Երևան, 25.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել Օրվա խաղերի անոնս Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Օղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ» Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան «Ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում». «Փաստ» Ջուր հավաքեք. Ջուր չի լինելու Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ»


Առջևում մեծ իրադարձություններ են սպասվում․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. ո՞վ կդառնա հետհակամարտային վերակառուցման ճարտարապետը» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասից թարմ քամիներ են փչում: Բաքուն և Երևանը հանդես են եկել հայտարարություններով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանանշման հետ: Հաղորդվում է, որ այդ կապակցությամբ արվել են «մի շարք կարևոր առաջարկներ», և «այդ ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են»:

Ռուսաստանն այստեղ կարող է ստանձնել խորհրդատուի կամ միջնորդի դեր: Տեսաժողովի ձևաչափով բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Վրաստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների միջև: Ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածաշրջանային խնդիրներ քննարկելիս ուշադրության են արժանացել այն հնարավորությունները, որոնք բացվում են Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման առումով: Կողմերը պայմանավորվել են շարունակել համակարգել վրացական Ռազմավիրական մայրուղու երկայնքով տրանսպորտային կապերը բարելավելու հետագա քայլերը: Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ «ինքը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»:

Նա նաև շեշտել է, որ «իրենք փոխադարձ համագործակցության կարիք ունեն, քանի որ հարևաններ են և պետք է սովորեն ապրել կողք կողքի»: Ավելին, նա նշել է, որ «եկել է ժամանակը Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության համար», ինչը նշանակում է տարածաշրջանում, այսպես կոչված, հետհակամարտային զարգացման շրջանի սկիզբը: Իրոք, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ներկա իրավիճակն արտաքուստ համապատասխանում է հետհակամարտային շրջանի գիտական և քաղաքական սահմանումներին:

Զուտ դասական իմաստով այն նկարագրվում է որպես պահ, երբ վերանում են լարվածության հիմնական տեսակները, կողմերի միջև հարաբերությունները վերջապես կարգավորվում են, և համագործակցությունն ու վստահությունը սկսում են գերակշռել: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ հակամարտության ավարտը միշտ չէ, որ հանգեցնում է խաղաղության և ներդաշնակության: Պատահում է նաև, որ մեկ (առաջնային) հակամարտության ավարտը կարող է ազդակ հաղորդել այլ հակամարտությունների, երբեմն՝ բոլորովին այլ ոլորտներում: Մեր դեպքում Հայաստանը պատերազմում պարտության ծանր սինդրոմ է ապրում, որն ուղեկցվում է սուր քաղաքական ճգնաժամով: Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, գտնվում է սկզբունքորեն այլ քաղաքական վիճակում: Հետևաբար, հետկոնֆլիկտային վերակառուցման մոդելը դեռ պարզ չէ: Ավելին, հետխորհրդային տարածքում ոչ ոք նման մոդելներ ստեղծելու փորձ չունի: Ինչ էլ որ ասվի, Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է ուժով և ոչ թե միջնորդ երկրների, այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Հետևաբար, Բաքվի և Երևանի՝ պատերազմից խաղաղության անցնելու գործընթացը շատ բարդ կլինի և կուղեկցվի ինչպես հակամարտության անմիջական մասնակիցների, այնպես էլ արտաքին դերակատարների կողմից շահերի վերանայմամբ: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան հակամարտությունում հետկոնֆլիկտային շրջանի սկզբի առաջին նշանը կարելի է համարել ոչ թե հաստատված զինադադարը, այլ կողմերի պատրաստակամությունը հանգիստ սահմանազատել սահմանները: Միևնույն ժամանակ, դժվար է ասել, թե այդ գործընթացը այս կամ այն կերպ կանդրադառնա՞ ԼՂՀ-ի կարգավիճակի խնդրին, եթե այո, ապա արդյո՞ք դա չի դառնա նոր բարդությունների ի հայտ գալու պատճառ հետհակամարտային համախտանիշի այլ մակարդակում և մասնակիցների նոր կազմով: Նկատի ունենք, իհարկե, Ստեփանակերտը՝ որպես խնդրի ընդհանուր մաս, և Լեռնային Ղարաբաղի նախապատերազմական ստատուս քվոն «վերակառուցելու» կամ վերականգնելու տարբերակը:

Ղարաբաղյան հակամարտությունում հետկոնֆլիկտային շրջանի սկզբի երկրորդ նշանը կարելի է համարել կողմերի պատրաստակամությունը ապաշրջափակել հաղորդակցության ուղիները տարածաշրջանում: Այդ համատեքստում տարօրինակ են հնչել Լավրովի խոսքերը մայիսի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, ըստ որի, «տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մասին որոշումները կարող են լինել բացառապես կամավոր»: Ուրեմն, ի՞նչը կարող է համարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ խաղաղության համաձայնագրում «ոչ կամավոր»: Առայժմ, դատելով քաղաքական գործիչների հայտարարություններից, հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների քաղաքական և հոգեբանական թուլացման, երկարաժամկետ հաշտեցման և հոգեբանական տրավմայի աստիճանական ապաքինման հեռանկարների հետ:

Նկատի առնենք այն, որ Ղարաբաղյան հակամարտության հետկոնֆլիկտային վերակառուցման մոդել դեռ գոյություն չունի: Փոխարենը առկա է ժամանակավոր կապ հակամարտության փուլերի և, այսպես կոչված, փուլ առ փուլ կարգավորման միջոցառումների միջև, բայց երկարաժամկետ կարգավորման փուլը դեռ շատ հեռու է: Մոսկվան մարքսիստական ձևով կենտրոնանում է հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների, հակամարտող երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ապագա զարգացման վրա՝ հույս ունենալով, որ նման սցենարում հայերի և ադրբեջանցիների համար անշահավետ կլինի միմյանց դեմ կռվելը, և որ ժամանակի ընթացքում հասարակության հոգեբանական վիճակը երկու երկրներում կփոխվի և կհաստատվի երկարատև կենսունակ խաղաղություն: Անդրկովկասում այժմ ստեղծվել է եզակի հետկոնֆլիկտային իրավիճակ, որը միաժամանակ ունի և՛ լավ հեռանկարներ, և՛ նշանակալի վտանգներ:

Ամեն ինչ անսովոր դինամիկայի մեջ է, որը համեմատելի է 1918-1920-ականների ժամանակաշրջանի հետ: ԱՄՆ-ը հեռու է, իսկ Ռուսաստանը, ըստ ամերիկացի պատմաբան և Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սունիի, շարունակում է մնալ «տարածաշրջանի գլխավոր տիրակալը», մինչդեռ Թուրքիայի և Իրանի ներուժը Անդրկովկասյան ուղղությամբ արդեն իսկ սպառվել է։ Առջևում մեծ իրադարձություններ են սպասվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ճամբարը գնդակոծության է ենթարկվել Օրվա խաղերի անոնս Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Օղի թորողները, կամ՝ «աբսուրդի թատրոն». «Փաստ» Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան «Ամեն օր մենք կորցնում ենք մեր երկիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ նաև հոգևոր դաշտում». «Փաստ» Ջուր հավաքեք. Ջուր չի լինելու Միամիտ հույսեր, ինքնախաբեություն ու պարզ իրականություն. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետներից ազատվելու բանալին Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ» «Խաղաղություն հաստատելու իշխանության այս թեզը կեղծ է, պոպուլիստական ու վտանգավոր». «Փաստ» «Հրապարակ». Ընդդիմությունը չի մեկնի ՍտրասբուրգՀորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. «Փաստ» Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն. «Փաստ»Որքա՞ն գումար է ծախսվել պետբուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար. «Փաստ» Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է (լուսանկար) eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին Աֆղանստանում զինամթերքի պայթյունի հետևանքով՝ երեք երեխա է զոհվել Գեղեցկության ու երիտասարդության պահապանը.պլաստիկ վիրաբույժ Արարատ ՀեքիմյանԹուրքիայում նորածին երեխաներին սխալմամբ կորոնավիրուսի պատվաստանյութ են ներարկել Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Տարիներ առաջ ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը. Սենոր Հասրաթյան Հայաստանում տեղում է առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Սպանության փորձ Աբովյան փողոցում. ՔԿ Վանաձորում 38-ամյա բնակիչը բենզին է լցրել նախկին կնոջ մոր բնակարանի դռան վրա և հրկիզել այն Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ Համայնքները խոշորացնում են, որ թուրքին հանձնելուց ասե՞ն մի համայնք ենք հանձնել, ոչ թե տասը. Աննա Մկրտչյան ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբՕդի ջերմաստիճանը 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը կնվազի «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված ծնողներին ամենամսյա 100.000 դրամ պատվովճարը մինչ այս պահը չեն վճարվում. Կարեն Ավագյան Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն ԱթոյանցըՊղինձը թանկանում է Մի դրամի ուժը հատել է 40 միլիոնի սահմանը Զինվորների վրանում հրդեհ է բռնկվելԵթե ժողովուրդը ասի՝ դեմ է կապիտուլյացիային, հաջորդ օրը այս իշխանությունը կհեռանա. ՍաղաթելյանՄոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ Հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Արթուր ՂազինյանՍեպտեմբերի 25-ին կդադարեցվի գազամատակարարումը Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է. Արթուր Վանեցյան Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ Հոկտեմբերի 1-ից պետք է պահանջել կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ էլ ՊՇՌ թեստ․ Ավանեսյանը՝ Փաշինյանին Ավելի լավ է՝ հայերը մեզ չզայրացնեն․ Ալիևը սպառնացել է նոր պատերազմով