Երևան, 23.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարժանքներ․ հանձնարարվել է ներխուժել հրամանատարական կետ և առգրավել փաստաթղթեր Իրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետին Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն նույնպես էժանացել է Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իմ խոսքերը մի փորձեք մանիպուլացնել. վիճաբանություն Անահիտ Ավանեսյանի եւ բժշկի միջեւ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի


Մեծ թատերաբեմի փոքրիկ կոմբինատորը

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ին խորհրդարանական ամբիոնից արտասանած հերթական հիստերիկ ելույթը բազմաթիվ փակագծեր բացեց և բացահայտեց այն վիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը։

Փաշինյանը նախ մի կուշտ հեգնեց արտգործնախարարությանը (երևի մոռացել էր, որ այն իր ղեկավարած կառավարության կազմում է), հետո հայտարարեց, թե Գեղարքունիքի մարզում հայ և ադրբեջանցի զինծառայողների «զանգվածային ծեծկռտուքի» մասին պաշտպանության նախարարությանը պարզապես չէին զեկուցել (պատկերացրեցի՞ք, թե ինչ խայտառակ վիճակ է այդ համակարգում), հետո ասաց, թե բացարձակ պատկերացում չունի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին ու չգիտի՝ անկլավների հարցն ինչպես է լուծվելու, հետո հայտարարեց, որ այո, այսօր հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում կան տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են, բայց Խորհրդային Ադրբեջանի կազմում են եղել (այսինքն՝ բաց տեքստով ասաց, որ հայ-ադրբեջանական այսօրվա շփման գծից էլ ենք հետ քաշվելու), և այլն։ Ունքերն ու ուսերը խաղացնելով՝ Միշիկի վրա հարձակվելու և աջուձախ բոլորին ադրբեջանական գործակալներ անվանելու մասին չենք խոսում. այդ առումով ամպլուայի մեջ էր։

Բայց ամենակարևորը նրա այն հայտարարությունն էր, թե ինքը ոչ մի գործ կիսատ չի թողնելու։ Թե կոնկրետ ինչ կիսատ թողած գործի մասին էր խոսում՝ չկոնկրետացրեց, բայց ենթադրելը դժվար չէ։ Վերջին հաշվով՝ իր իշխանության երեք տարիների ընթացքում նա ընդամենը երկու «շոշափելի արդյունք» է արձանագրել։ Վերացել է ԼՂՀ տարածքի մոտ 75 տոկոսը, հայկական բանակից էլ թե ինչ է մնացել՝ հայտնի չէ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ երկուսն էլ «կիսատ գործեր» են, որովհետև Արցախի 25 տոկոսը դեռ կա, բանակից էլ հաստատ ահագին բան մնացած կլինի։ Ու հիմա նա հայտարարում է, թե ոչ մի գործ կիսատ չի թողնելու, ամեն ինչ ավարտին է հասցնելու, որից հետո սկսվելու է Հայաստանի խաղաղ զարգացման ժամանակաշրջանը։ Այսինքն՝ ավարտին է հասցնելու Արցախի վերացումը (ինչը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից և Արցախի կարգավիճակի հարցի փակումից հետո ընդամենը ժամանակի խնդիր է), փաստացի վերացնելու է հայկական կանոնավոր բանակը, Ադրբեջանին ու Թուրքիային տրամադրելու է բոլոր հնարավոր միջանցքները, սահմանների պաշտպանությունը հանձնելու է Ռուսաստանին ու դրա դիմաց ստանալու է «տևական խաղաղություն»։ Սրանք, ի դեպ, ենթադրություններ չեն, Փաշինյանն ինքն էր խորհրդարանական ամբիոնից ճոճում այդ փաստաթուղթն ու հայտարարում, որ անպայման ստորագրելու է, որովհետև դա 100 տոկոսով ձեռնտու է Հայաստանին։

Բայց ամենաահավորն, իհարկե, այն ցինիզմն էր, որով նա «մուննաթ էր գալիս» քաղաքական ուժերի վրա, թե բա եթե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդքան կործանարար էր, բա ինչո՞ւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որևէ ուժ չի հայտարարում, թե հաղթելու դեպքում Հայաստանի ստորագրությունը ետ է վերցնելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկը հարբած նստի մեքենայի ղեկին, մի քանի հոգու վրաերթի ենթարկի ու սպանի, իսկ երբ փորձեն ղեկից պոկել՝ սկսի աջուձախ բոլորին հայհոյել ու գոռգոռալ, թե «բայց որպես ի՞նչ պիտի տեղս զիջեմ, բա խի՞ չի որևէ մեկը հայտարարում, որ իմ փոխարեն ղեկին նստելու դեպքում էդ մեռածներին սաղացնելու ա»։ Հիմա նա իրեն ճիշտ այդպես է պահում՝ մի ամբողջ երկիր է կործանել ու ասում է «բայց դե եղածը եղած է, ոչինչ չեք կարողանալու փոխել, թողեք գոնե սկսածս ավարտին հասցնեմ»։

Հ.Գ․ Նույն ելույթում մեծ թատերաբեմի փոքրիկ կոմբինատորը հայտարարեց նաև, թե Հայաստանն Ադրբեջանի սահմանները դեռ 1991-ի դեկտեմբերին է ճանաչել։ Ճիշտ է, բայց ոչի՞նչ, որ այդ սահմանները դրանից հետո են փաստացի փոխվել։ Ընդ որում՝ փոխվել են Հայաստանի աջակցությամբ, բայց պաշտոնապես դա արել է ԼՂՀ-ն, Ադրբեջանն էլ ընդունել է դա՝ 1994-ի մայիսին Բիշքեկում եռակողմ համաձայնագիր ստորագրելով։ Թե՞ Նիկոլ Փաշինյանին նման «մանրուքները» չեն հետաքրքրում։

Արմեն Բաղդասարյան

Երբ մարտահրավերները հասկանում են եզակիները․ Ադրբեջանն ու Թուրքիան՝ ընդդեմ ԻրանիԻշխանության պարտությունը Ազգային ժողովում. Անդրանիկի նյարդերը տեղի են տալիսUcom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկըՎարժանքներ․ հանձնարարվել է ներխուժել հրամանատարական կետ և առգրավել փաստաթղթեր Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ․ «Արամյանց» ԲԿ-ում կօգնեն Ձեր երեխային արագ և անվճարԻրանի փոխարտգործնախարարն այցելել է Ակնա Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու. Արտակ ԶաքարյանՀայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Անկախության օրը Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետին Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն նույնպես էժանացել է Տեսահոլովակի պրեմիերա․ «Արցախ» Իմ խոսքերը մի փորձեք մանիպուլացնել. վիճաբանություն Անահիտ Ավանեսյանի եւ բժշկի միջեւ Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Պատվաստումների արդյունքում եղել են մահվան, վերարտադրողական ֆունկցիայի խանգարման և վիժումների դեպքեր․ բժիշկ Էկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ) Քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված իրավիճակը Ռուսաստանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին Պատրաստվեք նոր համաճարակի․ Բայդեն «Օրական 500 կգ խաղող եմ կորցնում»․ Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի առջև Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանը կներկայացնի ազատ ոճի 4 ըմբիշ Յոթ տոննանոց երաժշտական գործիք՝ սինթեզատոր. «Փաստ» Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին (տեսանյութ) «Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ». Արթուր ՎանեցյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է հայ-թուր­քա­կան պա­տե­րազ­մը. «Փաստ» Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին Սյունիքը չի կոտրվում փաշինյանական ճնշումներից Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ Աբրահամյանը Իրական անկախությունը մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրել...«Փաստ» Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե Փա­շի­նյա­նը հանձ­նում է ամեն ինչ առանց կռվի. «Փաստ» Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հղիներին վնաս չէ. Անահիտ Ավանեսյան Վարձքներդ կատար, սիրելի՛ ընկերներ. Իշխան Սաղաթելյան Ո՞ւմ հա­մար է Ռու­սաս­տա­նը նա­խընտ­րե­լի միջ­նորդ. իրա­վի­ճա­կը փա­կու­ղա­յին է. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի 939 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 23 մարդ Հիմա էլ թուրքի առաջ է կզել նիկոլը ու հանցագործ էրդողանի կոշիկներն է պատրաստվում լիզել. Աննա ՄկրտչյանՌուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ Ինչպե՞ս վարվել, երբ պապերն ու տատերը ցանկանում են շփվել թոռների հետ, իսկ ծնողներն արգելում են կամ արհեստական խոչընդոտ ստեղծում. «Փաստ»Խաղաղության օրակարգ չկա՝ կա հայ ազգից բույս սարքելու օրակարգ. Արմեն Աշոտյան Պատվաստումը չի բացառում վարակման փաստը. Անահիտ Ավանեսյան Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը. Տիգրան Աբրահամյան «Արցախյան ազատամարտի նահատակները հայոց պետականության իրական խարիսխներն են». «Փաստ» Խաչիկ Ասրյան. «Ղրիմը Ռուսաստան է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստան» ՀՀ-ի հետ սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել Զորավարժությունների փոխհրաձգություն. Ինչո՞ւ է Իրանը զորավարժություն սկսել Ադրբեջանի հետ սահմանին Գոր­ծոն­ներ, որոնք դեռ... գոր­ծում են. «Փաստ» Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել