Երևան, 01.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ. Սիրուշո (Ֆոտո) Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Սպանության փորձ՝ Երևանում (լուսանկարներ) Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին


Ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ կապիտուլյացիայի խորհրդանիշ․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտության հետևանքները, ըստ ամենայնի, իրենց շատ երկար զգալ կտան: Հասկանալի է՝ հիմա շատ վաղ է խոսել Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին։ Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ 1994 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովվել է, ուղղակի այլ հարց է՝ այդ բանակցությունները գոհացուցիչ են եղե՞լ, թե՞ ոչ։

Ընդ որում, ամենակարևոր արձանագրումներից մեկը, ինչն առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցային օրակարգում, այն է, որ իրենց համար անընդունելի է հակամարտության ուժային լուծումը։ Եվ այս դրույթն ամփոփված էր հակամարտության կարգավորման ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելու վերաբերյալ սկզբունքի շրջանակներում։ Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ Արցախի նկատմամբ ուժի կիրառման դիմել ու դրա արդյունքում հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրել։ Խոսելով այս մասին՝ մուտք ենք գործում մի դաշտ, որտեղ արտացոլվում են հայկական կողմի սխալներն ու բացթողումները նախևառաջ դիվանագիտական հարթության մեջ, իսկ ապագայի հետ կապված մեր ռազմավարությունը կազմելու գործում բազմակողմանի ու խորը վերլուծության կարիք կա։

Առաջին հերթին՝ նկատի ունենանք, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու պատրաստակամության մասին։ Դրանով նա փաստորեն հրաժարվեց դիվանագիտության դաշտում հայկական կողմի ունեցած որոշակի ձեռքբերումներից։ Խոսքը մասնավորապես Ապրիլ յանից հետո Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Եվ պատահական չէր, որ նման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը տեղ էր գտել միջնորդների հայտարարություններում, որպեսզի բացառվի հնարավոր էսկալացիան, ու հակամարտությունը կարգավորվեր միայն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

Բայց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո հետաքննության մեխանիզմների կարևորության հարցը դուրս մղվեց օրակարգից ու, հետևաբար, նաև միջնորդների բառապաշարից։ Իսկ երբ արդեն հետագայում այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդդիմադիրների բուռն քննադատություններից հետո որոշեց հիշել այդ պայմանավորվածությունների մասին, արդեն բանակցությունների գնացքը գնացել էր։ Այդպիսով, Ադրբեջանը հիմքեր էր նախապատրաստում անարգել ագրեսիայի դիմելու համար։ Միևնույն ժամանակ Փաշինյանի իշխանությունն, ըստ էության, անտեսեց Ադրբեջանի կողմից եկող ռազմական սպառնալիքը։ Մինչ Ադրբեջանը իր բոլոր հնարավորություններով պատերազմի էր պատրաստվում, Հայաստանի ղեկավարությունը մեր հասարակությանը նախապատրաստում էր խաղաղության և կեղծ խաղաղասիրության քարոզ էր նախաձեռնում՝ բթացնելով արտաքին վտանգի նկատմամբ զգոնությունը։

Այնինչ, պետք էր ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն աշխատանքներ տանել հանրության շրջանում, այլև դաշնակիցների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկել։ Բայց հեռանկարային առումով մեկը մյուսի հետևից ոչ կշռադատված (չհասկանալով, թե դիտավորյալ, այլ քննարկման հարց է) քայլերի արդյունքում Փաշինյանը խաթարեց Հայաստանի հարաբերությունները մեր հիմնական դաշնակից երկրի՝ Ռուսաստանի հետ ու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ գործ հարուցելով, հեղինակազրկեց անվտանգային այդ կառույցը։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն իր հախուռն գործելակերպով առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության աչքում լեգիտիմացնի իր ռազմական ագրեսիան։ Արդյոք պատահակա՞ն էր, որ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ընթացքում միջնորդ երկրները նրա գործողությունները դատապարտող որևէ հայտարարությամբ կամ կոչով հանդես չեկան, միանշանակ՝ ոչ:

Ըստ էության, միջազգային հանրությունը ցույց տվեց, որ առնվազն դեմ չէ ուժի կիրառմանը։ Պատճառն այն է, որ Փաշինյանը բանակցությունները հասցրել էր մի կետի, որից հետո պատերազմը համարվում էր անխուսափելի։ Եվ նույնիսկ անձամբ Փաշինյանն է անցյալ տարվա դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում խոստովանել պատերազմի անխուսափելիության մասին։ Դրանով Փաշինյանը փաստացի ընդունում էր, որ նախքան ռազմական դաշտում պարտվելն ինքը խոշոր պարտություն է կրել դիվանագիտության դաշտում՝ թույլ տալով հակառակորդին անարգել դիմել զենքի ուժին։ Դա էլ քիչ չէ, հիմա Փաշինյանը իներցիայով հակառակորդին զիջումներ է կատարում մեկը մյուսի հետևից։ Ի դեպ, այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները Փաշինյանի իշխանության գալուց առաջ հայտարարում էին, որ արտաքին ուժերն իրենց թույլ չեն տալիս պատերազմ սանձազերծել և փակ դռների հետևում ճնշում են գործադրում իրենց վրա, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։

Իսկ հիմա պարզապես սարսափում են այն մտքից, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կորցնելու է իշխանությունը: Այստեղ հարկ է հիշել 2018 թ. մայիսի 28-ին Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթի այն հատվածը, թե մենք հաղթել ենք ու հաղթելու ենք այն դեպքերում, երբ ՈՐՈՇԵՆՔ հաղթել։ Սա արդյո՞ք նշանակում է, որ Փաշինյանը բավական ջանք չի գործադրել հակառակորդին հաղթելու ուղղությամբ, կամ, իր իսկ խոսքերով ասած, հաղթելու որոշում չենք ունեցել։ Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, իշխանափոխությունից հետոն... Իսկ հիմա Փաշինյանը ասոցացվում է պարտության հետ, նա այդ պարտության առաջին մեղավորն ու պատասխանատուն է, նա կապիտուլ յացիայի սիմվոլն է, և երկրի ապագան կապել նրա հետ նշանակում է նոր կապիտուլ յացիայի ենթարկել երկիրը։ Մնում է սպասել ևս 12 օր՝ հասկանալու, թե մեր երկրի ապագայի հանդեպ անտարբեր, սառը դատելու և ընդհանրապես դատելու ունակությունից զուրկ քանի քաղաքացի կգտնվի, որ Փաշինյանին ձայն տա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ. Սիրուշո (Ֆոտո)Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՍպանության փորձ՝ Երևանում (լուսանկարներ) Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ինչ իրավիճակ է այս պահին Գեղարքունիքի սահմանին Նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ․ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Դավթաշենի կամրջից նետված տղամարդու մասին Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զինվորներս ինձնից մի քիչ հետ են գնում, արկը պայթում է դիմացսԲաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ Մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է․Տոկիո 2020 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդը տեղում մահացել է Ստամբուլում այրվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքը. տեսանյութՄյանմարում հայտարարել են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին Ուժեղ կարկուտ է տեղացել. Վնասվել է գյուղացիների բերքը. ՏեսանյութԿատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ Կրակոցներ՝ Երևանում Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է ԱՄՆ-ում սպառվել է անվճարունակ անձանց վտարելու արգելքի ժամկետը Այնպես կանենք, որ Ռեալն ու Ատլետիկոն չխանգարեն մեզ. Պիկե Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք Սյունիքի սահմանամերձ Հարթաշեն գյուղում Ուժեղ երկրաշարժ է գրանցվելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը․ Նաիրա Զոհրաբյան Բացառիկ կադրեր՝ հարձակման ենթարկված հայկական դիրքիցՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում Դեպայի գեղեցիկ գոլը «Բարսելոնայում», Ժիրուն բացել է գոլերի հաշիվը «Միլանում» Աֆղանստանի օդանավակայանի ուղղությամբ երեք արկ է արձակվել Ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՀՀ ՊՆԵրևանում և մարզերում լույս չի լինելու Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 2-ից 8-ը Աննա Հակոբյանն արձակուրդից նոր լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանական բանակը կորուստ ունի Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն 2-րդ անգամ ձախողել է «ընդամենը 20 րոպեում Մոսկվա հասնելու ունակ» հրթիռի փորձարկումը (լուսանկար) Եվրոպական ինդեքսները նվազել են Գազ չի լինի մի շարք հասցեներում Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակՏիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին