Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում, եւս երկու հարց գաղտնի է (ուղիղ)
ПолитикаՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 6-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից 33-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությամբ նախատեսված իրավասու մարմինների ցանկը սահմանելու մասին,
- Հայաuտանի Հանրապետության Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 62 հասցեում գտնվող հուշարձան-շենքի փոփոխման մաuին,
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գույք փոխանցելու և գույքի նվիրատվության մասին,
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին եւ այլ հարցեր: