Ապագայի մասին մտահոգվելու փոխարեն գնահատեք ձեր ներկան. Մայիսի 17-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
LifestyleԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի երկար քնել, եւ դուք ստիպված եք լինելու հետեւել այդ «սուրբ գործընթացին»։ Ոչ մի դեպքում նրան քնից չարթնացնեք կամ չխաթարեք նրա հանգիստ քունը, այլապես նա շատ խիստ կվիրավորվի ձեզանից. տեւական ժամանակով։
ՑԼԵՐ
Այսօր ձեզ համար դժվար կլինի խորապես հասկանալ ձեր սիրելի անձնավորությանը։ Բավականին ծանր զգայական օր է սպասվում ձեզ։ Խնդիրներ են լինելու ոչ միայն սիրելիի, այլեւ բոլոր նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար։ Մայիսի 17–ի ձեր կրեդոն է՝ «Չբաժանվել սիրելիներից»։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Փորձեք դրական եւ լավ տպավորություն թողնել ձեր սիրելիի, նրա ընկերների եւ հարազատների վրա։ Ձեզ մոտ անպայման կստացվի։ Կարեւորը՝ ջանք ու եռանդ չխնայելն ու բնական պահվածն է։ Չպետք է նաեւ մոռանալ ժպիտի մասին։ Մնացածը տեխնիկայի հարց է։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետիններն այսօր հավանաբար շատ գործ կունենան անելու։ Աստղերը հուշում են, որ հնարավոր է վիճաբանություններ կամ խնդիրներ ծագեն։ Ձեզ համար կարեւորը՝ խուսափել ագրեսիայից եւ ամեն գնով պահպանել հանգստությունը։ Վիճելով, գոռգոռալով դժվար թե դրական արդյունք գրանցեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, որ ինչ-որ մեկը, հնարավոր է նաեւ ձեր սիրելի էակը, փորձում է չարաշահել ձեզ։ Սակայն այս զգացողությունը որքան բնական, այնքան էլ կեղծ կարող է լինել։ Ձեր խնդիրն է՝ նման ցանկություններին մեծ ուշադրություն չդարձնել։
ԿՈՒՅՍԵՐ
Պետք չէ մտածել վաղվա օրվա մասին՝ ոչ մեծ հույսով, ոչ էլ սարսափով, միեւնույն է, դուք դրանից ոչինչ չեք շահելու։ Ձեր ներկայի եւ ապագայի միջեւ չեք կարող գտնել ոչ մի կապ, նույնիսկ եթե շատ փորձեք։ Եվ ձեր ընտրյալին համոզելը նույնպես ապարդյուն է։ Ապագայի մասին մտահոգվելու փոխարեն գնահատեք ձեր ներկան։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր համատեղ աշխատանքը ոչ մի հաճույք չի պարգեւի ոչ ձեզ, ոչ էլ Նրան։ Ուստի, եթե մտադիր եք միասին ժամանակ անցկացնել, ավելի նախընտրելի է գնալ հանգստի։ Այդպես ժամանակն ավելի հետաքրքիր կանցնի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչու են Նրա կյանքում իրադարձությունները նման ընթացք ստանում։ Իրականում դուք կարող եք ինքներդ հասկանալ այս հարցի պատասխանը, սակայն այս կամ այն պատճառով նպատակահարմար չեք գտնի։ Իսկ միգուցե պե՞տք է։
Շարուանկությունը՝ այստեղ