Երևան, 20.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հենց այս պահին սահմանին գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում. հարցն արդիական է. Մհեր Գրիգորյան 18-ամյա տղան կրակ է բացել Պերմի համալսարանի տարածքում, կան զոհեր Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը (լուսանկար) Հայաստանում կորոնավիրուսի 342 նոր դեպք է հաստատվել․մահացել է 13 մարդ Որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. պաշտոնական «Գաղտնի հանդիպում է եղել Բաթումում. Էրդողանն Փաշինյանից ցանկանում է ստանալ այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին». Նաիրի Հոխիկյան Առանց Ալիևի և Նիկոլի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող․ Արտակ Զաքարյան Այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի. գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում. Տիգրան Աբրահամյան Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Ռոնալդուի էմոցիոնալ գրառումը ՄՅՈՒ-ի հաղթանակից հետո


Հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որի վրա փորձում են իրենց առաջ մղել տեղական պոպուլիստները և արևմտյան գրանտակերները․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Ռուսաստանը պետք է տեղը դնի հայ արկածախնդիրներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի գալիք ընտրություններում քաղաքական պատկերը բավականին խայտաբղետ է: Ընտրություններին մասնակցում են 26 տարբեր կուսակցություններ և դաշինքներ, ու նման փոքր հանրապետության համար դա շատ է թվում: Բայց բոլոր քիչ թե շատ արժանի քաղաքական գործիչները զգում են պատմական պահի կարևորությունը և ցանկանում են ինչ-որ բան անել: Երկիրը գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ. նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այժմ կորցնում է իր սեփական տարածքները (որոնք օկուպացվում են Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պասիվ կամ նույնիսկ լուռ աջակցությամբ):

Ուստի յուրաքանչյուր քաղաքական գործիչ մտածում է, որ ճգնաժամի ալիքը իրեն էլ քաղաքական օլիմպ կբարձրացնի այնպես, ինչպես դա եղավ Փաշինյանի հետ 2018 թվականին: Ռուսաստանը փորձում է չխառնվել հայկական ներքին վեճերին, ինչպես 2018 թվականին չխառնվեց: Դա երկու պատճառ ունի: Նախ՝ Ռուսաստանի իշխանությունները սկզբունքորեն փորձում են բացահայտ չխառնվել ինքնիշխան երկրների ներքին գործերին: Երկրորդ՝ կա համոզմունք, որ ով էլ հաղթի Հայաստանում, կլինի բացարձակ ռուսամետ քաղաքական գործիչ: Թվում է, թե այլ կերպ չի էլ կարող լինել. այսօր Հայաստանն ամբողջովին կախված է Ռուսաստանից ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերով: Սակայն այդ գործնական կախվածությունը չի խանգարում, որ Հայաստանի ընտրությունները ձեռք բերեն այնպիսի ուղղվածություն, որը չափազանց տհաճ է Ռուսաստանի և նրա շահերի համար:

Ներկայումս Հայաստանում նկատվում է հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որի վրա փորձում են իրենց առաջ մղել տեղական պոպուլիստները և արևմտյան գրանտակերները: Այդ տրամադրությունների պատճառը վերջերս Սև լճի մերձակայքում հայկական տարածք ադրբեջանցիների ներխուժման նկատմամբ Ռուսաստանի պասիվ դիրքորոշումն է: Հայերը համոզված են, որ Ռուսաստանը պետք է ուժով պաշտպանի իր դաշնակցի ինքնիշխանությունը, այլ ոչ թե անիմաստ և անգամ ստորացուցիչ բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ: Փորձագետները, իհարկե, բացատրում են ռուսական կողմի գործողությունների տրամաբանությունը: Արդյո՞ք Մոսկվայի համար, մեղմ ասած, խելամիտ կլինի ուժ կիրառելը ՀԱՊԿ-ի դաշնակցին պաշտպանելու համար մի իրավիճակում, երբ ինքը՝ դաշնակիցը (ի դեմս Փաշինյանի), չի օգտագործում այդ ուժը:

Փոխանակ հարվածելու ադրբեջանական ներխուժող զորքերին, ապա Մոսկվայից օգնություն խնդրելու, Փաշինյանն ինքն է «բանակցում»՝ հավանաբար իր արտասահմանցի ընկերների խնդրանքով, որպես անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին վարկաբեկելու, ինչպես նաև իր կողմից բազմիցս հնչեցված այն վարկածը հաստատելու համար, որ Ղարաբաղը ինքը չի հանձնել, այլ կորցրել է «Ռուսաստանի դավաճանության պատճառով»: Ընտրողներին դժվար է բացատրել բարդ սխեմաները. նրանց համար շատ ավելի հեշտ է տեղեկանալ Փաշինյանից և այլ արևմտամետ ուժերի քարոզիչներից այն մասին, որ «Ռուսաստանն է արգելում մեզ ուժ գործադրել զավթիչների դեմ»: Եվ տրամաբանական եզրակացություն. «Մենք շտապ պետք է փոխենք մեր դաշնակցին»:

Օրինակ՝ Ֆրանսիայով, որի նախագահ Էմանուել Մակրոնը կոպտորեն պահանջել է դուրս բերել ադրբեջանական զորքերը: Իհարկե, նրա խոսքերի հետևում ոչինչ չկա, և Մակրոնը չի ուղարկի իր զորքը Հայաստան, չի պաշտպանի, բայց ասում է ճիշտ բառեր: Իսկ հասարակ մարդկանց համար ձևը հաճախ ավելի էական է, քան էությունը: Այսպիսով, հայերը սկսել են նայել դեպի Արևմուտք: Այո, ոչ բոլորը. հայերի մեծամասնությունը այնքան հուսահատ չէ, որ անջատի ուղեղը, ուստի և շատերը շարունակում են մնալ ռուսամետ: Այնուամենայնիվ, այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Բացի ակնհայտ ռուսամետ ուղղվածությամբ քաղաքական գործիչներից, որոնք պատրաստ են Փաշինյանի օրոք խաթարված ռուս-հայկական հարաբերությունները վերականգնել (օրինակ՝ Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը), կան նաև նրանք, ովքեր խաղում են «ռուսամետ քաղաքական գործիչ»: Լավագույն դեպքում նրանք պոպուլիստներ են, իսկ վատագույն դեպքում ուղղակի խաբեբաներ:

Իհարկե, ռուս ընթերցողը հարց կտա. ինչո՞ւ Մոսկվան պետք է մտահոգվի Հայաստանի ճակատագրով, եթե հայերը հաշվի չեն առել Փաշինյանի կառավարման դասերը, եթե Ղարաբաղի կորստից հետո նրանք չեն գիտակցել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման վնասակարությունը, եթե նրանք դեռ հավատում են «բազմաուղղվածությանը» և անվտանգության՝ Ռուսաստանի այլընտրանքի գոյությանը: Եթե հայերը նորից պատրաստ են Փաշինյան ընտրել, թող հետո չնեղանան Երևանի՝ Էրդողանաբադ վերանվանվելուց: Դա այդպես է, բայց կա մի փոքր բայց. Հայաստանի կորուստը հղի է մեծ վնասներով ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի համար: Եթե Երևանը դուրս գա Մոսկվայի ազդեցության գոտուց, ապա Ռուսաստանը կզրկվի Կովկասում իր միակ դաշնակցից: Հայերը կարող են լինել բարդ, կոպիտ, միամիտ կամ բանալ գործընկերներ, բայց Ռուսաստանը տարածաշրջանում այլ դաշնակից չունի: Ադրբեջանը խստորեն վերահսկվում է Թուրքիայի, իսկ Վրաստանը՝ ԱՄՆ-ի կողմից: Այո, վրացիները երկմտում են, նրանք արդեն հասկանում են, որ չեն կարող պաշտպանվել Թուրքիայի սողացող տնտեսական օկուպացիայից, բայց վրացական էլիտաները չունեն ուղեղ և/կամ քաղաքական համարձակություն ընտրելու երկու չարիքների միջև և վերջապես կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Հայաստանի կորստի արդյունքում Ռուսաստանը Սև ծովից Կասպից ծով կստանա թուրքական հսկողության տակ գտնվող սանիտարական գոտի, որը կկտրի Ռուսաստանին Մերձավոր Արևելքից: Նման հեռանկարը, մեղմ ասած, հուսադրող չէ, ուստի Մոսկվան պետք է մի կողմ դնի պոպկորնը և հստակ արտահայտի իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ, հայտարարի, թե ովքեր են ռուսամետ քաղաքական գործիչները (և օգնի նրանց վարկանիշ ձեռք բերել, օրինակ՝ անձնական հանդիպումների միջոցով), բացահայտի այն արկածախնդիրներին, որոնք ներկայանում են որպես «ռուսների ընկերներ», բայց որոնց հետ Մոսկվան ոչ մի առնչություն չունի: Եվ պետք է ևս մեկ անգամ դա անել հանուն Կովկասի տարածաշրջանում ռուսական շահերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հենց այս պահին սահմանին գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում. հարցն արդիական է. Մհեր Գրիգորյան 18-ամյա տղան կրակ է բացել Պերմի համալսարանի տարածքում, կան զոհեր Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը (լուսանկար) Հայաստանում կորոնավիրուսի 342 նոր դեպք է հաստատվել․մահացել է 13 մարդ Որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. պաշտոնական «Գաղտնի հանդիպում է եղել Բաթումում. Էրդողանն Փաշինյանից ցանկանում է ստանալ այն, ինչ խոստացվել է 2019-ի հունվարին». Նաիրի Հոխիկյան Առանց Ալիևի և Նիկոլի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող․ Արտակ Զաքարյան Այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի. գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում. Տիգրան Աբրահամյան Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Ռոնալդուի էմոցիոնալ գրառումը ՄՅՈՒ-ի հաղթանակից հետո Նավթն էժանանում է Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ․ այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում․ Ժաննա Անդրեասյան Խոշոր ավտովթար Երևանում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց «Ռեալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբԵս էլ կարող էի 33 տարեկան որդուս ասել՝ մնա տանը․ Կարին Տոնոյան 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 քաղաքացիներին․ ԱԱԾ Իսկ դուք համաձայն ե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ձեր անունից խնդրի Էրդողանին հանդիպել իր հետ ․ Արթուր Ղազինյան«Վայ, սրանք մեզ կանգնեցրին»․ Որոտանում անհետացածների վերջին խոսակցությունը Բայդենը խնդրել է հեռախոսազրույց կազմակերպել Մակրոնի հետ Հպարտ հայ ժողովուրդ, ես շնորհավորում եմ Ձեզ. Դուք տոնում եք այն, ինչը գոյություն չունի. Կարեն ՔոչարյանՄի երթևեկեք այն հատվածով, որտեղ ադրբեջանցիների պոստ կա․ Արգիշտի Կիվիրյան Հյուսիսային պողոտայում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր Նույն իրականության մեջ անէանում են ՀՀ սահմանները, առևանգվում են մեր հայրենակիցները Մահացել է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել Ողջաբերդում Պատվաստվող քաղաքացիները կստանան մշակութային միջոցառման տոմսեր․ նախարարություն Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է. Ավետիք Իշխանյան ԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. ՀՀ ՄԻՊ Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետ Փաշինյանը վրացի գործընկերոջ միջոցով Էրդողանին հանդիպման առաջարկ է արել Այս իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է. Աշոտյան Ուղիղ. Բողոքի ակցիա` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով «Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». Որոտանում անհետացածները 20-21 տարեկան տղաներ են Գորիս-Կապան ճանապարհին վերջին օրերի խայտառակությունը հետևանք է գաղտնի գործարքի. Ղազինյան Սա դեռ սկիզբն է. թուրքի նպատակը մեկն է՝ վերցնել Սյունիքը. Արտակ Զաքարյան Սպեցնազը ոչնչացնում է թշնամու հենակետերը, երկաթուղին և ենթակառուցվածքները. բացառիկ տեսանյութ Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. իմ տեղեկություններով 4 հոգի են եւ մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ Ռուսաստանում մեկնարկել է Պետդումայի ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրը Արցախում ցեմենտի գործարան է բացվել ԱՄՆ-ը մտադիր է 500 միլիոն դեղաչափ պատվաստանյութ գնել Pfizer-ից` կարիքավոր երկրների համար Գազ չի լինելու մի շարք հասցեներում Կոտայքի մարզի 2 բնակիրչ Գորիս-Որոոտան ճանապարհին շեղվել են մայրուղուց ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱԱԾ Այս բաժանմունքը ևս մի ապացույց է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում․ Անահիտ Ավանեսյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում մեծացել է 1 501-ով Վրաստանի նախկին վարչապետը տեղյակ չի եղել գաղտնալսումների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացի Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. կան վիրավորներ Զոհվածների և անհետ կորածների հարազատները ստորագրահավաք են անցկացնում Գյումրիի օրվա առթիվ Ալեն Սիմոնյանն այցելել է Հայաստանի մշակութային մայրաքաղաք