Երևան, 03.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վերաքննիչը քննում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ Արամ Վարդևանյանը պարզ վարժություն առաջարկեց գլխավոր դատախազությանը Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկին Էն Հեթուեյը շնորհավորել է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ) Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Նոր հաղորդագրություն Արցախից Փոխվարչապետ նշանակվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին նիստի դահլիճը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացման ժամին. տեսանյութ


Երբ պաթոլոգիկ ստախոսը երբեմն «ճիշտ» բաներ է ասում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ է պաթոլոգիկ սուտը: Ըստ գիտական ձևակերպման, սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում։ Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, և կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են իբրև ճշմարտություն։

Հայաստանում հազիվ թե գտնվի մեկը, ով կարդալով այս տողերը՝ առաջինը մտքին Նիկոլ Փաշինյանը չգա: Այս անձնավորությունը ժամանակի ընթացքում այնքան է ստել, որ ինքն էլ է սկսել հավատալ իր ստերին: Իսկ այս օրերին նա ստում է 24-ժամյա ռեժիմով, ստում է անընդհատ, պաթոսով, ստի հանդեպ մեծագույն նվիրումով: Իհարկե, մեր հանրության մեծագույն մասը այլևս նրա ոչ մի բառին չի հավատում, առավել ևս, որ նրա բառապաշարը գնալով այնպիսին է դառնում, որ լրատվամիջոցներով մեջբերելի չէ: Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ նրան հավատացողներ դեռ կան, ու այդ մարդկանց կարելի է բաժանել երեք խմբի. առաջին խմբում իր փոքրաթիվ թիմակիցներն են, որոնք, հնարավոր է, չեն էլ հավատում, բայց ստիպված են ոչ միայն ցույց տալ, թե հավատում են, այլև տիրաժավորել այդ ստերն ու դրանք առավել ճոխացնել, քանի որ անձնապես կորցնելիք ունեն:

Երկրորդ խմբում նրանք են, որոնք չեն ուզում ընդունել, որ 2018 թվականին սխալվել են, ու հիմա իրենք իրենց համոզում են նորից հավատալ: Վերջապես երրորդ խումբն այն մարդիկ են, որոնք ունակ չեն լուրջ, վերլուծական խոսք լսել, ճշմարտություն լսել, առավել ևս՝ ընկալել ու մարսել: Նրանց հետաքրքիր են միայն պոպուլիզմը, սենսացիան, նիկոլական ճղճղոցները, սպառնալիքներն ու հայհոյանքները: Այս երեք խմբի անդամները իրարից շատ տարբեր են, բայց ունեն երկու նմանություն. նախ՝ նրանք ուզում են խաբված լինել, քանզի այդպես հեշտ է, երկրորդ՝ նրանց համար չկան հայրենիք, երկիր, պետություն հասկացություններ, կարևորը սեփական գրպանի 1000 դրամն է (հարաբերականորեն ասած) և անձնական շահը: Մնացածի վրա թքած: Սակայն հետաքրքիր է, որ ստերի այս հեղեղի մեջ Նիկոլը երբեմն ճիշտ բաներ է ասում: Ապշեցի՞ք: Իզուր: Հիմա ամեն ինչ փաստերով: Տեսեք, նա ասում է, որ կադրային ջարդ լինելու է:

Ճիշտ է ասում, մարդը հստակ խոստովանում է, որ ինքն այլևս իշխանություն չունի, իսկ նոր իշխանությունը, բնականաբար, քաղաքական բոլոր պաշտոններում փոփոխություններ է անելու: Ու կադրային ջարդն սկսվելու է իրենից: Այստեղ միայն մի հարցում է սխալվել, քանի որ բոլորին իր արշինով է չափում: Որևէ նոր իշխանություն այլևս պետական համակարգում պրոֆեսիոնալ կադրերի, աշխատող մարդկանց կադրային ջարդ չի անի: Հաջորդը՝ Նիկոլն ասում է, թե «մենք ապրում ենք դրախտում»: Անվերապահ ճշմարտություն է. նա ասում է «մենք», այլ ոչ թե հայ ժողովուրդը, իսկ իրենք հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն:

Ինքն ու իր «քայլողներն» իսկապես հայտնվել են դրախտում՝ բարձր աշխատավարձ, անսահմանափակ արտոնություններ, աստղաբաշխական պարգևավճարներ, պետբյուջեի հաշվին շրջագայություններ, տաքուկ աթոռներ, «պադավատներ» և այլն, այլն, ու... զրո պատասխանատվություն: Մարդիկ իրենց մեղքով, իրենց պատճառով երկիրը ծանրագույն պարտության են տարել, հազարավոր զոհերի պատճառ են դարձել, ձախողել են հնարավոր ու անհնար ամեն ինչ, բայց համարում են, որ ո՛չ մեղավոր են, ո՛չ պատասխանատու, ու հիմա փողոցներն ընկած ձայն են մուրում, և դեռ իրենց թույլ են տալիս հոխորտալ այլոց վրա: Կամ ասում է. «Աստված երես է թեքել մեզանից»:

Իրականում երևի թե Աստված մեզանից երես է թեքել 1975 թվականի հունիսի 1-ին ու 2018 թվականի ապրիլ-մայիսին: Իսկ եթե լուրջ, ապա Աստծո անունը բավական է չարաշահեք, «Աստծո անունը զուր տեղը մի արտասանիր»: Նիկոլին մնա, նշյալի համար կկարգադրի դատախազին ու ՀՔԾ պետին՝ մի քրեական գործ էլ Աստծո վրա սարքել: Մյուս միտքն այսպիսի ձևակերպում ունի. «Տարօրինակ բան կասեմ՝ այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար»:

Բացարձակ ճշմարտություն է: Այստեղ բանալի արտահայտությունը «մեր պատկերացումներին համապատասխանն» է: Իրենց, այսինքն՝ գործող իշխանության պատկերացումը Արցախյան հիմնահարցի հետ կապված միշտ էլ եղել է «չկա գլուխ, չկա գլխացավ» սկզբունքը: Այս պարագայում իրենց պատկերացումը կարող է տեղավորվել այն շրջանակներում, որ Արցախը պիտի դառնա Ադրբեջանի մաս։ Ու վերջ, կարող են համարել, որ խնդիրը լուծված է: Դրանից հետո կարելի կլինի բացել ճանապարհները, թուրքերի ու ադրբեջանցիների հետ «ախպերություն» անել, անհոգ ապրել Հայաստանի այն տարածքում, որը կթողնեն: Սակայն մի բան Նիկոլը հաշվի չի առել. նա պարզապես չպետք է իրավունք ստանա հատկապես վերջին «ճշմարտությունը» կյանքի կոչել: Հունիսի 21-ին նա ու իր խմբակը պետք է լինեն լավագույն դեպքում խորհրդարանական ընդդիմություն, այսպես՝ մի 15-20 հոգով:

