Երևան, 25.Հունիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխող կուսակցությունն արկղերում 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրիկ Խաչատրյանն առաջին անգամ խոսել է Բաքվում անցկացրած օրերի եւ առողջական վիճակի մասին ԱՄՆ-ում աճուրդում $1,8 մլն-ով վաճառվել է Չերչիլի կտավը Աստված չանի Նիկոլ Փաշինյանի կողմից նման առաջարկ ստանանք. Վահե Հակոբյան Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. Ուղիղ Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթեց ատելության խոսքը․ նոր խորհրդարանում չեն լինի կոռեկտ քաղաքական ուժերը Շտապ. Օգնություն է անհրաժեշտ Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին Ֆրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»


«Ավե­լի հա­ճախ բնա­կիչ­նե­րը չեն վստա­հում հա­մա­տի­րու­թյուն­նե­րին և հրա­ժար­վում են կա­տա­րել պար­տա­դիր վճա­րում­ներ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» «Իրազեկ սպառող» խորագրի ներքո անդրադառնում է սպառողների իրավունքներին՝ համոզված լինելով, որ միայն իրազեկ սպառողը կարող է պաշտպանված լինել: Մեր այս համարում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ զրուցել ենք համատիրությունների մասին:

Չիլինգարյանը նշում է՝ «Համատիրությունների մասին» օրենքն ընդունվել է 2002թ.-ի մայիսի 7-ին և փոփոխվել 2011-2012 թթ.-ին, իսկ վերջին անգամ՝ 2020թ.-ի հունվարի 24-ին: «Համատիրությունը բազմաբնակարան շենքի կամ շենքերի մասնավոր սեփականատերերի կամավոր միության և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված, շահույթ չհետապնդող ոչ առևտրային միավորում է՝ հիմնված քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամակցության վրա և հիմնադրված սեփականության կառավարման և պահպանման, բազմաբնակարան շենքի կամ շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով: Համատիրություն ստեղծելը բնակիչների իրավունքն է, նրանք ինքնուրույն են ընտրում ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմին: Համատիրության ստեղծումից հետո դրան կարող է անդամակցել համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքի շինության ցանկացած սեփականատեր, ինչպես նաև՝ տեղեկություն ստանալ համատիրության գործունեության մասին, ստանալ հաշվետվություններ:

Շենքի ընդհանուր սեփականության պահպանման նպատակով համատիրությունը պարտավոր է անել պարտադիր միջոցառումներ և աշխատանքներ, որոնք սահմանված են Կառավարության 2007 թ.-ի հոկտեմբերի 4-ի թիվ 1161-Ն որոշմամբ : Օրինակ՝ ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիան (միջատների դեմ պայքար) և դեռատիզացիան (կրծողների դեմ պայքար), որը պետք է իրականացվի առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Ընդհանուր օգտագործման տարածքների մաքրումը պետք է կազմակերպվի առնվազն երկու օրը մեկ։ Տանիքների, աստիճանավանդակների, վերելակների և այլ ընդհանուր գույքի վերանորոգումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ևս համատիրության պարտականությունն է: Բնակիչները երբեմն այս աշխատանքների կատարումը պահանջում են քաղաքապետարանից, մինչդեռ դա համատիրության պարտականությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։

Նշում է՝ համատիրությունը շինության սեփականատերերին, շենքում բնակվող կամ շահագրգիռ այլ անձանց տալիս է տեղեկանքներ շենքի բաժնային սեփականության կառավարման ձևի, շինության սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում չկատարված պարտավորությունների, շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման համար նախատեսված վճարների չափի, շենքում բնակվելու, նրանց ընտանիքի կազմի կամ շենքում գործունեություն իրականացնելու, շինության տիրապետման կամ օգտագործման մասին և այլն: «Համատիրության կողմից սեփականատերերի վճարների հաշվին պետք է կատարվեն սպառման թափոնների հեռացում, ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում՝ առնվազն տարին մեկ անգամ, բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ, վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում»,-տեղեկացնում է ՀԿ-ի իրավաբանը:

Հավելում է՝ համատիրությունը պարտավոր է հրապարակել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման տարեկան բյուջեն, շինությունների սեփականատերերից հավաքագրված վճարների չափը և տարբեր ուղղություններով կատարված ծախսերը: «Սակայն մինչ օրս քանի՞ համատիրություն է այդպես թափանցիկ աշխատում և որքանո՞վ է հաշվետու բնակիչների առջև: Ցավոք, վերջին տարիներին բնակիչները մեծմասամբ անհաղորդ են շենքի կառավարման հարցերին և համատիրության գործունեությանը՝ այն ընկալելով միայն որպես փող հավաքող և ոչինչ չանող կառույց։ Պատճառը ոչ միայն բնակիչների՝ շենքի կառավարման կարգի վերաբերյալ գիտելիքների պակասն է, այլև համատիրությունների՝ ոչ թափանցիկ և հաշվետու գործունեությունը, հետևապես անհապաղ պետք է համատիրությունների հետագա պահպանության համար նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել՝ դրանց լուծարումից խուսափելու համար: Բնակիչներն արդարացիորեն չեն վստահում համատիրություններին և հրաժարվում են կատարել պարտադիր վճարումները:

