Երևան, 25.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքային բնակավայրերի հողերում ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ. «Փաստ» Ինչ եղանակ է սպասվում այսօր ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են «Չպետք է տարբերակում լինի մարզային և մայրաքաղաքային թատրոնների միջև, բոլորը պետք է լինեն ուշադրության կենտրոնում». «Փաստ» Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել Օրվա խաղերի անոնս Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Օղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ»


Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան իշխանությունների խոստումներն ու «միանգամյա» ակցիաները շատանալու են․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևի թե նկատած կլինեք, որ իշխանությունները իմիտացիաների նոր շարք են սկսել, թե իբր լուրջ աշխատանքներ են իրականացնում, մտածում են քաղաքացիների բարեկեցության մասին։ Ըստ այդմ, կառավարության նիստերում որոշումներ են ընդունում, որոնցով փորձում են իբր շահել հանրության որոշակի հատվածների վստահությունը։ Այսինքն, սկսելը երևի ճիշտ բառը չէ, այս իշխանություններն այդպիսին են եղել միշտ, ուղղակի պատերազմից հետո, առավել ևս՝ ընտրություններից առաջ դա առավել ընդգծված են անում: Օրինակ՝ վերջերս կառավարության նիստում ընդունեցին հերթական որոշումը, թե Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու են հինգ տարվա ընթացքում։ Փաստացի իշխանությունները ուզում են ապացուցել, որ ինչ-որ հրաշքով հանկարծ սկսել են հասկանալ գիտության դերն ու նշանակությունը։ Ընտրություններից առաջ:

Կարծես հենց նույն Փաշինյանը չէր, որ 2019 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ խորհուրդ էր տալիս հրաժարվել փողի մասին խոսակցությունից, քանի որ հենց սկսում են դրա մասին խոսել, արագ փակուղի են մտնում։ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում էր գիտելիքահեն տնտեսության ստեղծման ու գիտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, իսկ մյուս կողմից էլ՝ ցանկանում էր ցրել ԳԱԱ-ն ու հայագիտությունը հետին պլան մղել, իսկ գիտնականներին էլ համարում էր սուրճ խմողներ կամ թամադաներ։ Թերևս աշխատավարձերի բարձրացման մասին որոշումով (իսկ իրականում՝ պարզապես խոստումով) իշխանությունները փորձում են որոշակիորեն մեղմել գիտնականների ու դասախոսների զայրույթը, քանի որ նրանց գերակշռող մեծամասնությունը հստակ դիրքորոշում արտահայտեց Փաշինյանի հրաժարականը պահանջելու կապակցությամբ։

Բայց տեղի ունեցող ահավոր իրադարձությունների ու համատարած բարձիթողի իրավիճակի ֆոնին դժվար թե աշխատավարձի բարձրացման որոշումը էական ազդեցություն ունենա գիտական ոլորտի ներկայացուցիչների քաղաքական դիրքորոշման վրա։ Բացի դրանից, իշխանությունների նախագծերի նկատմամբ ընդհանրապես վստահություն չկա, քանի որ հետո պարզվում է, որ դրանք փուչ են և իրական նպատակին չեն ծառայում։ Կամ պարզապես անհիմն էին, սուտ էին, անիրագործելի էին և այլն: Դրա համար էլ հարց է, որ եթե նախքան համավարակը և պատերազմը բյուջեում միջոցներ կային, և Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունեն, ապա ինչո՞ւ այդ ժամանակ չէին բարձրացնում գիտությամբ զբաղվող մարդկանց աշխատավարձերը, իսկ հիմա, երբ ճգնաժամը խորանում է, և բյուջեի միջոցները սուղ են, որոշել են բարձրացնել։

Ընդ որում, այդ բարձրացումն էլ դեռ մեծ հարցական է, քանի որ, ինչպես ուսուցիչների դեպքում, գիտաշխատողները ևս պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձի նախատեսված սանդղակին հասնելու համար։ Մասնագիտական շրջանակներում կարծիք կա, որ իշխանությունները հնարավորություն կունենան ատեստավորումն այնպես իրականացնել, որ հնարավորինս քիչ աշխատողների աշխատավարձ բարձրանա ու հետո շեփորահարեն, թե աշխատավարձ են բարձրացրել։ Ի դեպ, քիչ չեն նրանք, ովքեր բարձրաձայնում են, որ եթե գիտաշխատողներն ու ուսուցիչները պետք է ատեստավորում անցնեն աշխատավարձերի բարձրացման համար ու որակներ ցույց տան, ապա ինչո՞ւ չպետք է նույն գործընթացով անցնեն նաև իշխանության շարքերում տաքուկ տեղավորված և շատ դեպքերում տարրական գիտելիքների չտիրապետողները։ Ու ընդհանրապես, պետությանն ի՞նչ օգուտ ոչինչ չանող ու աստղաբաշխական պարգևավճարներ ստացող պաշտոնյաներից, չէ՞ որ այդ գումարները կարելի էր շատ հանգիստ ներդնել կրթության և գիտության զարգացման ոլորտում։ Ոնց էլ լիներ, արդյունքները տեսանելի կլինեին։

Իսկ հիմա, մինչ գիտական ոլորտի մասնագետները սպասեն 2025 թվականին, որպեսզի արժանապատիվ աշխատավարձ ստանան, Հայաստանում գիտությունն արդեն քարուքանդ վիճակում կարող է հայտնվել, քանի որ պետք է գործել հենց այս պահին, որպեսզի հնարավոր լինի գոնե եղածը պահպանել։ Թերևս իշխանություններից այս հարցում լրջություն, առավել ևս արդյունք ակնկալելն անիմաստ է, քանի որ տարված վերարտադրության հույսերով՝ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան նրանց սին խոստումներն ու «միանգամյա» ակցիաները շատանալու են։ Տեսանք, թե 2018 թվականին Փաշինյանի տված խոստումների հետ ինչ եղավ, ու դժվար չէ պատկերացնել, թե այս նոր խոստումներին ինչ ապագա է սպասում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքային բնակավայրերի հողերում ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ. «Փաստ» Ինչ եղանակ է սպասվում այսօր ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն էՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են «Չպետք է տարբերակում լինի մարզային և մայրաքաղաքային թատրոնների միջև, բոլորը պետք է լինեն ուշադրության կենտրոնում». «Փաստ» Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել Օրվա խաղերի անոնս Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Օղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ» Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան «Ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում». «Փաստ» Ջուր հավաքեք. Ջուր չի լինելու Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ» «Խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր». «Փաստ» «Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի ՍտրասբուրգՀորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. «Փաստ» Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն. «Փաստ»Որքա՞ն գումար է ծախսվել պետբուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար. «Փաստ» Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է (լուսանկար) eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին Աֆղանստանում զինամթերքի պայթյունի հետևանքով՝ երեք երեխա է զոհվել Գեղեցկության ու երիտասարդության պահապանը.պլաստիկ վիրաբույժ Արարատ ՀեքիմյանԹուրքիայում նորածին երեխաներին սխալմամբ կորոնավիրուսի պատվաստանյութ են ներարկել Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Տարիներ առաջ ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը. Սենոր Հասրաթյան Հայաստանում տեղում է առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Սպանության փորձ Աբովյան փողոցում. ՔԿ Վանաձորում 38-ամյա բնակիչը բենզին է լցրել նախկին կնոջ մոր բնակարանի դռան վրա և հրկիզել այն Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ Համայնքները խոշորացնում են, որ թուրքին հանձնելուց ասե՞ն մի համայնք ենք հանձնել, ոչ թե տասը. Աննա Մկրտչյան ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբՕդի ջերմաստիճանը 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը կնվազի «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված ծնողներին ամենամսյա 100.000 դրամ պատվովճարը մինչ այս պահը չեն վճարվում. Կարեն Ավագյան Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն ԱթոյանցըՊղինձը թանկանում է Մի դրամի ուժը հատել է 40 միլիոնի սահմանը Զինվորների վրանում հրդեհ է բռնկվելԵթե ժողովուրդը ասի՝ դեմ է կապիտուլյացիային, հաջորդ օրը այս իշխանությունը կհեռանա. ՍաղաթելյանՄոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ Հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Արթուր ՂազինյանՍեպտեմբերի 25-ին կդադարեցվի գազամատակարարումը