Երևան, 06.Մայիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էդմոն Մարուքյանի աստեղային ժամը Պոպուլիզմի ժամանակն անցել է. Եկել է պատասխանատու լուծումներ առաջարկելու ժամանակը Տիգրան Արզաքանցյան. «Եթե համախմբվենք, կարող ենք մեր երկիրն այս աղետից դուրս բերել» Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. ԱԳ նախարար Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք, մահացել է 17 մարդ Լավրովը խոսեց ռազմագերիների մասին Նման հայտարարությունից խուսափողները միանշանակ որակվելու են որպես քաղաքական ԲՈՄԺԵՐ. քաղտեխնոլոգ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ Երեւանում


Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների. Արտակ Թովմասյանը մենակ կռիվ է տալիս

Քաղաքական
Այսօր մի պարզ հարց դարձել է հանրային և քաղաքական շրջանակների քննարկման առարկա։
 
Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների և արդյո՞ք դրանք կանխելու են երկրի գահավիժման ընթացքը։
 
Բոլոր այն ուժերը, որոնք ընդունեցին Նիկոլի վարչապետությամբ ընտրություններ անցկացնելու մարտահրավերը, հավանաբար կարծում են, որ այո, հնարավոր է։ Լավ, բայց այստեղ էլ առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ կլինի, եթե վարչական ռեսուրսով, ստով ու կեղծիքներով, մանիպուլյացիաներով նորից հաղթի գործող իշխանությունը։ Այս հարցի պատասխանը գրեթե ոչ ոք չունի, բայց գնում են ընտրությունների։ Ակնհայտ չէ՞, որ Նիկոլի հաղթանակի դեպքում երկրի գահավիժումը ոչ միայն չի կասեցվի, այլև կարագանա։ Եթե պատերազմից հետո գործող իշխանությունները ունակ լինեին իրերի դասավորությունը բեկել դեպի դրական ուղղություն, ապա գոնե մի բան կանեին այս վեց ամսվա ընթացքում։ Ոչինչ չի արվել այս վեց ամսվա, էլ չեմ խոսում երեք տարվա ընթացքում, հետևաբար որն է երաշխիքը, որ ինչ-որ բան այս մարդիկ կանեն ընտրություններից հետո։ Չկա նման երաշխիք, հետևաբար ճգնաժամի հանգուցալուծման հիմնական մեխն այն էր, որ պետք է խորհրդարանական ուժերը ընտրեն նոր վարչապետ, որը կլինի խորհրդարանական և արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի կողմից կոնսեսուսային կերպար, կձևավորվեր արհեստավարժների կառավարություն, որի հիմնական 3 գործառույթները պետք է լինեին Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, երկիրը կյանքի բնականոն հուն տեղափոխելը՝ հաշվի առնելով ներքին և արտաքին մարտահրավերները, և երրորդ՝ հավասար պայմաններում, առանց քաղաքական լարումների արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Սա չեղավ, ու հիմա ունենք այն, ինչ ունենք։
 
Այդուհանդերձ, վերը նկարագրված սցենարի տրամաբանությանը համապատասխան կարծես թե միայնակ կռիվ է տալիս  «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։ Պարզ լեզվով ասած՝ ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է՝ այս կառավարությունը ի զորու չէ ոչ միայն երկիր ղեկավարել (տեսանք այդ ղեկավարման հետևանքները) , այլև ազատ ու ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել։ Նախ այն պատճառով, որ իշխանությունների համար ամեն գնով հաղթելը կենաց հարց է, հաջորդը՝ հանրությունը հոգեբանորեն պատրաստ չէ դեռ ընտրությունների՝ հաշվի առնելով պատերազմից չսպիացած վերքերը, դեռևս անհետ կորածների, գերիներ առկայությունը և վերջապես երրորդ՝ տարածաշրջանում եռացող գործընթացները, որոնք ուղիղ սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև մեր բյուջեն պատրաստ չէ ընտրությունների համար նախատեսվելիք ծախսերին: Այս խնդիրները գործող կառավարությունը ի վիճակի չէ լուծելու և ապագայում ևս չի կարողանալու։ Պարզ է չէ՞, որ եթե մարդը մի բան չի կարողանում անել, ուրեմն չի կարողանում, իմաստ չկա ստիպելու, կամ ավելին պահանջելու։
 
Զավեշտն ու տարօրինակն այն է, որ Թովմասյանի՝ ընտրություններ այս փուլում չանցկացնելու կոչին, որն ի դեպ այս մտավախությունների և ռիսկերի օբեկտիվ արտացոլումն է, սվիններով են ընդունել ընդդիմադիր մի շարք ուժեր, որոնք մինչև Նիկոլի խաղի կանոններն ընդունելը նույն քաղաքական գծի մեջ էին։ Ի՞նչ փոխվեց, մի քանի մանդատն ավելի կարևոր դարձավ, քան երկրի գոյության և զարգացման հա՞րցը։ Թովմասյանի դեմ արշավ է սկսվել, իբր նա հրաժարվում է ընտրություններից։ Պարզ է, որ չի հրաժարվում, այլ ասում է ձևավորենք պրոֆեսիոնալների կառավարություն քաղաքականապես լոյալ վարչապետով, նոր 6 -12 ամիս հետո հանգիստ պայմաններում անցկացնենք ընտրություններ։
 
Այս ամենից եզրակացությունը մեկն է՝ երկիրն այս վիճակով եթե գնաց ընտրությունների, ապա հետընտրական ցնցումներն անխուսափելի են լինելու, որի հետևանքները աղետալի կլինեն։
«ԱԽ քարտուղարը կեղծ պնդումներ է արել ԱԹՍ-ների մասին»․ Աշոտյանը տեսանյութ է հրապարակելՀասարակության մոտ թրքասերի պիտակը կրող Մարիա Կարապետյանը մեղադրում է ՄԻՊ-ինԷդմոն Մարուքյանի աստեղային ժամը Պոպուլիզմի ժամանակն անցել է. Եկել է պատասխանատու լուծումներ առաջարկելու ժամանակը Տիգրան Արզաքանցյան. «Եթե համախմբվենք, կարող ենք մեր երկիրն այս աղետից դուրս բերել» Արդիական բանակի համար անհրաժեշտ է արդիական կրթություն.Հարություն Բաբայան Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. ԱԳ նախարար Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք, մահացել է 17 մարդ Լավրովը խոսեց ռազմագերիների մասին Նման հայտարարությունից խուսափողները միանշանակ որակվելու են որպես քաղաքական ԲՈՄԺԵՐ. քաղտեխնոլոգ Ինչպիսի՞ն է իսկական մանանեխը և երբվանի՞ց է այն օգտագործվում սննդի մեջ․ «Փաստ»Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ Երեւանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն Նրա դեմքով խոսում է ոչ թե իրավապաշտպանը, այլ ձախողված վարչապետացուի աներձագը. Սուրեն Սուրենյանց «Փաստ» օրաթերթը գրում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՄԱՅԻՍԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել ընտ­րու­թյուն­ներ․ «Փաստ»Փաշինյանի վարչակազմը վախենում է իրապես սկզբունքային և հայրենասեր գործչից Ես կտանեմ ու կխփեմ դրոշակը. Արման Թաթոյանը՝ իմքայլականին 44–օրյա պատերազմի դեպքերով հարուցվել է 1580 քրեական գործ. 628 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ Ինք­նա­կամ կա­ռույ­ցը են­թա­կա է օրի­նա­կա­նաց­ման, կան որոշ սահ­մա­նա­փա­կում­ներ. «Փաստ»Ինչո՞ւ է աղմկում Վազգենի աներձագը. Լիաննա Մանուկյան Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում, եւս երկու հարց գաղտնի է (ուղիղ) Մի­այն ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը կեղ­ծե­լով կա­րող է Նի­կոլ Փա­շի­նյա­նը մնալ իշ­խա­նու­թյան ղե­կին․ «Փաստ»ԱԻՆ-ը տեղեկացնում է վարորդներին Իրավական նոնսենս. ՊՆ գովասանագիր է տալիս, ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրում (տեսանյութ) «Քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում այդ­պի­սի հան­րա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը են­թարկ­վում են քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան». Նի­կի­տա Շան­գին․ «Փաստ»Հունաստանում Աշխատավորների օրվան նվիրված բողոքի ցույցեր են սկսվել Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Շարմազանով Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով․ «Փաստ»Մեր տնտեսությունը հոգեվարքի մեջ է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գնում է Ազգային ժողով Մի բան նրանց հաստատ միավորում է՝ նրանք հավասարաչափ անհայրենիք են․ «Փաստ»Ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակիՉԼ․ «Չելսին» դուրս թողեց «Ռեալին» եւ եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (ֆոտո, վիդեո) «Հստակ ազդակ՝ գնաճային ճնշումները շարունակվելու են»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Զոհրաբ Մնացականյանը կապտակեր Փաշինյանին․ «Ժողովուրդ»Հողը փախչում է մեր ոտքերի տակից. Հայաստանի ու հայ ժողովրդի իսկական մղձավանջը․ «Փաստ»«Հրապարակ»․ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես հրաժարվեց իր հոգեզավակիցԺամկետանց «կախարդական փայտիկն» ու մշուշոտ հեռանկարները․ «Փաստ»«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բարդույթը․ նա սեփական ձեռքով սեփական դեմքին դաջած պիտակները վերահասցեագրում է մարդկանց, որոնք Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել«Պատ­մու­թյան ճո­ճա­նա­կը միշտ թեք­վում է. կառավարումը ուժեղ ձեռքի կարիք ունի». «Փաստ»«Հրապարակ»․ Նախընտրական շրջանում կարճաժամկետ աշխատատեղեր՝ քվեների դիմացՆախընտրական կրքեր ՔՊ-ում. «Փաստ»Ինչո՞ւ է «Ալյանսի» պատվիրակությունը մեկնում Մոսկվա. «Փաստ»Պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րում աշ­խա­տա­կից­նե­րին «տե­սա­կա­վո­րում» են. «Փաստ»Պատասխան չունենալու պատճառով պատասխանում եք կեղտոտ հոդվածներով և մանիպուլյացիաներով. Անի Սամսոնյանը` Նիկոլ ՓաշինյանինՈրտե՞ղ եք մոլորեցնում հանրությանը. Ուրիխանյանը ՓաշինյանինԵրկնիշ տնտեսական աճի փոխարեն երկնիշ աճ են արձանագրում միայն գները․ ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը գնաճը զսպելու ուղղությամբ․ Կարեն Սիմոնյան