Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 24-ից 30-ը
LifestyleԽՈՅԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը կարող է հիասթափեցնել ձեզ, ընդ որում՝ առանց գիտակցելու։ Ավելորդ խոսակցություններից եւ տարաձայնություններից խուսափելու համար լավագույն տարբերակն անկեղծ խոսելն է, որպեսզի Նա կարողանա ճիշտ եզրահանգումներ անել եւ վերանայի իր վարքագիծը։
ՑԼԵՐ
Հավանականությունը մեծ է, որ տանը խնդիրներ կլինեն։ Միգուցե ձեր սիրելին գինովցած տուն վերադառնա, կամ երեխան ինչ-որ կարեւոր իր կկոտրի։ Սակայն անտեղի աղմուկ բարձրացնելու փոխարեն աստղերը հուշում են, որ հանգստություն պահպանել։ Կին Ցլերը պետք է պարզապես զսպեն իրենց բացասական էներգիան, իսկ տղամարդիկ խուսափեն վիճաբանություններից եւ միջադեպերից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հավատացեք ձեր ներքին ձայնին։ Այն ձեր լավագույն ընկերն է լինելու, ձեր միակ օգնականը։ Ի դեպ, ձեր սիրելին նույնպես կարող է վստահել ձեր ինտուիցիային, հատկապես եթե նա Երկվորյակ չէ։ Վստահեք ձեր ներքին ձայնին եւ կհամոզվեք, որ ամեն ինչ հիանալի կլինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Զղջալու եք, որ այդքան միամիտ եւ անուշադիր եք եղել։ Եթե Նա չլիներ, ապա ձեր անձնական կյանքն այլ կերպ կդասավորվեր եւ միգուցե ավելի հաջողակ ու երջանիկ լինեիք։ Բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանաք երախտապարտ լինելու մասին։ Գնահատեք այն, ինչ ունեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ավագ սերնդի մասին հոգ տանելու ժամանակահատված է։ Աստղերը հուշում են, որ պետք է այցելել ձեր ծնողներին, կամ տատիկ-պապիկներին։ Ձեզ համար թանկ ու հարազատ մարդիկ ցանկանում են զգալ ձեր ներկայությունն իրենց կյանքում։ Նրանք ձեր աջակցության կարիքն ունեն, մի անտեսեք ձեր սիրելիներին։
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք ավելի ռացիոնալ օգտագործել ձեր ազատ ժամանակը։ Նախընտրելի է հաշվարկեք ամեն րոպեն, ամեն վայրկյանը, այլապես անձնական կյանքում խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի։ Ճիշտ է, դրանք այնքան էլ մեծ ու էական չեն լինի, բայց եթե կարելի է կանխել դրանք, ինչու հայտնվել դժվարին իրավիճակում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Մի քիչ ժամանակ տրամադրեք ձեզ։ Դուք ամեն ինչ հանուն ուրիշների բարօրության եք անում՝ մի կողմ դնելով սեփական անձը։ Ձեր մասին մտածելու եւ ձեզ «երես տալու» լավագույն ժամանակն է։ Ինչ-որ պատրվակով ազատվեք բոլորից եւ վայելեք ձեր միայնությունը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելի էակը կցանկանա առանց ջանք գործադրելու, հեշտությամբ ինչ-որ բանի հասնել։ Եթե չբացատրեք Նրան, որ այդպես հնարավոր չէ լավ արդյունքի հասնել, Նրա մոտ ոչինչ չի ստացվի։ Այդ պարագայում ձեր սիրելիին մեծ հիասթափություն է սպասվում, որի հետեւանքով Նա միգուցե նաեւ դեպրեսիայի մեջ ընկնի։ Իսկ դեպրեսիայից եւ սթրեսից ազատվելու համար դուք էլ պետք է ջանք ու եռանդ թափեք։
Շարունակությունը՝ այստեղ