«Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի ցուցակը կազմվելու է երկու սկզբունքի վրա հիմնված. Սոս Հակոբյան
ՔաղաքականԱրթուր Վանեցյանը հայտարարել է, որ սեւերի եւ սպիտակների բաժանումը կեղծ օրակարգ է եւ նախկինին վերադարձ չի լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ ժամանակին «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Վանեցյանը հայտարարել էր, որ անցյալին վերադարձ չի լինելու:
«Կա հստակ համոզմունք, որ այն ինչ հանդուրժելի էր, այն, ինչ հնարավոր էր նոր ստեղծված պետությունում, մեր պահանջները դրա նկատմամբ պետք է բարձրացվեն: Անկասկած է, որ հանցագործություն կատարած ցանկացած անց պետք է կրի պատասխանատվություն: Վանեցյանը շեշտադրել է, որ մեր իշխանության գալու պարագայում անգամ իր ամենամտերիմ անձը, ով կունենա խնդիր օրենքի հետ, կրելու է ամենախիստ պատասխանատվություն: Նախկին բարքերին, որոնք տանելի էին նոր ստեղծված երկրում, վաղը պետք է տանելի չլինի, կարծում եմ՝ այդ մասով նույնիսկ ՀՀԿ-ականներն են հստակ իրենց դիրքորոշումը հայտնել: «Նախկին» բացասական իմաստով տերմինը չի նշանակում մարդկանց որեւէ խումբ, դա նշանակում է որեւէ արատավոր վարքագիծ դրսեւորող անձ: Այդ իմաստով տարբերություն չի լինի»,-ասաց նա:
Հարցին, թե «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի ցուցակում օլիգարխներ կլինե՞ն, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Այնպիսի մարդիկ, որոնք հստակորեն մեր ընկալմամբ օրենքի հետ իրենց համերաշխությունը կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել:
Ցուցակում լինելու են երկու սկզբունքի վրա հիմնված մարդիկ. Մարդիկ, որոնք ունենալու են հանրության շրջանում վստահություն, եւ որոնք կարող են օգտակար լինել ՀՀ-ին իրենց կարողությունների շրջանակում»: