Երևան, 28.Հուլիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. Տեսանյութ Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Վերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան


Անս­խա­լա­կա­նու­թյան բար­դույ­թը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Բժշկությանը հայտի են բարդույթներ, օրինակ՝ թերարժեքության բարդույթը, կամ էլ, դրան հակառակ, մեծամտության (գերագնահատման, գերլիարժեքության) բարդույթը։ Իրականում այս բարդույթները զուգահեռ են, քանի որ շատ արագորեն կարող են փոխատեղվել։ Սրանք մարդու և շրջապատի համար այնքան էլ վտանգավոր չեն, չհաշված այն, որ անլիարժեքության բարդույթը երբեմն կարող է բերել շրջապատի հաջողակների նկատմամբ մանր կեղտոտությունների, նաև հնարավոր է սուիցիդի, իսկ գերլիարժեքության բարդույթը՝ այլ անձանց նկատմամբ բռնի գործողությունների։ Ուղղակի այս բարդույթները վտանգավոր են դառնում, երբ այն կրող անձը դառնում է այլ մարդկանց կյանքեր տնօրինող։ Օրինակը մեր աչքի առաջ է։

Նախկինում թերարժեքության բարդույթով տառապող անձի հետ, որը անգամ բարձրագույն կրթություն չի ստացել, փախել է բանակից, նստել է, նվաստացվել է, մասնագիտության բերումով տեսել է հաջողակների ցոփ կյանքը, որը ինքը չի կարող վարել, հետո հանգամանքների բերումով հասել է մեծ հաջողության, կյանքը չար կատակ է խաղացել՝ նա սկսել է արդեն տառապել մեծամտության բարդույթով։ Ինքը միշտ ճիշտ է, և ապացուցել է դա, ինքը ընտրյալ է՝ պատմության ընտրյալ, ինքն անգամ համարյա թե աստված է՝ սատանի ականջը խուլ...

Իմ կարծիքով, այս երկու բարդույթների շարժիչ ուժը իրականում այլ է, և դա անսխալականության բարդույթն է։ Երբեմն մարդը առերևույթ կարող է խոստովանել իր սխալը՝ փաստերի ճնշման տակ, բայց հոգու խորքում հավատարիմ մնալ իր կարծիքին և ճիշտ համարել իր կատարածը։ Ցավալի է, բայց այդ մարդը հետագայում անընդհատ փորձում է ապացուցել իր անսխալականությունը, ընդ որում, դա անելով ամեն միջոցով։ Այստեղ ևս օրինակները մեր աչքի առաջ են՝ սկսած Հայաստանի անկախության շրջանի ղեկավարներից մինչ հիմա, երբ ոմն մեկը ներկայումս տառապում է գերլիարժեքության բարդույթով։ Բացարձակ միանշանակորեն կարելի է փաստել, որ ամեն մարդու մեջ առկա են բարդույթներ՝ որոշակի արտահայտվածությամբ։ Ընդ որում, գերակշռում են անսխալականության բարդույթները։ Ժեխ, բիդլո, զոմբի...

Իրականում նրանք անսխալականության բարդույթով տառապողներ են։ Ընդ որում, կապ չունի ո՛չ կրթական ցենզը, ո՛չ սեռը, ո՛չ զբաղմունքը և ո՛չ էլ ֆինանսական վիճակը։ Նրանք բոլորին և առաջին հերթին հենց իրենց փորձում են ապացուցել, որ ժամանակին չեն սխալվել։ Ինչո՞ւ են որոշները պահանջում վերջ տալ թավիշին. դա նրանց գերլիարժեքության բարդույթից է, քանի որ նրանց ներշնչել են, որ իրենցից յուրաքանչյուրը վարչապետ է, իսկ ինչո՞ւ են նրանք պահանջում, որ կասկածվողները մինչև դատավճիռը լինեն կալանավորված՝ դա անլիարժեքության բարդույթից է, որը մանր քինախնդրություն է իրենցից բարձրի նկատմամբ։ Իսկ ամբողջության մեջ այս ամենը անսխալականության բարդույթ է. պետք է ապացուցվի իր մտքի ճշմարտությունը։ Այդ ամենը հաղթահարելու համար ժամանակ է պահանջվում, որը ներկայումս չկա։ Այս անգամ, ի տարբերություն 2018 թվականի ընտրությունների, որը տեղի ունեցավ համընդհանուր էյֆորիայի պայմաններում, բարդույթներն են որոշելու Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ուղղակի կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները հասկանան, որ վաղ թե ուշ բուժվելու են իրենց՝ այդ հարցում անսխալականության բարդույթից: Պետք է տղամարդ լինել և խոստովանել, ոչ հրապարակայնորեն, այլ ինքդ քեզ, որ ենթարկվելով քարոզչությանը՝ սխալվել ես՝ հավատալով «Սաշիկի 50-50»-ի, Քոչարյանի միլիարդների, Ապրիլ յանի սոված ու անզեն զինվորի և այլնի մասին առասպելներին, և հետո տաք գլխով 2018 թվականին սխալվել ես ընտրելով պատահական, ոչ պետականամետ, անգրագետ, մեծամիտ, օրվա իրավիճակով ապրող մեկին։

