Yerevan, 24.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Նորք-Մարաշ» ԲԿ-ի մասնագետները քայլում են ժամանակին համընթաց. ԲԿ-ի ձեռքբերումներից մինչև առաջիկա անելիքներ

Interview

Մեր զրուցակիցն է «Նորք Մարաշ»  բժշկական կենտրոնի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆԸ,  ով ներկայացրեց  Կենտրոնի  նախորդ տարվա ձեռքբերումներն ու բացթողումները և ընթացիկ տարվա աշխատանքները:

-Պարոն Ադամյան ինչպիսի՞ն էր  նախորդ տարին Կենտրոնի համար: Հասցրել եք իրականցնել այն աշխատանքները , որոնք պլանավորել էիք:

 -Թեև 2020 թվականը ծանր էր բոլորիս համար, թե՛ պատերազմը, թե՛ համավարակը խաթարեցին մեր ծրագրերի ողջ ծավալով իրագործումը, սակայն չէինք կարող թուլանալ եւ ուժերի ներածին չափով չաշխատել։ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի լավագույն զավակներին, մեր մարտական ընկերներին՝ զինվորների ու հրամանատարների, բուժաշխատողները որոնց հիշատակը ընդմիշտ կմնա բոլորիս սրտերում։

Սակայն, այս ընթացքն օգտագործելով ռացիոնալ՝ համալրել ենք մեր բուժկենտրոնը՝ վերանորոգելով մեծահասակների և առիթմոլոգիական կլինիկաները։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ առողջության հետ կապված խնդիրները և դրանց անցանկալի հետևանքներն անխուսափելի են մարդկանց կյանքում: 

Լիահույս ենք, որ 2021-ին բոլորիս ջանքերի համատեղմամբ, կկարողանանք ապահովել պացիենտների սպասարկման բարձրակարգ որակը:  Իրավամբ «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնը Հայաստանի առաջատար բուժհաստատություններից է, որտեղ մատուցվում են բարձրորակ, միջազգային չափանիշներին համապատասխան ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ՝ սիրտ-անոթային համակարգի  հիվանդների ախտորոշում և բուժում:   Գաղտնիք չէ, որ Հրայր Սահակովիչի շնորհիվ էր, որ այն դարձավ  ամբողջ հետխորհրդային միության երկրների ամենահզոր կենտրոնը, որտեղ բացառիկ վիրահատություններ էին կատարում երեխաների համար: Ոչ վաղ անցյալում՝2003-2005 թվականներին եմ այստեղ աշխատել, սկզբում որպես բժշկի օգնական, հետո՝ որպես բժիշկ: Եւ երբ 2018 թվականին վերադարձա այստեղ,փորձեցի  այն ժամանակվա ընտանեկան ոգին հետ վերադարձնել: Որպես կանոն, երբ կոլեկտիվը փոքր է, այն ընտանիք է, երբ կոլեկտիվը ընդլայնվում է, այն ընտանիքից վերածվում է աշխատավայրի: Փորձեցի և բարեբախտաբար ստացվեց:

-Այսօր ինչպե՞ս  կներկայացնեք կենտրոնի վարկանիշը,  արդյո՞ք  մնացել  է առաջատար դիրքերում ինչպես անցալ տարիներին:

- Երկար տարիների  ճանապարհ անցնելով ՝ բուժկենտրոնը  պահպանել է առաջատար դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում՝ առաջնային համարելով բժիշկ-այցելու փոխհարաբերությունների ճիշտ կառուցումը: Այդ են վկայում լավագույն մասնագետների մեկ վայրում միահամուռ աշխատանքը: Այստեղ իրականացվում են երեխաների և մեծահասակներին սրտի պաթոլոգիաներով անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն։ Այստեղ կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ՝ բացառությամբ սրտի փոխպատվաստման:

-Ինչպե՞ս եք գնահատում սրտային հիվանդությունների ախտորոշումն ու բուժման մեթոդները:

- Ախտորոշման և բուժման գործում «Նորք-Մարաշ»  ԲԿ-ի մասնագետները քայլում են ժամանակին համընթաց, առաջնորդվելով վերջին ուղեցույցներով և օգտագործելով վերջին տեխնոլոգիաները: Կենտրոնում աշխատում են  բարձրակարգ մասնագետներ:

-Սրտային հիվանդությունների շարքում ո՞ր խնդիրն է ավելի հաճախ հանդիպում: Ի՞նչ սեռի և տարիքի մարդկանց շրջանում է այն տարածված:

-Գիտեք շատ  անհատական է , այո  հիվանդությունները պայմանավորված են նաև  սեռով, սակայն  դրան զուգահեռ  կապված են  անհատի  սննդակարգի և ապրելակերպի, ինչու չէ նաև գենետիկայի հետ: Ծխելը, ոչ առողջ սնունդը, սպորտով չզբաղվելը հանդիսանում են հիմնական պատճառները սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների:

-Սրտամկանի սուր ինֆարկտի զարգացումը կանխելու համար ինչպիսի՞ միջամտություններ են կատարվում: Ինչպե՞ս է ընտրվում վիրահատական միջամտության եղանակը:

- Սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում շատ կարևոր է հիվանդի ճիշտ ժամանակին դիմելը բժշկին: Կատարվում են սրտի էխոսրտագրություն, ԷՍԳ, ստրեսս թեստ, արյան բիոքիմիական հետազոտություններ, նաև Կոնտրաստային անգիոգրաֆիկ հետազոտություններ և կորոնարոգրաֆիա, իհարկե ցուցումով: Ավելի հաճախ հանդիպող խնդիրը զարկերակային հիպերտենզիան է և սրտի իշեմիկ հիվանդությունը, որը տարածված է ավելի շատ տղամարդկանց մոտ (50 տ.)  Սրտային հանկարծամահությունը լինում է բազմապատճառ, հետևաբար կանխարգելելու համար անհրժեշտ է  ժամանակին կատարել վերը նշված հետազոտությունները:

-Եղանակային պայմաններն ինչպե՞ս են ազդում սրտային հիվանդություն ունեցող մարդկանց վրա: Ի՞նչ խորհուրդ կտաք հիվանդներին:

- Տարբեր եղանակային փոփոխությունները կարող են պրովոկացնել սիրտանոթային հիվանդությունները, սակայն ավելի շատ աճ նկատվում է գարնանը և աշնանը, սակայն գարնանը և աշնանը  թվերը  քիչ բարձր   են, պայմանավորված մեր կլիմայական առանձնահատկություններին սրտամկանի սուր ինֆարկտների քանակը (որը պրովոկացնում է սուր կորոնար սինդրոմը): Սրտային հիվանդությունները ունեն փոփոխական ռիսկի գործոններ և  ոչ փոփոխական ռիսկի գործոններ՝ օրինակ, տարիք, սեռ: Սիրտանոթային հիվանդությունները կարելի է կանխարգելել, առողջ ապրելակերպով՝  աշխատելով  փոխել վնասակար սովորույթները ՝ օրինակ չծխել, զարկերակային դեղորայքի կանոնավոր օգտագործումը,  շաքարային դիաբետի վերահսկումը, արյան բարձր խոլեստերինի կարգավորումը:

-Ովքե՞ր են գտնվում սրտի ռիթմի խանգարումների ռիսկի խմբում:

- Սրտի ռիթմի խանգարումները բազմակի են իրենց բնույթով և կյանքի վտանգով: Ըստ Եվրոպական վերջին նախասրտերի շողացման ուղեցույցի բոլոր  սիրտ-անոթային հիվանդության ռիսկերը հանդիսանում են ռիսկի գործոն նախասրտերի շողացման: Բոլոր խրոնիկ սիրտ-անոթային ունեցող հիվանդները գտնվում են ռիսկի խմբի մեջ և պետք է վերահսկվեն առիթմոլոգների կողմից: Օրինակ՝ կարդիոմիոպատիա ախտորոշում ունեցող բոլոր հիվանդները (իշեմիկ, հիպերտոնիկ, դիլատացիոն) ունեն կյանքի վտանգ սպառնացող առիթմիաների ռիսկ:

Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package