ԱԳՆ-ում հրաժարականների և արդյունքում առաջացող կազուսի կապակցությամբ մի իրավական նկատառում ներկայացնեմ, պետք կգա. Ռուբեն Մելիքյան
БлогԱԳՆ-ում հրաժարականների և արդյունքում առաջացող կազուսի կապակցությամբ մի իրավական նկատառում ներկայացնեմ։ Պետք կգա։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդված (զետեղված է «Մարդու հիմնական իրավունքների» գլխում)
…
- Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:
ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված
…
- Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Ի՞նչ է բխում այս կանոններից։ Այն, որ մարդուն չես կարող ՍՏԻՊԵԼ, որ աշխատի (վերոգրյալ 3 բացառություններով): Օրինակ՝ եթե մարդը նախարարի պաշտոնակատար է, փոխնախարար է, վարչության պետի տեղակալ է, ուսմասվար է կամ առաքիչ, և ցանկանում է դադարեցնել աշխատանքը, ապա ստիպողաբար (հարկադրաբար) չեն կարող նրան թողնել աշխատանքի։
Ծայրահեղ դեպքում, ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ (57/5 հոդվածի անմիջական գործողությամբ) նա ինքն իրեն կարող է հայտարարել պարտականությունները Չկատարող՝ դիմում ներկայացնելուց ողջամիտ ժամանակ հետո (եթե դիմումին ընթացք չի տրվում):
Ռուբեն Մելիքյան