Երևան, 31.Հուլիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». «Փաստ» Ներողություն եմ խնդրում... Արարատ Միրզոյանի խորհրդականը հայտարարություն է տարածել Կրակոցներ Վարդենիսում 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա. Թուրքիայի հրդեհը մարել չի հաջողվում Ռուբլին, դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. ԿԲ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է թվով 29 գլխավոր քարտուղարներին Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ Կարեն Խաչանով. Տոկիո եմ եկել մանկությանս երազանքի հետևից


Ի՞նչ պա­հանջ­ներ է դնում Ադր­բե­ջա­նը. Մոսկ­վան շա­հագրգռ­ված է, որ առա­վել հրա­տապ խնդիր­նե­րը հնա­րա­վո­րինս շուտ լուծ­վեն․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Բաքուն չի հասկանում Երևանի ցավը. գերիներին Հայաստանին չվերադարձնելու Ադրբեջանի ցանկությունը բարդացնում է Մոսկվայի կյանքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին Երևանում բանակցություններ է վարել իր հայ գործընկեր Արա Այվազյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այցի հաջողությունը կարելի է համարել երկու երկրների կառավարությունների միջև կենսաբանական անվտանգության հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն երկու երկրների համագործակցություն կենսաբժշկական ոլորտում, այլ նաև հնարավորություն Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետներին այցելել Հայաստանում գործող՝ Պենտագոնի փողերով ստեղծված կենսալաբորատորիա: Սակայն դա չէր գլխավոր խնդիրը: Ադրբեջանից հայ գերիների վերադարձի խնդիրը դեռ փակված չէ: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Արա Այվազյանը դա անվանել է «կարևոր խնդիր» և կոչ արել «ապահովել, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կալանավորված անձանց»: «Այդ խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումների մասին բազմաթիվ տվյալները», - ասել է Այվազյանը:

Մայիսի 4-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարի այցից առաջ, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը Ադրբեջանից երեք ռազմագերի էր բերել: Մնացած գերիների մասով շարժ չկա: Մինչդեռ այդ հարցով անգամ Բաքվի և Երևանի բերած թվերը չեն համապատասխանում միմյանց: Հայաստանի արտգործնախարարությունում «Կոմերսանտի» զրուցակիցն ասել է, որ, ըստ Երևանի գնահատականների, շուրջ 200 մարդ է մնում գերության մեջ: Միևնույն ժամանակ, հաստատված է համարվում 72 մարդու դեպքը, իսկ 48-ի դեպքում Ադրբեջանը հրաժարվում է հաստատել: Մնացած գերիների մասով դեռ 100 %-ոց տեղեկատվություն չկա՝ շարունակվում է տվյալների հավաքումը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ «Կոմերսանտի» աղբյուրը նշել է, որ այժմ Ադրբեջանում կա 59 մարդ: Նրա խոսքով, նրանք գերիներ չեն, այլ մարդիկ են, որոնք բերման են ենթարկվել ռազմական գործողությունների ավարտից հետո:

«Եղել է զինադադար և Հայաստանի կապիտուլ յացիա: Դրանից հետո են այդ մարդիկ մտել Ադրբեջան: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են, և մենք էլ նրանց հետ վարվում ենք համապատասխանաբար և դատելու ենք: Ապագայում տեսականորեն հնարավոր է նաև փոխանակում», ասել է աղբյուրը: «Կոմերսանտին» տված հարցազրույցում ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի դիվանագետները ասել են, որ Բաքվի կողմից պահվող անձինք արդեն սակարկությունների առարկա են դարձել: Նրանց խոսքերով, Ադրբեջանը փորձում է նրանց ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ: Որպես կանոն, դրանք վերաբերում են տարածքային խնդիրներին: Այսպիսով, իրազեկ աղբյուրը «Կոմերսանտին» տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր Շուկա ճանապարհը իր վերահսկողությանը հանձնելու հարցը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կնպաստի Ադրբեջանի հասանելիությանը Շուշի:

Ինչպես նշել են «Կոմերսանտի» աղբյուրները, Բաքուն բարձրացրել է նաև կալանավորված անձանց փոխանակելու հարցը Ղարաբաղի Ղազախի շրջանի մի շարք գյուղեր վերադարձնելու դիմաց: Այնուամենայնիվ, առայժմ որևէ հարցի լուծում դեռ չկա: Հայաստանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի լուծել գերիների խնդիրը: «Սա խաղաղության երաշխավորի հեղինակության հարցն է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցը և Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել դա», -«Կոմերսանտին» ասել է հայ բարձրաստիճան դիվանագետը: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերն են կոչ արել բոլոր բռնի պահվողներին հանձնել Երևանին:

