Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու


Պետությունը նաիրիտցիներին մոտ 150 միլիոն դրամ է պարտք. աշխատավարձերի վճարման պահանջ․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նաիրիտ» քիմիական գործարանը պարբերաբար հայտնվում է լուրերի կիզակետում: Մեկ խոսվում է գործարանում հնարավոր օտարերկրյա ներդրումների ու դրա՝ ողջ թափով վերագործարկման, մեկ գործարանի տարածքից սարքավորումների մասնակի վաճառքի մասին: Օրերս էլ հերթական անգամ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը: Նշում էին, որ չեն ստացել մոտ 6-7 ամսվա աշխատավարձ: Պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ կարծիք հայտնում, որ նրան ճիշտ չի զեկուցվում իրենց խնդիրը: Աշխատակիցներից մեկն էլ ասաց՝ տպավորություն ունի, որ միայն իրենք են երեսուն տարի պայքարում, որպեսզի այս գործարանը «կուլ չտան»: Գործարանի աշխատակիցներին ընդունել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստանալով, որ օրերս բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, մասնավորապես նախարարությունների և տարբեր կառույցների հետ գործարանի հարցով կլինի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև աշխատակիցները։ Վերջիններս որոշեցին սպասել զարգացումներին և, եթե խնդիրը չլուծվի, ապա ուղղակի ոտք չեն դնի գործարանի տարածք, իսկ դա նշանակում է, որ «Նաիրիտի» անվտանգության հարցը կմնա օդից կախված։

«Փաստի» հետ զրույցում «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշում է, որ աշխատակիցներն այս պահին երկու պահանջ ունեն՝ աշխատավարձերի վճարում և գործարանի անվտանգության հարցի լուծում: «Յոթ ամիս է՝ մարդկանց աշխատավարձ չի վճարվել, խոսքը մոտ 250 աշխատակցի մասին է: Եթե խոսենք թվերով, մոտ 150 միլիոն դրամից մի քիչ ավելի գումարի չվճարման հետ գործ ունենք: Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա գործարանի տարածքում մոտ 25 հազար տոննա պայթյունավտանգ նյութ կա: Կարելի է ասել, որ գործարանի աշխատողներն են վերահսկում, ուշադրության կենտրոնում պահում այն, որպեսզի որևէ բան չպատահի, մասնավորապես՝ նյութերը չվնասվեն, ռեժիմի տակ լինեն: Այսինքն՝ ոչ թե պահակային աշխատանքներ են տանում, այլ արտադրական»,- ասում է Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է գործարանի սարքավորումների վաճառքի լուրերին, նա նշում է, որ հիմնական արտադրությունների սարքավորումները հիմնականում ձեռք տված, վնասված չեն: Անդրադառնալով այն ասեկոսեներին, թե պետությունը մտադիր է գործարանի վաճառքից ստացված գումարով մարել աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը և արդյոք նաիրիտցիները համաձայն կլինեն այս տարբերակին, արհմիության նախագահն այսպես է արձագանքում. «Իսկ ո՞վ է աշխատակիցների կարծիքը, համաձայնությունը հարցնում: Մենք ցանկանում ենք, որ գործարանն ամբողջ թափով աշխատի, ո՞վ դա չի ուզի: Խոսակցություններ կան, որ ներդրողներ են հայտնվել, բայց այս առումով ևս հստակ տեղեկատվություն չունենք»,-եզրափակում է Հրաչ Թադևոսյանը:

Հ. Գ. Մայիսի 14-ին կառավարությունում «Նաիրիտի» հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել, որին հրավիրել են նաև գործարանի սնանկության կառավարչին, որը, սակայն, գործարանի արհմիության նախագահի խոսքով, ներկա չի եղել այդ հանդիպմանը: «Կոլեկտիվի անդամները ևս ներկա չեն եղել այդ քննարկմանը, սակայն Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հեռախոսազանգի միջոցով ինձ ասաց, որ քննարկումներ, հանդիպումներ էլի են լինելու, որոնց նաև մենք կմասնակցենք: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-«Փաստին» փոխանցեց «Նաիրիտի» արհմիության նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»