Երևան, 01.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ. Սիրուշո (Ֆոտո) Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Սպանության փորձ՝ Երևանում (լուսանկարներ) Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին


«Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Փաշինյանի «աղանդավորները» և ռուսամետ Քոչարյանը. հայկական ընտրությունների առանձնահատկությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ YouTube- ի «Ներկայումս» ալիքը ցուցադրել է EurAsiaLive ծրագրի հատուկ թողարկումը՝ նվիրված Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին: Երևանցի հայտնի լրագրող-վերլուծաբան Գևորգ Խաչատրյանը պատասխանել է հաղորդաշարի վարող Նիկոլայ Լիզունովի հարցերին: Գևորգ Խաչատրյանը դեմարշ է որակել Հայաստանի բոլոր փոխարտգործնախարարների հրաժարականը:

«Պետք է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք արտաքին գործերի նախարարությունը դարձել էր մի սովորական գրասենյակ այն մարդկանց համար, ովքեր խոսում են անգլերեն. ստացվում է, որ այսօր այնտեղ միայն պահակն է մնացել», ասել է նա: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին և ԿԸՀ-ից ստացված տեղեկատվությանը, ապա, ըստ վերլուծաբանի, ընտրողների հայտարարված թիվը, որը կազմում է երկուսուկես միլիոն մարդ, ավելի քան կասկածելի է: «Եթե մի երկիր ունի երեք միլիոնից մի փոքր ավելի բնակիչ, ապա քանի՞ երեխա կա, որոնք չեն հասել համապատասխան ընտրական տարիքի», - հարցնում է լրագրող-վերլուծաբանը

: Հետո խոսվել է խորհրդարան անցնելու հնարավորությունների մասին: Դրա հնարավորությունը, ըստ Խաչատրյանի, ունեն երեք-չորս քաղաքական ուժեր: Մնացածներն, այսպես կոչված, «պրոքսի» են, և պետք չէ նրանց հաշվարկի մեջ առնել: «Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ձայների ազնիվ հաշվարկով, կարող է հավաքել ձայների առավելագույնը 15 տոկոսն իր «աղանդավորների» հաշվին, ովքեր մանթրայի նման միայն կրկնում են, որ «նախկինները» վերադառնում են, և շրջապատում ոչինչ չեն տեսնում: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը միանգամայն ընդունակ է վերցնել ձայների 35-40 տոկոսը: Երկիրը փափագում է կոշտ առաջնորդի:

«Հայաստան» դաշինքի վարկանիշը անընդհատ աճում է: Մարդիկ վստահում են Քոչարյանին և հուսով են, որ նա պետությունը դուրս կբերի այն փոսից, որի մեջ այսօր այն հայտնվել է: Նա հեղինակություն է վայելում Արևմուտքում ու Ռուսաստանում և ի վիճակի է ներդրումներ ներգրավել ու պատժել մեղավորներին պատերազմում պարտություն կրելու համար: Ըստ Խաչատրյանի, Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը ավելի քիչ ձայն կստանա, քան «Հայաստան» դաշինքը: Գևորգ Խաչատրյանը կարծում է, որ չպետք է վախենալ Սերժ Սարգսյանի վերջին օրերի հասարակական ակտիվությունից և ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերից, որ նա Քոչարյանի թիմից ձայներ պոկելու սպառնալիք է ներկայացնում:

«Նրանք խաղում են նույն խաղադաշտում և գնում են առանձին զուտ մարտավարական տեսակետից, որպեսզի երկու ուժով ավելի շատ մանդատներ ստանան: Սարգսյանը լրացնում է «Հայաստան» դաշինքի օրակարգը: Հենց նա է առաջարկել, որ Փաշինյանը կրակի իր քունքին, - հիշեցրել է նա,- իսկ Փաշինյանն էլ իր հերթին նախկին նախագահին խորհուրդ է տվել նույնը անել և կրկին սկսել է հեքիաթներ պատմել Սարգսյանի՝ իբր խաղատանը կորցրած միլիոնների մասին, որը, ի դեպ, երբևէ ոչ ոք չի տեսել և նման լուրերը չեն հաստատվել»։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ներկայումս ընդդիմություն է իր աշակերտ Նիկոլ Փաշինյանին, որը դեռ 2008 թվականին նախկին նախագահի աջ ձեռքն էր, հանրահավաքների պարագլուխը և Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների անմիջական մասնակիցը: Բայց հետո նրանք բաժանվել են, և ներկայումս ՏերՊետրոսյանը խաղում է իր դերը, և չի կարելի հավատալ նրա դաշինքին Քոչարյանի և Սարգսյանի հետ:

«Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համարվում են ռուսամետ քաղաքական գործիչներ: Նրանք լավ անձնական հարաբերություններ ունեն (հատկապես Քոչարյանը) Վլադիմիր Պուտինի հետ, նրանք հույս են դնում Հայաստան ռուսական կապիտալ ներգրավելու վրա և դա ժամանակին արել են որպես նախագահներ: Շշուկներ կան, որ Քոչարյանը արդեն իսկ համաձայնեցրել է միլիարդավոր դոլարների ռուս-հայկական համատեղ նախագծեր և ներդրումներ», - ասել է հայ վերլուծաբանը:

«Իսկ Նիկոլ Փաշինյանը, ընդհակառակը, կխաղարկի ռուսաֆոբական խաղաքարտը, քանի որ նա ավելի շատ նայում է դեպի Արևմուտք, պարբերաբար «կծում» է Ռուսաստանին (պարտություն պատերազմում, «Իսկանդերի» պայթած տասը տոկոս, ՀԱՊԿ-ը չի օգնում և այլն)», - ասել է Խաչատրյանը, այստեղ պետք է հասկանալ, որ Փաշինյանը անառողջ անձնավորություն է, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունի:2008 թվականի մարտից հետո տասներեք տարի հետևելով նրան, կարդալով և ունկնդրելով նրա մեջբերումները, արձանների հանդեպ նրա մարմնական ցանկությունները՝ կարող ենք հաստատապես ասել, որ նա հիվանդ է, և հենց այդ պատճառով էլ նրա վրա են խաղադրույք կատարել երեք տարի առաջ։ Իզուր չէ Ռոբերտ Քոչարյանն ասել, որ պատրաստ է բանավիճել նրա հետ, բայց նախ՝ նա պետք է ներկայացնի բժշկական եզրակացություն առողջության մասին», - հեգնել է Գևորգ Խաչատրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ. Սիրուշո (Ֆոտո)Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՍպանության փորձ՝ Երևանում (լուսանկարներ) Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ինչ իրավիճակ է այս պահին Գեղարքունիքի սահմանին Նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ․ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Դավթաշենի կամրջից նետված տղամարդու մասին Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զինվորներս ինձնից մի քիչ հետ են գնում, արկը պայթում է դիմացսԲաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ Մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է․Տոկիո 2020 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդը տեղում մահացել է Ստամբուլում այրվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքը. տեսանյութՄյանմարում հայտարարել են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին Ուժեղ կարկուտ է տեղացել. Վնասվել է գյուղացիների բերքը. ՏեսանյութԿատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ Կրակոցներ՝ Երևանում Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է ԱՄՆ-ում սպառվել է անվճարունակ անձանց վտարելու արգելքի ժամկետը Այնպես կանենք, որ Ռեալն ու Ատլետիկոն չխանգարեն մեզ. Պիկե Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք Սյունիքի սահմանամերձ Հարթաշեն գյուղում Ուժեղ երկրաշարժ է գրանցվելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը․ Նաիրա Զոհրաբյան Բացառիկ կադրեր՝ հարձակման ենթարկված հայկական դիրքիցՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում Դեպայի գեղեցիկ գոլը «Բարսելոնայում», Ժիրուն բացել է գոլերի հաշիվը «Միլանում» Աֆղանստանի օդանավակայանի ուղղությամբ երեք արկ է արձակվել Ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՀՀ ՊՆԵրևանում և մարզերում լույս չի լինելու Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 2-ից 8-ը Աննա Հակոբյանն արձակուրդից նոր լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանական բանակը կորուստ ունի Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն 2-րդ անգամ ձախողել է «ընդամենը 20 րոպեում Մոսկվա հասնելու ունակ» հրթիռի փորձարկումը (լուսանկար) Եվրոպական ինդեքսները նվազել են Գազ չի լինի մի շարք հասցեներում Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակՏիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին