Երևան, 24.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աֆղանստանում զինամթերքի պայթյունի հետևանքով՝ երեք երեխա է զոհվել Թուրքիայում նորածին երեխաներին սխալմամբ կորոնավիրուսի պատվաստանյութ են ներարկել Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Տարիներ առաջ ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը. Սենոր Հասրաթյան Հայաստանում տեղում է առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Սպանության փորձ Աբովյան փողոցում. ՔԿ Վանաձորում 38-ամյա բնակիչը բենզին է լցրել նախկին կնոջ մոր բնակարանի դռան վրա և հրկիզել այն


Գիշերը երազ են տեսնում, առավոտյան հրամցնում որպես իրականություն․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր տնտեսական առումով Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում։ Մասնագետները պարբերաբար ահազանգեր են հնչեցնում, որ տնտեսական ճգնաժամը խորանում է, սակայն իշխանությունները, իրենց գործելաոճին համաձայն, փորձում են անհիմն, չարդարացված լավատեսություն ներշնչել հանրությանը։ Իսկ ինչքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, այնքան իշխանական քարոզչությունը ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Խնդիրն այն է, որ իշխանականները պրիմիտիվ քայլերով տնտեսական զարգացման շղարշ են փորձում ապահովել, իսկ մասնավորաբար էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս հարցում իր վրա է վերցրել «պիոների» դերակատարությունը։ Վերջինիս թվում է, թե ինչքան մեծ թվերի մասին հայտարարի, այնքան իր ասածները հալած յուղի տեղ են ընդունելու։

Քերոբյանը անգամ չէր վարանում այնպիսի կանխատեսում անել, թե զբոսաշրջության ոլորտում 319 տոկոս աճ ենք ունենալու։ Հասկանալի է, չէ՞, անցած տարվա կորոնավիրուսային տոտալ լոքդաունի համեմատ: Հիմա էլ էկոնոմիկայի նախարարը սկսել է վիճակագրական տվյալների մեջ դրական ցուցանիշներ գտնել ու հանրությանը հրամցնել, թե տնտեսության վիճակը բարելավվում է, մեծ աճեր են գրանցվում և այլն։ Այդպես, օրերս նա ֆեյսբուքյան գրառմամբ վստահեցրել է, թե երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու, որովհետև տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ապրիլին կազմել է` 23,2%, իսկ առաջին չորս ամսվանը` 2,6%։ «Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»: Այնպիսի տպավորություն է, կարծես այս իշխանության ներկայացուցիչները գիշերը սիրուն երազ են տեսնում, առավոտյան որպես իրականություն հրամցնում Ֆեյսբուքում: Պատահական չէ, որ օգտատերերի մեծ մասը կա՛մ ծաղրում էր նախարարին, կա՛մ վիրավորում: Մարդիկ հարց էին տալիս՝ այս ո՞ր երկրի մասին է գրում Քերոբյանը:

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ վերը նշված ցուցանիշները (ոչ պնդումները, այլ միայն թվերը) իրականությանը մոտ են, արդյո՞ք դրանք բավարար են մեծ սպասումներ ունենալու համար։ Հաշվի առնենք, որ անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին համավարակի պատճառով խիստ սահմանափակումներ սահմանվեցին, որն ահռելի բացասական ազդեցություն ունեցավ տնտեսական ակտիվության անկման համար։ Իսկ այս տարվա ապրիլի 23,2% տոկոս աճը նույնիսկ այն չէ, ինչ պետք է լիներ, քանի որ այս տարի լոքդաուն կամ տնտեսական սահմանափակումներ ընդհանրապես չեն գործել։ Իսկ եթե խնդիրն առավել խորը դիտարկենք, ապա իրավիճակը նույնիսկ շատ մտահոգիչ է, որ այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընդամենը 2,6% աճ է գրանցվել, այլ ոչ թե երկնիշ աճ։ Մյուս կողմից՝ եթե աճի այսպիսի ցուցանիշը համեմատում ենք ահռելի գնաճի, սննդամթերքի թանկացման ու դրամի արժեզրկման հետ, ապա նշված ցուցանիշից ոչինչ չի մնում։

Էլ չենք խոսում բիզնեսների սնանկացման ու գործազրկության աննախադեպ աճի մասին։ Այս համատեքստում չենք կարող հաշվի չառնել, որ իշխանություններն իրենց անհեռատես քաղաքականությամբ նորանոր ռիսկեր են ստեղծում տնտեսության համար։ Նրանք հետևողականորեն այնպիսի պայմաններ են հաստատում, որ մեր երկիրն ընդհանրապես գրավիչ չլինի ներդրողների համար։ Բանկային գաղտնիքի անտեսումը, գործարարների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելն ու անիմաստ քրեական գործերը այսպիսի քաղաքականության վառ օրինակն են։ Սրան գումարվում է նաև տնտեսվարողներին պաշտպանելու հարցում պետության անկարողությունը, երբ, օրինակ՝ հակառակորդը ցանկացած պահի կարող է ներխուժել Հայաստանի տարածք ու տիրանալ ՀՀ քաղաքացիների գույքին, անասուններին և այլն։

Ամենացայտուն օրինակներից մեկը Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունն է, որը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը և Լեհաստանի դեսպանատունը զգուշացրեցին իրենց քաղաքացիներին՝ չայցելել Հայաստանի սահմանամերձ տարածքներ։ Սրանից հետո այդ ո՞ր մի ներդրողը շահագրգռված կլինի Հայաստանում գործ սկսելու համար, երբ երկիրը անընդհատ գլորվում է անկայունության անդունդը։ Ներդրումների ներգրավման համար առաջին հերթին տնտեսական կայունություն է պետք, իսկ դա իշխանություններն ի վիճակի չեն ապահովել, քանի որ նրանք ընդհանրապես մասնագետներին ու պրոֆեսիոնալներին լսելու կարողություն չունեն։ Փաշինյանի ու իր թիմի մեծամտությունն այն աստիճանի է, որ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն, ու խորհուրդների կարիք էլ չունեն։ Իսկ ընդհանուր առմամբ, նրանք ապացուցել են, որ ոչ մի բանի պիտանի չեն: Ներողություն, երևի բացառությամբ ամեն ինչ փլուզելուց, ավերելուց ու փչացնելուց: Միևնույն ժամանակ, Փաշինյանը խոսում է բանակի ու անվտանգության համակարգի վերականգնման մասին։ Սակայն այդ ինչպե՞ս ենք վերականգնելու մեր անվտանգության համակարգը, երբ չունենք համապատասխան տնտեսական հնարավորություններ, չկա նախաձեռնողականություն, ընդամենը բավարարվում ենք ֆեյսբուքում հրապարակված մի քանի ցուցանիշների վրա «ուրախանալով»։

Եվ եթե այս իշխանությունները ինչ-որ հրաշքով մնան (ինչի հավանականությունը արդար ընտրությունների պարագայում զրոյական է), ապա տնտեսությունն ընդհանրապես դեպրեսիայից դուրս չի գալու, և չի բարձրանալու մեր տնտեսական հնարավորությունների նկատմամբ վստահության մակարդակը։ Ուստի այս հանգամանքը ևս մեր քաղաքացիները պետք է մեծապես հաշվի առնեն հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ, իհարկե, եթե այդ ընտրությունները տեղի ունենան, քանի որ Նիկոլի դեպքում ոչինչ չի բացառվում։ Լրիվ հակառակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին Աֆղանստանում զինամթերքի պայթյունի հետևանքով՝ երեք երեխա է զոհվել Գեղեցկության ու երիտասարդության պահապանը.պլաստիկ վիրաբույժ Արարատ ՀեքիմյանԹուրքիայում նորածին երեխաներին սխալմամբ կորոնավիրուսի պատվաստանյութ են ներարկել Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Տարիներ առաջ ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը. Սենոր Հասրաթյան Հայաստանում տեղում է առաջին ձյունը. Գագիկ Սուրենյան Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել «Սիրիայի հարցում Պուտինից այլ ակնկալիքներ ունեմ». Էրդողան Սպանության փորձ Աբովյան փողոցում. ՔԿ Վանաձորում 38-ամյա բնակիչը բենզին է լցրել նախկին կնոջ մոր բնակարանի դռան վրա և հրկիզել այն Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ Համայնքները խոշորացնում են, որ թուրքին հանձնելուց ասե՞ն մի համայնք ենք հանձնել, ոչ թե տասը. Աննա Մկրտչյան ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Թեհրանը փոխում է վերաբերմունքը Բաքվի նկատմամբՕդի ջերմաստիճանը 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը կնվազի «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված ծնողներին ամենամսյա 100.000 դրամ պատվովճարը մինչ այս պահը չեն վճարվում. Կարեն Ավագյան Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն ԱթոյանցըՊղինձը թանկանում է Մի դրամի ուժը հատել է 40 միլիոնի սահմանը Զինվորների վրանում հրդեհ է բռնկվելԵթե ժողովուրդը ասի՝ դեմ է կապիտուլյացիային, հաջորդ օրը այս իշխանությունը կհեռանա. ՍաղաթելյանՄոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ Հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Արթուր ՂազինյանՍեպտեմբերի 25-ին կդադարեցվի գազամատակարարումը Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է. Արթուր Վանեցյան Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ Հոկտեմբերի 1-ից պետք է պահանջել կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ էլ ՊՇՌ թեստ․ Ավանեսյանը՝ Փաշինյանին Ավելի լավ է՝ հայերը մեզ չզայրացնեն․ Ալիևը սպառնացել է նոր պատերազմով Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ Ալիև Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ - ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում. Շարմազանով «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի համայնքների խոշորացման հարցի քննակմանը «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին». Արծվիկ Մինասյանը լքեց նիստերի դահլիճը Ներդրումներ կատարեք Լեռնային Ղարաբաղում․ Ալիև Արցախի բանակում անկազմակերպ վիճակ է «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը ԱԺ պատգամավորի որդի է Ալիևը պատմել է, որ Շուշի քաղաքը օկուպացնելուց հետո Պուտինը զանգել է իրեն․ նոր մանրամասներ՝ պատերազմի ընթացքի մասին Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան. Կանխատեսվում է հուժկու և հեզաճկուն պորտապար. Արմեն Աշոտյան Ում հետ է Աշոտ Փաշինյանը մեկնել Կահիրե Արտակարգ դեպք Կապանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում «Կադիսը» չպարտվեց «Բարսելոնային», Հարոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը Ադրբեջանը այսօր էլ շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ․ Արարատ Միրզոյան Վերջին 5-6 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքում իրենց դիրքերն են տեղակայում, մեծ քանակությամբ ջրի ու սննդի պաշար են բերել դիրքեր