Yerevan, 27.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ

Society

Աշխարհի 10-ից ավելի երկրներում խոսում են գերմաներեն լեզվով:  Մոտ 60 ինքնիշխան պետություններում էլ անգլերենն է համարվում պետական լեզու: 

 Զարգացող աշխարհում ու աշխատաշուկայում մրցունակ դառնալու գրավականն այսօր լեզուների իմացությունն է: Հենց այս հարցում է, որ օգնության է հասնում «Յունիվերս» լեզվի կենտրոնը:

Տաթև գիտակրթական համալիրի կազմում 2016թ-ից գործող «Յունիվերս» լեզվի կենտրոնը այսօր անգլերենի, գերմաներենի և ռուսերենի ուսուցման դասընթացներ է առաջարկում նաև  բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել արտերկրում: 

Անհատական ու խմբակային դասընթացները անց են կացվում մասնագիտական բարձր` MATEFL, CELTA և այլ որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնք նախքան ուսանողի հետ աշխատել սկսելը, պարտադիր մեթոդապես վերապատրաստվում են նաև կենտրոնում` այդ ընթացքում ստանալով աշխատավարձ: 

 «Կենտրոնը խստապահանջ է իր մասնագետների գիտելիքների ու որակավորման հանդեպ` քաջ գիտակցելով, որ հաջողության հասնելու գրավականը հենց ճիշտ ընտրված դասավանդողն է», - վստահեցնում է կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:

Այստեղ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրին: Մեծ տեղ է հատկացվում անհատական վերլուծություններին` սովորողի ունակությունները, գիտելիքների մակարդակը հասկանալու, հետագա ուսումն արդյունավետ կազմակերպելու  և առավելագույն արդյունք ստանալու համար:

Խմբերը կարող են բաղկացած լինել 8 անդամներից, սակայն ինչպես տնօրենն է վստահեցնում, խմբերում սովորողների թիվը չի գերազանցում 4-ը, որպեսզի արդյունքն ավելի ակնհայտ լինի: Գործում է ժամային ճկուն գրաֆիկ, անհրաժեշտության դեպքում աշխատում են նաև օնլայն, իսկ դասընթացներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում, որտեղ ստեղծված մթնոլորտը տրամադրում է սովորելուն: 

«Յունիվերս» լեզվի կենտրոնում, որն իր գրանցած հաջողությունների շնորհիվ այսօր լավագույններից է համարվում, նաև լավագույն պայմաններն են առաջարկում: Գործում են հատուկ զեղչեր, երբ մի լեզվի ուսուցման ավարտից հետո, մեկ այլ լեզու են սկսում սովորել, կամ, երբ ընտանիքից երկու հոգի է հաճախում` տրմադրվում է 10-20 տոկոս զեղչ: 

 Այս կենտրոնում առավելությունները շատ են` TEFL և TESOL դասընթացները կենտրոնի հիմնական առավելություններից մեկն է: «Յունիվերս» կենտրոնը հանդիսանում է INTESOL միջազգային բրիտանական կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Արցախում, ինչը թույլ է տալիս կազմակերպել TESOl-ի և TEFL-ի  դասընթացներ: Կան տարբեր ժամաքանակներով դասընթացներ` 90, 120 , 180 և 190 ժամ տևողությամբ: Արդյունքում տրամադրվում է արտերկրում մրցունակ միջազգային սերտիֆիկատ, առանց որի աշխատանք գտնել արտերկրում, գրեթե հնարավոր չէ: ULC-ը միակն է Հայաստանում, որ իրականացնում է անգլերեն լեզվի դասընթացներ ընդունարաններում, ռեստորաններում աշխատողների, բարմենների, տնային աշխատակցուհիների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների  համար: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ  ուսուցանվում է տնտեսագիտական գերմաներեն մարքեթինգ, մենեջմենթ, գովազդ, PR: Դասավանդող բոլոր մասնագետները անցել են հատուկ վերապատրաստումներ: Կենտրոնն ունի ամենահարուստ գրադարանը: Համագործակցում է  գերմանական առաջատար հրատարակչությունների հետ: Ամռան ամիսներին ULC-ն անց է կացնում UniKid ծրագիրը`  հատուկ մշակված երեխաների համար, որի ժամանակ հետաքրքիր երգերի, ինտերակտիվ խաղերի ու պարերի միջոցով փոքրիկները անգլերեն են սովորում: Ծրագրի միջոցով նպաստում են երեխայի խոսքի, մտքի, հիշողության, հնարամտության և ստեղծագործական երևակայության զարգացմանը:   

Կենտրոնն այսօր առաջարկում է լեզուների ընդհանուր դասընթացներ.անգլերեն` հատուկ նպատակների համար (ESP),  բիզնես անգլերեն, բժշկական գերմաներեն, անգլերեն պատանիների համար, 

միջազգային քննությունների նախապատրաստական դասընթացներ`

TOEFL , IELTS, PTE (անգլերեն) և ÖSD, TestDaf (գերմաներեն), Geothe Zertifikat:

Կենտրոնում նաև ռուսերեն է դասավանդվում: Ռուսերեն դասընթացների ժամանակ, հատուկ մշակված դասագրքերով և լրացուցիչ նյութերով անցկացվող պարապմունքների շնորհիվ արագ և հեշտ կյուրացնեք անհրաժեշտ լեզվական գիտելիքները: 

Ուսման ավարտին տրվում է միջազգային սերտիֆիկատ, որը մրցունակ է ամբողջ աշխարհում: Ավելին, առանց այդ սերտիֆիկատի, այսօր հնարավոր չէ աշխատանք գտնել միջազգային հեղինակավոր կառույցներում: 

«Յունիվերս» լեզվի կենտրոնը լեզվի ուսուցման դասընթացներից բացի, անցկացնում է նաև թրեյնինգներ ու վերապատրաստման դասընթացներ: 

Կենտրոնն, օրինակ, վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ԱԻՆ-ի, Ստանդարտների ինստիտուտի, Կոնյակի գործարանի, Իմեքս գրուպի, Զանգակ հրատարակչության և շատ այլ հայտնի կազմակերպությունների աշխատակիցների համար:

Լեզվի կենտրոնը հավատարիմ է որդեգրած սկզբունքներին և կրում է նաև սոցիալական պատասխանատվություն գործունեության առաջին իսկ օրվանից:

Կենտրոնը մեծ հաջողություններ է գրանցել գործունեության 5 տարիների ընթացքում: Այստեղ ուսանած սաները կարողացել են հաջողել նաև Ամերիկայի և Գերմանիայի լավագույն բուհերում, աշխատանք գտնել միջազգային մեծ ու հեղինակավոր կազմակերպություններում:

Այս կենտրոնում դասընթացներն անցկացվում են ընդարձակ, լուսավոր, անհրաժեշտ գիր-գրականությամբ ու տեխնիկայով հագեցած դասասենյակներում: Գերմաներենի դասասենյակներից մեկի պատերին, օրինակ կարելի է գտնել նաև Գերմանիայի մշակույթն ու պատմությունը ներկայացնող հուշանվերներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտենալ ու սիրել այդ երկիրն իր ավանդույթներով: 

ULC-ն գործի դնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան գործիքներն ու ուսումնական մեթոդները,  կարողանում է կարճ ժամանակահատվածում օգնել սովորողին հասնել մեծ հաջողության`սա արդեն փորձով հաստատված իրողություն է: 

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia