Հասարակությունը չնկատեց կամ չցանկացավ նկատել, թե ինչպես Նիկոլն իրեն վերածեց անտարբեր ամբոխի. Միքայել Մինասյան
ՔաղաքականԵրեկ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հրապարակեցին 19 հայերի անուններ, ովքեր սպանվել են ադրբեջանական գերության մեջ:
Իշխանական աղբը, որը Նիկոլ Փաշինյանին ուղարկում է պլանավորված պաշտոնանկության, ինչպես սովորաբար, լռեց և ձևացրեց, թե որևէ բան տեղի չի ունեցել:
Ինքը՝ Նիկոլը, խոսեց ամեն ինչի մասին, բացի՝ գերիներից:
Խորհրդարանը քննարկեց ինչ պատահի: Ցուցադրաբար խուսափեցին գերիների, ստերի և զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների թվերի հետ կապված մանիպուլյացիաների մասին հարցերից:
Մեր իշխանական, մերձիշխանական և ստրկամիտ ընդդիմադիր սրիկաներին հետաքրքրում էին ընտրությունները, ոչ թե մարդկանց ճակատագրերը:
Հասարակությունը կամ չնկատեց, կամ չցանկացավ նկատել, թե ինչպես Նիկոլն իրեն վերածեց անտարբեր մարդկանց ամբոխի, որի լուռ համաձայնությամբ տեղի են ունենում բոլոր ստորությունները:
Իսկ երբ շատ շուտով ողջ քաղաքական դաշտը մեղավորների կնշանակի մի քանի ձայն հավաքելու համար, հարցրեք նրանց՝ իսկ դուք ինչ արեցիք, երբ իմացաք տանջահար արված հայրենակիցների մասին։