Թերհավաքագրված բյուջեն իր հերթին օբյեկտիվ խոչընդոտ է դառնում շենքի պահպանումն ու սպասարկումը պատշաճորեն իրականացնելու համար, ինչը կրկին բերում է անարդյունավետության և անվստահության։ Այնուամենայնիվ, կան օրինակելի համատիրություններ, որոնք աշխատում են՝ ականջալուր լինելով բնակիչների օրհասական խնդիրներին և դրանց արագ լուծմանը, իսկ բնակիչներն իրենց հերթին պետք է իրազեկ լինեն իրենց իրավունքներին և պարտականություններին՝ բարձրացնելով սեփական պատասխանատվության զգացումը»,-նշում է մեր զրուցակիցը: Արձանագրում է՝ համատիրությունների այսօրվա հիմնական խնդիրներն են միջոցների բացակայությունը, ծառայությունների վատ մատակարարումը, մրցակցության բացակայությունը, բնակարանների սպասարկման վարձավճարների չտրամադրումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, իրազեկվածության պակասը, շենքի բնակիչների շրջանում տեղեկությունների պակասը, կառավարման մարմինների մոտ կառավարման հմտությունների ցածր մակարդակը:

«Համատիրությունների հետագա գոյության որպես միակ և կարևոր նախապայման կարող է դառնալ բնակիչների շրջանում վստահության ձևավորումը և կայուն հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև աշխատանքների ճիշտ կազմակերպումը, թափանցիկ գործունեությունը, բնակիչների բողոքներին և առաջարկներին հետևողական լինելու և նպատակին ճիշտ ծառայելու պատասխանատվությունը»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել․ Արման ԱբովյանԻշխող կուսակցությունն արկղերում 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրիկ Խաչատրյանն առաջին անգամ խոսել է Բաքվում անցկացրած օրերի եւ առողջական վիճակի մասին ԱՄՆ-ում աճուրդում $1,8 մլն-ով վաճառվել է Չերչիլի կտավը Աստված չանի Նիկոլ Փաշինյանի կողմից նման առաջարկ ստանանք. Վահե Հակոբյան Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. Ուղիղ Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթեց ատելության խոսքը․ նոր խորհրդարանում չեն լինի կոռեկտ քաղաքական ուժերը Շտապ. Օգնություն է անհրաժեշտ Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի մասինՖրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան» Ոսկին էժանանում է Խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻՆ Եղանակը Հայաստանում ՃՈ ուժեղացված ծառայություն` Երևանում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչիկ Ասրյանը ճիշտ էր․ խորհրդարանական ընտրությունները նոր արհավիրք են դառնալու Փրկարարական 1 ջոկատով կշարունակեն աճյուններ որոնել Վարանդայի շրջանում Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարականներ է տվել ոստիկանության պետին, ԱԳՆ ու ՊՆ նախարարների պաշտոնակատարներին Պաշտպանության նախարարությունից հայտնում են Անահիտ Ավանեսյանը չխոստացավ, որ երաշխավորագիր կներկայացնի պրոֆեսոր Արմեն Չարչյանի համար Հայաստանը դարձավ դավաճանությունն առաջինը վավերացրած պետություն. Աշոտյան Քննչական ծառայությունը հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել է քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանությունում էԹուրքիայի ցամաքային ուժերը համալրվել են ևս մեկ տեղական արտադրության ուղղաթիռով Լենա Նազարյանը քիչ առաջ եկավ կառավարություն Սահմանադրական դատարանը բավարարել է Արման Թաթոյանի դիմումը «Հայաստան» դաշինքը պատրաստվում է բողոքի ակցիայի. Այն կլինի այսօր Գլինտվեյն. տաքացրած գինու պատրաստման նրբությունները. «Փաստ» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու Կառավարությունը եւս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը «Ասում են՝ ապագա կա, Բաքվի բանտնա՞ ապագան». գերիների հարազատների նստացույցը Կառավարության մոտ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆԻՍԻ). Հռոմի պապը՝ Հայաստանում. «Այց առաջին քրիստոնյա երկիր». «Փաստ» Շոյգու. առանց ՆԱՏՕ-ի ի՞նչ ենք անելու Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրահամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից Կարևոր լուր կա. Նիկոլ Փաշինյանը նիստը բացեց կարևոր տեղեկություններով «Ամուսինների համատեղ սեփականություն չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն». «Փաստ» Նոր լիդերների հրամայականը Հայաստանն ինքնասպան է եղել. «Փաստ» Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ռազմագերիների հարազատները նստացույց են իրականացնում Կառավարության դիմաց. Ուղիղ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ փոփոխություն է կատարվել Շատերը քվեարկել են «ցանկացած մեկը, բայց ոչ նախկին էլիտաները» սկզբունքով և նախընտրել են պարտվողին. «Փաստ» Ինչ կլինի, եթե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացնի Խոշոր հրդեհ ՆորքումՆավթի համաշխարհային գներն աճում են Հավելումներ՝ նաև կայազորների զինվորական դատախազության դատախազներին. «Փաստ» Եվրո-2020. Ֆրանսիան, Գերմանիա և Պորտուգալիան F խմբից դուրս եկան 1/8 եզրափակիչ Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ. չափազանց վատ սցենար կա Հայաստանի համար