Երևան, 05.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կարող ա՞ թույլ տաս՝ ես որոշեմ կարճ կապեմ, թե երկար. Արթուր Ղազինյանը՝ իմքայլական պատգամավորին Հայտնի են ամենապատվաստված երկրները Ռուս զինվորականները տեղակայվում են Ոսկեպարում. Տեսանյութ ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Իշխան Սաղաթելյանն իհարկե ձեզնից քվե չի խնդրելու. Վարդեւանյան Հնագետները 2400-ամյա «գանձ» են հայտնաբերել հնագույն եգիպտական ստորջրյա քաղաքում (լուսանկար) Դավթաշենում 8 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից. քաղաքապետարան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուաստաալիք


«Չէի պատկերացնում, որ այսքան անսկզբունքային ենք դարձել». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի օր է՝ մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, և տպավորություն է, թե մենք՝ վաղուց արդեն զարմանալու կարողությունը կորցրած քաղաքացիներս, չենք դադարում մեզ համար նոր «բացահայտումներ» անել: Հետպատերազմական երկրում պատերազմը պարտված քաղաքական ուժին և նրա առաջնորդին դեռ ընտրողներ ու երկրպագողներ կան, թվում է, թե սա սարսափ ֆիլմից կադր է, բայց ոչ, սա իրականությունն է: Սրան զուգահեռ իրականության մեջ՝ պատերազմը դեռ շարունակվում է: Նկարիչ, Արցախյան պատերազմների մասնակից Աշոտ Ավագյանը նշում է՝ հետպատերազմյան պետության և հասարակության մասին շատ է խոսվել, թվում է, թե էլ ասելիք չկա:

«Այո, տիեզերքում չկա նման բան, որ պատերազմն ավարտվում է: Ավարտվեց կռիվը: Մեր սխալներից մեկն այն է եղել, որ մեր երեխաների մեջ չենք դաստիարակել այն գաղափարը, որ հարատև կռիվ է, որ արևի տակ ապրելու համար անընդհատ պիտի կռվես: Երկրում խայտառակ վիճակ է, սրա մասին շատ է խոսվել, նման իրավիճակ չպետք է լիներ: Ինձ համար սպասելի չէր, որ նման իրավիճակ կունենանք պատերազմից հետո: Չէի պատկերացնում, որ այսքան անսկզբունքային, ինքնապաշտպանական բնազդը, իմունիտետը կորցրած ժողովուրդ ենք դարձել: Իմ համար սա զարմանալի է: Այն, որ ընտրել են սրան, կարելի էր կուլ տալ, բայց որ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդն այսքան ցածր կլինի, իմ մտքով չէր անցնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը:

Եթե պատերազմն արդեն իրողություն է, ապա պատերազմից հետո պետություններն ու հասարակությունները հետևություններ են անում, շտկում սխալները, բայց մեզ մոտ դա բացակայում է: «Մի մասի մոտ բացակայում է, բայց կան մարդիկ և քաղաքական ուժեր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ու նրանց թիմակիցները, որոնք համաձայն չեն նրա հետ, ինչ կատարվում է: Վստահ եմ՝ մի օր ռևանշ լինելու է: Ուղղակի մտածում եմ՝ այն տղաները, որոնք անցել են երեք պատերազմի միջով, տեսնելո՞ւ են այդ ռևանշը: Ես նկատի ունեմ ոչ միայն ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնումը, այլ նաև Քարվաճառի, Լաչինի և մյուս շրջանների վերադարձը, որոնք կենսական նշանակություն ունեն: Նորից եմ ասում՝ ռևանշ լինելու է, շատ կուզենայի տեսնել և իմ ընկերների հետ մասնակցել դրան, այն ընկերների, որոնց մոտ չի կորել պայքարի գաղափարը»,-նշում է մեր զրուցակիցը:

Քարվաճառի հանձնումից հետո թշնամին եկավ ու բազմեց Գեղարքունիքի լեռներին, նույն իրավիճակն է Սյունիքում: Հարակից իրականության մեջ տեսնում ենք մարդկանց, որոնք շարունակում են երկրպագել վարչապետի աթոռը զբաղեցրած մարդուն, մատաղ անել նրա ոտքերի տակ, համեմատել Աստծո հետ: Ի՞նչ է, հասարակությունը մեծամասամբ չի՞ գիտակցում է, թե ինչ աղետի մեջ է մեր պետությունը: «Մեծամասնությունը դժվար թե հասկանա, դրա համար գոյություն ունի փոքրամասնություն, որը պետք է հասկացնի նույն այդ մեծամասնությանը, թե ինչ է կատարվում: Ես վստահ չեմ, որ իրենք խորապես հասկանում են, թե ինչ է կատարվում:

Մարդը կորցրել է իմունիտետը, բնազդը, այն հետ բերելը ժամանակի խնդիր է: Մեծամասնության տրամադրությունն օր օրի փոխվում է, բայց նրանց պետք է դարձի բերես, չպետք է իրենց հույսին թողնես ամեն ինչ: Ցավալի է ասել, բայց իրենց մեջ, կարծես թե, պարտվողի որակն է: Նա տեսնում է, որ թշնամին նստած է սարի գլխին, նրան պետք է բացատրել, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար: Ի՞նչ կարող է պատահել, որ թշնամին իր տանից ոչ թե 100 կմ հեռավորության վրա է, այլ նստած է սարի գագաթին: Սրա հետ մեկտեղ տեսնում եմ, որ մարդկանց տրամադրություններն օր-օրի փոխվում են»,-ընդգծում է նկարիչը:

Աշոտ Ավագյանն ապրում է Սյունիքում, որը վերջին պատերազմից հետո ևս մեր թշնամու թիրախում հայտնվեց: «Սյունիքը հարյուր տարի առաջ էլ էր որպես թիրախ: Պատմության կոնտեքստում եթե նայենք, Սյունիքին տիրանալու խնդիրն է: Բայց որևէ մեկը թույլ չի տալու դիպչել Սյունիքին: Հենց առաջին օրից էլ երևի սյունեցիները հասկացան, որ ինչ-որ բաներ են կատարվում մեր շուրջը:

Պատճառը դա էր, որ երկու անգամ նրան թույլ չտվեցին մուտք գործել Սյունիք: Այո, մեկ անգամ մտավ, բայց հիշում եք, թե ինչ եղավ, ինչ ընդունելության արժանացավ: Այդ ընթացքում էր, որ հետապնդումներ սկսեցին համայնքապետերի նկատմամբ՝ քրեական գործեր, ստուգումներ և այլն: Բայց այս մարդիկ այլևս ուշադրություն չեն դարձնում քրեական գործերի հարուցմանը, կալանավորմանը և այլն, դա իրենց համար դադարում է խնդիր լինել, քանի որ իրենք գիտակցում են, թե ինչի համար է իրենց պայքարը, նրանք չեն ընկճվում»,-ասում է մեր զրուցակիցը:

Այսօր մեր քաղաքացուն, եթե ոչ մեծամասնությանը, ապա գոնե շատերին մտահոգում է անվտանգության, ապահովության զգացողության վերականգնումը: «Անվտանգության կոնցեպտի մեջ կամ դրան զուգահեռ էլի շատ կարևոր հարցեր կան՝ կրթություն, վերարտադրության խնդիր, տնտեսություն և այլն, և այլն: Այսօր մենք կարիք ունենք ծնողի այն տեսակի, որը մտահոգ է իր երկրի ապագայի ու անվտանգության համար և նույն արժեքները կսերմանի իր երեխայի մեջ:

Կրթության և դաստիարակության գործառույթներից մեկը պետք է լինի այն, որ դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից երեխային պետք է ասել, որ հասարակությունը որոշակի շերտերի է բաժանված: Ենթադրենք՝ հինգ տոկոսը ստահակն է, հինգ տոկոսը՝ քաջը, անվախը, սրա հետ մեկտեղ կա մի մեծ տոկոս, որ նայած ժամանակներին և մարտահրավերներին, իրեն համապատասխան ձևով է դրսևորում: Մի կողմից՝ կրթությունը և դաստիարակությունը երկար ժամանակ են պահանջում, մյուս կողմից՝ արդյունքի հասնելու կարճ տարբերակը «ծեծն» է: Ինչ-որ գիծ պետք է քաշել, դրանից աջ կամ ձախ գնալ չի կարելի: Սա, իհարկե, փոխաբերական իմաստ ունի, բայց գուցե հենց սա է լուծումը»,-եզրափակում է Աշոտ Ավագյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը այսօր կդառնար 40 տարեկանՄիջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով․ պաշտպանԿարող ա՞ թույլ տաս՝ ես որոշեմ կարճ կապեմ, թե երկար. Արթուր Ղազինյանը՝ իմքայլական պատգամավորին Հայտնի են ամենապատվաստված երկրները Ռուս զինվորականները տեղակայվում են Ոսկեպարում. Տեսանյութ ՊՊԾ ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Իշխան Սաղաթելյանն իհարկե ձեզնից քվե չի խնդրելու. Վարդեւանյան Հնագետները 2400-ամյա «գանձ» են հայտնաբերել հնագույն եգիպտական ստորջրյա քաղաքում (լուսանկար) Դավթաշենում 8 շենք արդեն օգտվում է արևային էներգիայից. քաղաքապետարան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուաստաալիք Կրակոցներ լսելու դեպքում խուճապի չմատնվել. Մեղրիի համայնքապետարանը հաղորդում է«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո) Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒղիղ Ողբերգական դեպք Սյունիքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել Հայաստանում հրդեհի նոր օջախ է առաջացել․ ԱԻՆ-ը զգուշացնում է Ընդդիմությանը լավություն չեք անում. պարտավոր եք ԱԺ փոխխոսնակ ընտրել. Արծվիկ Մինասյան Արմեն Աշոտյանը զգուշացնում է՝ Հայաստանին և Արցախին նոր վտանգ է սպառնում Խաչիկ Ասրյան. Հայաստանի սահմանների պաշտպանությունն ավելին է, քան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցանկացած գործընթաց Ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է Թուրքական բանակի գեներալների և ծովակալների թիվը ներկայիս 240 -ից հասել է 266 -ի Սննդամթերքի համաշխարհային գները հուլիսին նվազել են․ ՊԳԿ Հայտնի է Beeline-ի «Շեյքիր, պարիր և շահիր iPhone 12 Pro» մրցույթի հաղթողը Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին. լուսանկարներԱրշակ Կարապետյանը և Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց Երևան-Թբիլիսի արագընթաց գնացք կգործարկվի Հայաստանի կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում ԱլիևըԱնկարայում մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 320 դեպք, մահվան՝ 9 նոր դեպք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է. Գազ չի լինելուԿոկտեյլ «Արյունոտ Մերի». ինչպե՞ս է այն ստացել իր անունը և ո՞րն է ճիշտ բաղադրատոմսը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանը մեկնել էՀրդեհ՝ սահմանամերձ Կողբ գյուղում ԱԻՆ-ը տեղեկացնում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստեղծվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը. «Փաստ»Նավթը թանկանում է «Նա Սահմանադրություն կփոխի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ նախագահ կդառնա». «Փաստ»ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Իշխան Սաղաթելյանը կընտրվի՞ ԱԺ փոխխոսնակ (ուղիղ) Հզոր երկրաշարժ է գրանցվելՓաշինյանի հայտարարություններն ավելի շատ նման են ոչ թե կառուցողական առաջարկությունների, այլ քարոզչության և «հանդիսատեսի համար խաղի». «Փաստ»Միշտ պատրաստ եմ իմ երկրի համար պայքարել. Արթուր Ալեքսանյան Մինչև 7 ժամ լույս չի լինի«Աշխատավարձերը ցածր են, թատրոնն էլ հանդիսատեսի խնդիր ունի». «Փաստ»