Հ.Գ.-Մինչ Նիկոլն այս «ճշմարտություններն» էր բղավում տարբեր բնակավայրերում, երբ փողոցային ամոթալի բառապաշարով շփվում էր իրեն կուռք դարձրած մի քանի մոլորյալների հետ, թշնամին ևս մեկ հայ զինվոր գերեվարեց: Դե, Նիկոլը 5000 զինվորի նահատակման պատճառ է դարձել, 10 000 զինվորի հաշմանդամության պատճառ է դարձել, նա Արցախի մեծ մասի կորստի պատճառն է դարձել, նա զոհված մեր տղերքի մասին խոսելիս ասում է «պլ յուս-մինուս 50», նա վստահ է, որ գերեվարված մեր տղերքն իրեն կներեն 1-2 ամիս ավելի Բաքվի բանտերում մնալու համար: Սա ցինիզմի գագաթնակետն է, ու մեղավորը մենք ենք, որ այսքան ժամանակ վերը նշվածը ներել ենք: Ուրեմն, այս ամենից հետո, նրա համար ի՞նչ էական է ևս 1 կամ 6 զինվորի գերեվարված լինելը: Կարևորն իր աթոռն է՝ իր պաշտամունքի առարկան: Իսկ երկրի ու ժողովրդի վրա նա պարզապես թքած ունի... 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նաիրի Սարգսյանն անդամակցության վկայական հանձնեց Շնայդեր Գրուպ ՍՊԸ-ի բիզնեսի զարգացման ներկայացուցիչ Քսենյա ՊողոսյանինՎերաքննիչը քննում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ Արամ Վարդևանյանը պարզ վարժություն առաջարկեց գլխավոր դատախազությանը Լավ կլինի, եթե այս ռեգրեսիվ նախաձեռնություններն ուղղակի կանգ առնեն և չվնասեն Հայաստանի միջազգային վարկին Էն Հեթուեյը շնորհավորել է «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի 20-րդ տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ) Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲԻրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ Գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Նոր հաղորդագրություն ԱրցախիցՓոխվարչապետ նշանակվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին նիստի դահլիճը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության ներկայացման ժամին. տեսանյութԶորամասը լքած զինծառայողը մահացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայտնի է նորանշանակ Պաշտպանության նախարարի անունը Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 5 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարար Քաղաքացին խաբել է անհետ կորած զինվորի հորը և պահանջել 30 000 դոլար, իբր անհետ կորած զինծառայողին Բաքվից ՀՀ տեղափոխելու համար Ադրբեջանից Հայաստանի վերաբերյալ հերքում են տարածելԶաքարյանին ձերբակալել են, որովհետև Փաշինյանին Սյունիքում որակումնե՞ր տվեցին. Արթուր Ղազինյան Արշակ Կարապետյանն ազատվել է ՊՆ առաջին տեղակալի պաշտոնից Արցախում հայտնաբերվել է 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ Գլխավոր դատախազությունն արձագանքել է «Հայաստան» խմբակցության հայտարարությանը «Մեզնից ավելի ռադիկալ կամ ընդդիմադիր թող որևէ մեկը չփորձի թվալ կամ լինել»․ Արթուր Վանեցյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթ Ազգային ժողովի նախագահի 3 թեկնածու է առաջադրվել ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Պատանդ պատգամավորների նկատմամբ տեղի է ունենում ալիևություն. Ալիևին էլ, մեր գերիներին պահելով, ասում է՝ եկեք բանակցենք. Անդրանիկ Թևանյան Ստեփանակերտում տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանով կրակելով իր գլխին ԱԻՆ-ը տեղեկացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Վրաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են փոխգործակցությունը «Հայաստան» խմբակցությանն անդամները ոտնկայս ծափահարեցին կալանավորված անդամների անունները կարդալիս Նավթն էժանանում է Դանակահարել են «Իմ քայլը» խմբակցության անդամինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք. Գրանցվել է 2 մահվան դեպք Որը կարող է լինել իրական ընդդիմության առաջին քայլը «Հայաստան» խմբակցությունն 8-րդ գումարման ԱԺ նիստին ներկայացել է Սյունիքի քաղբանտարկյալ քաղաքապետերի նկարներով շապիկներով Հայաստանի թիմի մարզիչները՝ Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի հաղթանակների մասին (ֆոտո) Սպանության փորձ՝ Երևանում. կրակել են հայտնի գործարարի մեքենայի վրա «Հայաստան» դաշինքն ԱԺ է եկել կալանավորված համայնքապետերի լուսանկարներով շապիկներով Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի մոտակայքում Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը Հայ ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա կանեն Այս պահի դրությամբ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Պաշտոնական գրություն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ադրբեջանի ԶՈւ-երին Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք. ո՞ր դեպքում Տոկիո-2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս Չեխիրկինին և կիսաեզրափակիչում է Մի շարք հասցեներում լույս չի լինի Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ)