Երևան, 02.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» խմբակցությունն 8-րդ գումարման ԱԺ նիստին ներկայացել է Սյունիքի քաղբանտարկյալ քաղաքապետերի նկարներով շապիկներով Հայաստանի թիմի մարզիչները՝ Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի հաղթանակների մասին (ֆոտո) Սպանության փորձ՝ Երևանում. կրակել են հայտնի գործարարի մեքենայի վրա «Հայաստան» դաշինքն ԱԺ է եկել կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի մոտակայքում Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը Հայ ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա կանեն Այս պահի դրությամբ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Պաշտոնական գրություն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ադրբեջանի ԶՈւ-երին


Իշխանության ղեկին ցանկալի է տեսնել իսկական հայրենասերների, ովքեր զենքը ձեռքին ապացուցել են իրենց հավատարմությունը երկրին․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Եթե Պաղեստինի արաբները կարողացան, ապա հայերը ևս կարող են» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ պատմաբան Վլադիմիր Ռուժանսկու, Հայաստանը պետք է լրջորեն վերլուծի Գազայի և Իսրայելի միջև վերջին պատերազմի դասերը: Հիմա Հայաստանում բոլորն ապրում են ընտրությունների նախօրեի տրամաբանությամբ: Եվ եթե խոսակցությունը վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա, անշուշտ, հնչում է հետևյալ արտահայտությունը. «Ընտրություններից հետո պարզ կլինի»: Իհարկե, Հայաստանում բոլորը նոր կառավարությունից դեպի լավը փոփոխություններ են ակնկալում: Կամ գոնե դրա հույսն ունեն:

Բայց միգուցե ժամանակն է, որ բոլորը սպասումներից ու հույսերից անցնեն այնպիսի կառավարության ձևավորմանը, որն իրոք կարող է դեպի լավը կատարել այդ երկար սպասված փոփոխությունները: Ավելին, Հայաստանն արդեն ունի նման փորձ: Երեք տարի առաջ Հայաստանի ժողովուրդը իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Այո, շատերն այժմ հիասթափված են իրենց ընտրությունից: Բայց այստեղ կարևոր է այլ բան. 2018 թվականից հետո Հայաստանը այլևս երբեք նույնը չի լինի, քանի որ ժողովուրդը զգացել է իր ուժը և գիտակցել իր սեփական պատասխանատվությունը: Այո, այժմ բոլորը՝ երկրի քաղաքացիները, ապրում են կորստի ցավն ու հիասթափության դառնությունը: Բայց ուժեղ և կենսունակ պետության ստեղծումը նման է երկաթի ձուլմանը, որտեղ կրակը պատերազմն է, իսկ խարամը՝ թուլությունը: Եվ նույն կերպ, ինչպես խարամը, հեռացվում է, իսկ երկաթը՝ մնում, որից հետո ստանում են պողպատ, նույն կերպ՝ երկաթով, արյունով և քրտինքով ստեղծվում է ազգը: Հայերը վաղուց են ձուլել իրենց պողպատը, որը ամենաբարձր որակի է:

Եվ, հետևաբար, եթե խոսենք սպասումների մասին, ապա իշխանության ղեկին ցանկալի է տեսնել իսկական հայրենասերների, ովքեր զենքը ձեռքին ապացուցել են իրենց հավատարմությունը երկրին: Ցանկալի է երկրի գլխին տեսնել մարդկանց, ովքեր իրենց իսկ նվաճումներով ապացուցել են ազգային կրթություն, գիտություն, տնտեսություն և արտադրություն կառուցելու և զարգացնելու իրենց ունակությունները: Ժողովրդավարությունը ոչ թե ֆեմինիստներին, տրանսմշակութաբաններին և օֆշորային մարդկանց իշխանության բերելն է, այլ իշխանությունը ժողովրդին ծառայեցնելը և երբեք ոչ հակառակը: Այստեղ, սակայն, կա մեկ շատ լուրջ «բայց». այդ սկզբունքը վերածվում է էժանագին պոպուլիզմի, եթե այն հռչակում են վերը նշված «էլիտայի» կողմից օգտագործվող անօգուտ մարդիկ:

Ուստի, հույս կա, որ նորընտիր Ազգային ժողովի կողմից ընդունվելիք առաջին օրենքներից մեկով արգելքներ կլինեն բոլոր նրանց համար, որոնք «փախել են» բանակից, և նրանց նույնիսկ «թնդանոթի կրակոցի» հեռավորությամբ չպետք է թույլատրվի մոտենալ քաղաքականությանը և պետական պաշտոններին, սկսած թիկնապահից (քանի որ պատերազմող երկրում թիկնապահը Աստծուց հետո երկրորդ մարդն է): Հույս կա, որ նոր իշխանությունները օրենք կընդունեն բիզնեսի սոցիալական և պետական օգտակարության մասին, համաձայն որի, հայրենասեր բիզնեսմենները, ովքեր փաստացի ապացուցել են իրենց հավատարմությունը երկրի և ժողովրդի հանդեպ, կխրախուսվեն, իսկ երկրի ռեսուրսները ծծող և դրամայնացված ազգային ակտիվները օֆշորներ տեղափոխող մակաբույծները կպատժվեն որպես Հայրենիքի դավաճաններ: Հույս կա, որ համապատասխան օրենք կընդունվի գիտության, կրթության, տնտեսության և անվտանգության առաջատար անձանց վերաբերյալ. նրանք կլինեն ռազմական գործողությունների հաջող փորձ ունեցող զինվորականներ, գիտնականներ, իրենց երկրին հավատարիմ գործարարներ և ոչ թե լիբերալ և ազատամիտ էլիտար հավաքների մասնակիցներ: Հույս կա, որ օրենսդիր մարմին ձգտող կուսակցությունների և ընտրողների միջև կկնքվի մի տեսակ սոցիալական պայմանագիր, որը նախատեսում է այն դրույթը, որ երկրի համար անհրաժեշտ օրենքների ընդունման հապաղման պատճառով ծրագրեր չիրականացնելը անհապաղ և անխուսափելի կբերի ընտրողների կողմից նրանց դեմ կոլեկտիվ հայցի:

Հասկանալի է, որ այս իրավիճակում այս ամենը պարզապես ֆանտազիա է, քանի որ ցանկացած իրավիճակում ընտրված կառավարությունը կլինի ժամանակավոր, և յուրաքանչյուր քաղաքական սուբյեկտի կյանք, առաջին հերթին, կախված կլինի երկրի անվտանգությունն ապահովելու նրա կարողությունից: Գուցե թե հաջորդ արտահերթ ընտրությունների համար կուսակցություններն ու դաշինքները գոնե ինչ-որ հասկանալի ծրագիր ունենան: Սա այն է, ինչի հույսը հատկապես կա: Ի դեպ, անվտանգության մասին: Կարծում եմ, որ հայերը պետք է շատ լուրջ վերաբերվեն Գազայի և Իսրայելի միջև վերջին պատերազմի դասերին: Գազայում իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում. այդ հողակտորն ունի 12 կմ-ից պակաս լայնություն և ընդամենը 40 կմ երկարություն (ընդհանուր առմամբ, 360 քառակուսի կմ), ծայրահեղ գերբնակեցված է (բնակչությունը մոտ 2 միլիոն մարդ), շրջափակված է բոլոր կողմերից, բայց եթե չի հաղթել վերջին պատերազմում, ապա գոնե ստիպել է տարածաշրջանային տերությանը՝ Իսրայելին, հաշվի նստել իր հետ: Նրանք իրենց հրթիռները պատրաստում են նկուղներում և ավտոտնակներում՝ խողովակների մնացորդներից, իսկ վառոդը՝ սելիտրայից: Ենթադրենք, որ թուրքերը նրանց օգնել են:

Լրջորեն են օգնել: Բայց մինչ թուրքերը կմտածեին օգնել նրանց, համասցիները համոզել են իրենց հովանավորին, որ իրենք արժանի են այդ օգնությանը: Որպես պատմաբան, իմ միտքն են գալիս նաև այլ ասոցիացիաներ: Օրինակ՝ Վարշավայի գետտոն, որտեղ հրեաները, գրեթե անզեն, բայց մեկ ամիս պայքարել են էլիտար նացիստական ստորաբաժանումների դեմ: Ես սա չեմ գրում որևէ մեկին նախատելու համար: Ես սա գրում եմ նրա համար, որ բոլորը մտածեն: Ի՞նչ եք կարծում, սուլթանները չեն վախենո՞ւմ: Այն էլ ինչպես են վախենում: Իսկապես, հիմարություն է ընտրել ամոթը պատերազմից խուսափելու համար, քանի որ արդյունքում երկուսն էլ կստանաք:

Ուստի պետք է մտածել, թե ինչպես չեզոքացնել թշնամու գերազանցությունը և հաղթել: Եթե Վարշավայի գետտոյի հերոսները, իսկ հիմա պաղեստինյան արաբները հաջողության են հասել, ապա հայերը նույնպես կարող են:

Հ.Գ.- Եթե որևէ մեկին վիրավորել է բերված երկու օրինակների համադրությունը, ես շտապում եմ հանգստացնել իմ ընթերցողին: Ես օգտագործում եմ այդ օրինակները որպես պրագմատիկ, այլ ոչ թե որպես բարոյախոս: Դե, եթե դա էլ համոզիչ փաստարկ չէ, ապա ներողություն, դուք գիտեք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստան» խմբակցությունն 8-րդ գումարման ԱԺ նիստին ներկայացել է Սյունիքի քաղբանտարկյալ քաղաքապետերի նկարներով շապիկներով Հայաստանի թիմի մարզիչները՝ Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի հաղթանակների մասին (ֆոտո) Սպանության փորձ՝ Երևանում. կրակել են հայտնի գործարարի մեքենայի վրա «Հայաստան» դաշինքն ԱԺ է եկել կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի մոտակայքում Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը Հայ ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա կանեն Այս պահի դրությամբ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Պաշտոնական գրություն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ադրբեջանի ԶՈւ-երին Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք. ո՞ր դեպքում Տոկիո-2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս Չեխիրկինին և կիսաեզրափակիչում է Մի շարք հասցեներում լույս չի լինի Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ. Սիրուշո (Ֆոտո)Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՍպանության փորձ՝ Երևանում (լուսանկարներ) Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ինչ իրավիճակ է այս պահին Գեղարքունիքի սահմանին Նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ․ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Դավթաշենի կամրջից նետված տղամարդու մասին Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զինվորներս ինձնից մի քիչ հետ են գնում, արկը պայթում է դիմացսԲաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ Մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է․Տոկիո 2020 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդը տեղում մահացել է Ստամբուլում այրվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքը. տեսանյութՄյանմարում հայտարարել են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին Ուժեղ կարկուտ է տեղացել. Վնասվել է գյուղացիների բերքը. ՏեսանյութԿատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ Կրակոցներ՝ Երևանում Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է ԱՄՆ-ում սպառվել է անվճարունակ անձանց վտարելու արգելքի ժամկետը Այնպես կանենք, որ Ռեալն ու Ատլետիկոն չխանգարեն մեզ. Պիկե Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք Սյունիքի սահմանամերձ Հարթաշեն գյուղում Ուժեղ երկրաշարժ է գրանցվելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը․ Նաիրա Զոհրաբյան Բացառիկ կադրեր՝ հարձակման ենթարկված հայկական դիրքիցՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում Դեպայի գեղեցիկ գոլը «Բարսելոնայում», Ժիրուն բացել է գոլերի հաշիվը «Միլանում»