Ցավալի է նաև այն, որ այն մարդիկ, որոնք արդեն իսկ իրենց մեջ զգացել են դա, հասկացել նախկինում գործած սխալը, ներկայումս, հավանաբար, չեն գնա ընտրությունների, որպեսզի, ըստ իրենց, նորից չսխալվեն՝ ընտրելով ուրիշ մեկին, որը հետագայում նորից չի արդարացնի հույսերը: Դա ևս անսխալականության բարդույթ է, քանի որ այդպես են անելու, որ չսխալվեն, թող ուրիշները որոշեն, թքած: Այս ընտրությունների արդյունքները որոշելու են բարդույթները... Սթրեսի հետևանքով հասարակության մի ստվար հատվածի մեջ առկա է բարդույթների սրացում, որը բուժում է միայն ժամանակը, բայց դա արդեն չկա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ».Լրագրողներն ԱԺ նախամուտքից առաջ կարող են գնալ միայն , եթե որեւէ պատգամավոր անցագիր իջեցնի«Հրապարակ».Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը «Հրապարակ».Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցումՀայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. ՏեսանյութԱդրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Մեխակավանում պայթել է ականի վրաՎարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ինձ տեղեկություն հասավ, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել․ Թագուհի Թովմասյան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվելՎերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին Կլինի արդյո՞ք լայնածավալ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Փորձագետ Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Զինվոր է ինքնասպան եղելՄանվել Փարամազյանը կմնա կալանավորված. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է պաշտպանների բողոքը Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում են Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Ալիեւը կոնկրետ խնդիր է լուծում՝ ձգտելով հնարավորին մեծ տարածքներ պոկել Հայաստանից. փորձագետ Մահացել է Մայք Հոյը Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա Աստծո կամոք ողջ եմ. վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս. Երասխի գյուղապետ Գազ չի լինելու Հայաստանում պատվաստվող իրանցիների թիվը նվազել է Ի՞նչ նյութերից են պատրաստվում մատիտի ջնջոցները, և ինչի՞ մասին են խոսում դրանց գույները․ «Փաստ»Ոսկին էժանանում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայ­տա­րար­վել է 18-50 տա­րե­կան կա­մա­վոր­նե­րի մո­բի­լի­զա­ցիա հան­րա­պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար․ «Փաստ» Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Կորոնավիրուսային իրավիճակը՝ ՀայաստանումՏարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին Երևանում է, բայց այն պահանջում է անկեղծություն, այլ ոչ թե կեղծ օրակարգ և կեղծ արժեքներ․ «Փաստ»ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Վնասվածքը ստացել է կրակային դիրքում. նոր մանրամասներ զոհված զինծառայողից Փաշինյանների էլիտար, միևնույն ժամանակ «համեստ» ընտանիքը հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է նշել Վարդավառի տոնըՓաշինյանը նոր որոշում է կայացրելՉկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճում են «Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա Օտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ»Ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ Իտալիայի Պարմա քաղաքում այսօր տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ «Պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում». «Փաստ»Արցախում զինվոր է մահացել Նոր հաղորդագրություն Արցախից