդ կոմպլեքսներ, որոնք ունակ են եղել ոչ միայն թաքցնել քրտինքի հոտը, այլ նաև արգելակել քրտնարտադրությունը:
1930 թվականին ARRID ընկերությունը ներկայացրել է պատմության մեջ առաջին դեզոդորանտ- քսուքը (ARRID Cream) և գնդիկային ապլիկատորը (ARRID Roll-On): Իսկ 1935 թվականին ներկայացրել է առաջին դեզոդորանտ-հակապերսպիրանտը (հակաքրտինքային միջոց)` ARRID Antiperspirant-ը: Chase Products Co ընկերությունը դարձել է առաջինը, որը կարողացել է արտադրել դեզոդորանտ-հակապերսպիրանտ աերոզոլային փաթեթավորմամբ: Դա տեղի է ունեցել 1940 թվականի վերջին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ առաջին աերոզոլային բալոնները արտադրվել են Chase ընկերության կողմից դեռևս 1927 թվականին, բայց այդ ժամանակ դրանցում օգտագործվել են այլ լցոնիչներ: Նախկինում դեզոդորանտ-հակապերսպիրանտների հիմնական բաղադրիչը եղել է ցինկի օքսիդը:
Որոշ ժամանակ անց սկսել են օգտագործել ալ յումինիումի սուլֆատը, ալ յումինիումի քլորիդը, ալ յումինիումի հիդրոքլորիդը և այլն: Այժմ առավել հաճախ օգտագործվում է ալ յումինիումի քլորիդի հեքսահիդրատը: Այդ դեղամիջոցի 10-15 %-ոց կոնցենտրատները օգտագործվում են անութային փոսերի քրտնարտադրության կանխարգելման համար, իսկ ձեռքերի և ոտքերի գերքրտնարտադրության դեպքում օգտագործվում է դրա 20-40 %-ոց կոնցենտրիկ լուծույթը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում