Երևան, 25.Հուլիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի2936 դեպք Ասում էր՝ ես Աստծո պահած տղա եմ, ինձ ոչ մեկ առանձնապես չի օգնել. Ջիվան Գասպարյան կրտսեր Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին Սպասվում է անձրև և ամպրոպ Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Ոսկեպար գյուղի մոտ, տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ Ադրբեջանը ուժեղացնում է ճնշումը` փորձելով վերահսկողություն հաստատել մեր ճանապարհների վրա Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. Սուրենյան Միանում ենք ստորագրահավաքին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայ պաշտոնյայի են սպանել


Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով հետևանքն են երեք տարվա դատարկ, անբովանդակ ֆեյսբուքյան լայվերի։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը նաև այդ լայվերն էին։ Տարրական օրինակ բերեմ. հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, ֆեյսբուքյան ասուլիս էր տալիս իր խոսնակին ու պատասխանում էր ամենաշատ լայք հավաքած հարցերին։ Նույնիսկ դա էր կեղծ, քանի որ ֆեյքային ֆաբրիկաները լայքում էին այն հարցերը, որին ուզում էր պատասխանել Նիկոլը։ Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին իշխանությունների սիրած թեմաներին՝ նախկինների թալան, դղյակներ, վնգստացող դատավորներ, կոպեկ առ կոպեկ, ձկներ, մկներ, շնաբարո դուրսպրծուկներ և նմանատիպ թեմաներ։

Դե, չէր կարող լինել, օրինակ՝ կարևոր հարց Հայաստանի ազգային անվտանգության մասին, ու այն հավաքեր, դիցուք, 20000 լայք, բայց հարցը, թե «ե՞րբ եք հարուստների դղյակները վաճառելու, նրանց դատելու ու փողը բաժանելու մարդկանց», ֆուրոր էր անում։ Այսկերպ էր կառավարվում երկիրը կառավարական ամառանոցների գրեթե բոլոր սենյակներից։ Մենք ազգովի զբաղված էինք ամառանոցների լոգարանների ու խոհանոցների ճոխ վերանորոգումը քննարկելով։ Մենք զբաղված էինք բովանդակազուրկ լայվերին ծափ տալով, երբ քթներիս տակ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անում, մենք զբաղված էինք Նիկոլին աստվածացնելով, երբ երկու մետր այն կողմ այդ մարդու կողմնակիցները Մայր Աթոռի վեհարանն էին գրավում, Հայոց պատմությունն ու մշակույթն էին խմբագրում։ Մենք 44 օր զբաղված էինք գերագույն գլխավոր հրամանատարի ունակությունների վրա կասկածողներին ու շշկռվողներին անարգանքի սյունին գամելով, այնինչ մի քանի կիլոմետր այն կողմ բայրաքթարները սպանում էին մեր զինվորներին, իսկ «հրամանատարը» մոդերատրությամբ տալիս էր այն, ինչ ուզում էր Ալիևը։

Պատերազմի ավարտից արդեն մոտ վեց ամիս է անցել, բայց մենք, մեծ հաշվով, էլի ոչինչ չենք անում, բացի Ֆեյսբուքում ջղայնացած գրառումներ անելուց։ Ի դեպ, երբևէ որևէ մեկի մտքով անցա՞վ, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանում Ֆեյսբուքը չփակվեց, ինչպես Ադրբեջանն արեց։ Պարզ պատճառով՝ Նիկոլը մեզ միշտ հաղթել է Ֆեյսբուքում, նա մեր հայրենիքը Հայաստանից տեղափոխել էր Ֆեյսբուք։ Եթե փակեր, ապա ինչպե՞ս էր 44 օր «հաղթելու ենք» կեղծիքի շղարշի տակ կապիտուլացվելու, ինչպե՞ս էր իր ֆեյքերին ու նաև, ցավոք, իրական շատ մարդկանց մոլորեցնելու, թե Շուշին ու Շուռնուխը ի՞նչ կապ ունեն հայկականության հետ։ Մենք պոկվել էինք իրականությունից, հայրենիքի հողից ու Նիկոլի հետ արտագաղթել էինք Ֆեյսբուք, որտեղ նա ջախջախում էր ցանկացած առողջ միտք, գաղափար ու տեսլական, ապագա ու առաջընթաց։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ մենք երեք տարի չենք ունեցել երկրի ղեկավար, հիմա էլ չունենք։ Առաջիկա ընտրությունները երկրի իրական ղեկավար ընտրելու մասին են։

Ամփոփենք. Նիկոլ Փաշինյանը կիսով չափ դուրս է եկել Ֆեյսբուքից, քանի որ նա հասկանում է, որ այլևս մեզ այնտեղ չի կարողանում հաղթել։ Դա բնական ու օրինաչափ է, քանի որ ստախոսության բոլոր օլիմպոսները գրաված մարդուն այլևս անհավանական քիչ մարդիկ են ծափահարում։ Նա կիսով չափ դուրս եկավ Ֆեյսբուքից ու բախվեց իրականությանը։ Իսկ իրականությունը դաժան է՝ տեղաշարժվել հազարավոր ոստիկաններով ու զինված թիկնապահներով, այլևս լեփ- լեցուն հրապարակների փոխարեն ելույթներ ունենալ դպրոցներից բերված աշակերտների, ուսուցիչների և մի քանի տասնյակ վարչական աշխատողների առաջ, ծափեր տեսնելու և լսելու փոխարեն բախվել զայրացած, հիասթափված,ատելությամբ լցված մարդկանց, մեղմ ասած, արհամարհանքին ու ատելությանը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ դու կարող ես ավերել ու քանդել շատ ու շատ բաներ, բայց անհնար է ոչնչացնես միլիոնավոր մարդկանց ազգային արժանապատվությունը, ծնկած վիճակից կանգնելու բնական մոտիվն ու անհրաժեշտությունը։ Առաջիկա ընտրությունները նաև սրա՝ ծնկած մնալո՞ւ, թե՞ կանգնելու, ազգի մեջքը շտկելու ու առաջ նայելու մասին են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սյունիքի համայնքապետերը ջոկատներ կազմեցին, կռիվ տվեցին, բայց չզգացին պետության աջակցությունըԱրցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի2936 դեպք Ասում էր՝ ես Աստծո պահած տղա եմ, ինձ ոչ մեկ առանձնապես չի օգնել. Ջիվան Գասպարյան կրտսեր Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին Սպասվում է անձրև և ամպրոպ Արևմուտքը ցանկանում է «անկայունության գոտի» ստեղծել Ռուսաստանի շուրջ․ Լավրով Ոսկեպար գյուղի մոտ, տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ Ադրբեջանը ուժեղացնում է ճնշումը` փորձելով վերահսկողություն հաստատել մեր ճանապարհների վրաՉինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. Սուրենյան Միանում ենք ստորագրահավաքին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հայ պաշտոնյայի են սպանելԵրեկ «թեթև վիրավորված» երեք զինծառայողներից մեկի վիճակը, պարզվում է՝ ծայրահեղ ծանր է…ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի ռազմական կցորդին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը. Տեսանյութ Սանձել Էրդողանին. Արևմուտքը մի քանի ուղղությունից քննադատել է Թուրքիայի գործողությունները Նոր հաղորդագրություն ԱրցախիցՈւկրաինայի նոր գլխավոր հետախույզը Ռուսաստանին թշնամի է անվանել Ուժեղացված ծառայություն՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում. ոստիկանություն Երևանում հայտնաբերվել է նռնակ. ԱԻՆ Կորցրել ենք լեգենդար դուդուկի վարպետի. Կամո Սեյրանյանը` Ջիվան Գասպարյանի մասին Վրաստանում պատվաստվել է 1-ին երեխան Հորդորում եմ՝ սթափվել. Տիգրան Աբրահամյան Ռուբլու, դոլարի ու եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ գրքերի շնորհանդես Տոկիո-2020. Նժույգ թափերում Արթուր Դավթյանը չհաղթահարեց որակավորման փուլը Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում Լավրովը խոսել է Բայդենի՝ Պուտինին ուղղված խնդրանքի մասին Այս պահին փոխհրաձգություն է․ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Կորոնավիրուսից մահացել է 7 մարդ Վերջին հրաժեշտը Ջիվան Գասպարյանին (ուղիղ) ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Գիտե՞ք, թե ինչպես է ստեղծվել Մաֆիա խաղը․ «Փաստ»Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված ընդունելությանը Տոկիո-2020. Արթուր Դավթյանը մեկնարկեց փայլուն ելույթով (ֆոտո) Հրապարակվեցին երեկ թշնամու կրակից վիրավորված զինծառայողների անունները Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ ծառայող է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒԼԻՍԻ)․ Հրդեհի պատճառով Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է․ «Փաստ»Ադրբեջանական ԱԹՍ-ն փորձել է մուտք գործել ՀՀ օդային տարածք. ՊՆՎերադասավորումներ, կառուցվածքային փոփոխություններ Ադրբեջանի ԶՈւ-ում. Ով ինչ պաշտոն է ստացել. Ռազմինֆո Եթե Ղարաբաղի մնացած մասը կամ նույնիսկ Սյունիքի մարզի մի հատվածը դառնա իշխանությունը պահպանելու գինը, միևնույնն է, դա դժվար թե որևէ կերպ տխրեցնի Փաշինյանին. «Փաստ» Ինչ վիճակ է այս պահին սահմանին Ադրբեջանը զորքեր է կուտակում հայ-ադրբեջանական սահմանին (տեսանյութ) Որքա՞ն պետք է այսպես շարունակվի. փորձագետը՝ ջրային ռեսուրսների մասին․ «Փաստ»Հայ–ադրբեջանական սահմանին շարունակում են անկանոն կրակահերթեր հնչել. ՊՆ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել «Տպավորություն է, թե մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ անասնագլխաքանակը պակասի»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում «Սահմանադրական դատարանի որոշումը մարազմատիկ անհեթեթություն է և ՍԴ պատմության մեջ երբևէ կայացրած որոշումներից ամենաանորակը». «Փաստ»Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ. «Փաստ»