Այդ մասին առանձին խոսել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում ավարտին հասցնել և արագ ավարտել բոլոր գերիների, կալանավորվածների և զոհվածների մասունքների փոխանակումը, ինչպես նաև կատարել կալանավորվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությունները»: Երևանում, սակայն, գրեթե վստահ են, որ գերիները տուն չեն վերադառնա մինչև հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սերգեյ Լավրովը այս և այլ խնդիրները կկարողանա քննարկել հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը. Ռուսաստանի արտգործնախարարը Բաքու կայցելի մայիսի 10-ին: Մոսկվան շահագրգռված է, որ առավել հրատապ խնդիրները հնարավորինս շուտ լուծվեն:

Առաջին հերթին՝ առանց դրանց կարգավորման դժվար է շարժվել դեպի համապարփակ խաղաղության պայմանագրի իրականացմանը, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակում Ադրբեջանի և Հայաստանի սերտ փոխգործակցության միջոցով: Չնայած պարոն Լավրովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրները «հաջողությամբ իրականացվում են», բայց գործը դեռ չի հասել կոնկրետ նախագծերի: Երկրորդ հերթին՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների շարունակական լարվածությունը Ռուսաստանին չի օգնում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք նախատեսում են Ադրբեջանի մերձեցմանը այնպիսի ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը:

Հայաստանը մասնակցում է երկու միություններին էլ, և վերջերս արգելափակել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ որպես հյուր հրավերը Կազանում ապրիլի 29-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Միևնույն ժամանակ, Կազանի համաժողովին մասնակցել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». «Փաստ» «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմըՆերողություն եմ խնդրում... Արարատ Միրզոյանի խորհրդականը հայտարարություն է տարածելԿրակոցներ Վարդենիսում Տարածաշրջանում իր տեսակով միակ նյարդավերականգնողական կենտրոնը Արթմեդում3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա. Թուրքիայի հրդեհը մարել չի հաջողվում Ռուբլին, դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. ԿԲՆիկոլ Փաշինյանը պարգեւատրել է թվով 29 գլխավոր քարտուղարներին Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելՍահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբԿարեն Խաչանով. Տոկիո եմ եկել մանկությանս երազանքի հետևից ՄԻՊ–ի գրասենյակի մոտ ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծանր է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանի վերջին հայտարարությունները Շակիրային սպառնում է ազատազրկումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել էՁյուն է տեղացել. տեսանյութ Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով 3-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Գեներալը խոստացել է «նոկաուտի ենթարկել Ռուսաստանին»Ջո Բայդենի կինը կվիրահատվի Ի՞նչ ուղերձներ էր հղում Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ Բրիտանական ռազմաօդային ուժերը մեղադրել են Ռուսաստանին և Չինաստանին տիեզերքում վտանգավոր գործողությունների կատարման մեջ ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արտառոց միջադեպ Զվարթնոց օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեց Ինչ իրավիճակ է Գեղարքունիքի համայնքներում Սահմանների հետ կապված խնդրի վերաբերյալ. տեսանյութԳլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ԱԹՍ-ների հաճախակիացած թռիչքները. Տիգրան Աբրահամյան Բայդենը կոչ է արել նահանգներին նոր պատվաստվող ամերիկացիներին 100-ական դոլար տրամադրել՝ պատվաստվելը խրախուսելու համար ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց. ուղիղ միացումԸնկերները կրկին միասին են Կորոնավարակը Վրաստանում․ հուլիսի 30-ի տվյալները ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան Պաշտոնյան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը թողել է Եռաբլուրում՝ Ալբերտի շիրմաքարին Եվրոպական ինդեքսներն աճել են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք Գարիկ Սարգսյանը որդի է ունցել. Երեխայի անունը Վազգեն է Ինչով է ավագանու նիստին զբաղվում «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել Այսօր առավոտյան նոր որոշում է ստորագրվել Արվեստը և ինժեներությունը կարող են քայլել միասին և մեծ ոգեշնչման աղբյուր դառնալ Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան11/11/20-30/07/21. հայկական զինուժն ունի առնվազն 66 զոհ «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում Տիգրան Աբրահամյանին. «Իրավունք» Մենարկում է ֆուտբոլի Հայաստանի 30-րդ առաջնությունը