Երևան, 25.Հունիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխող կուսակցությունն արկղերում 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրիկ Խաչատրյանն առաջին անգամ խոսել է Բաքվում անցկացրած օրերի եւ առողջական վիճակի մասին ԱՄՆ-ում աճուրդում $1,8 մլն-ով վաճառվել է Չերչիլի կտավը Աստված չանի Նիկոլ Փաշինյանի կողմից նման առաջարկ ստանանք. Վահե Հակոբյան Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. Ուղիղ Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթեց ատելության խոսքը․ նոր խորհրդարանում չեն լինի կոռեկտ քաղաքական ուժերը Շտապ. Օգնություն է անհրաժեշտ Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին Ֆրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»


«Առաջատար մասնագիտությունների դեպքում էապես նվազել է դիմորդների թիվը, պատճառը քննությունների կարգի փոփոխությունն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ընթանում են միասնական քննությունները: Օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, անդրադառնալով ամենաշատ և ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտություններին, տեղեկացրել էր, որ առաջին տեղում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտությունն է, երկրորդ տեղում՝ Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինը, երրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտությունը, չորրորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը, և այսպես շարունակ: Միևնույն ժամանակ, ամենաքիչը դիմել են Գեղարվեստի պետական ակադեմիայի «Արվեստաբանություն», Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մասնագիտական մանկավարժություն և որևէ սպորտաձև՝ թենիս, թեյքվանդո, մարզական պարեր, սուսերամարտ, հեծանվային սպորտ, մասնագիտություններով:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ զրույցում փորձում ենք հասկանալ՝ ինչպիսի պատկեր ունենք նախորդ տարիների հետ համեմատած: Մխիթարյանը նշում է՝ այս տարի ընդունելության քննությունների կարգում եղան փոփոխություններ: «Այն հնարավորություն չի տալիս, որպեսզի դիմորդները նույն քննությունները հանձնելու պայմանով դիմեն մի քանի բուհեր և մի քանի մասնագիտությունների համար: Դա հանգեցրեց նրան, որ դիմորդների, մեր շրջանավարտների հոսքն ավելի փոքրացավ հիմնական մասնագիտությունների գծով: Օրինակ՝ «Բուժական գործը», «Իրավագիտությունը», «Կիրառական մաթեմատիկան» և այլ մասնագիտություններ էլի պահպանում են իրենց առաջատար դիրքերը, բայց այնտեղ էապես նվազել է դիմորդների թիվը՝ համեմատած մյուս տարիների, քանի որ հիմա դիմորդը կարող է դիմել միայն մեկ բուհ և մեկ մասնագիտությամբ: Ստացվել է այնպես, որ այն դիմորդները, որոնք պետք է դիմեին այդ մասնագիտությունների համար, բաշխվել են այլ մասնագիտությունների վրա: Իսկ այն մասնագիտությունները, որոնց առաջ ևս դիմորդները մեծ առավելություն չէին տալիս, այս տարի ևս նույն միտումը կարող ենք գրանցել: Օրինակ՝ քիչ են բնագիտական, ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների գծով դիմորդները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հրապարակված թվերից պարզ է դառնում, որ մասնավոր որոշ բուհերի դեպքում կան մասնագիտություններ, որոնց դիմորդների թիվը չի հասնում մեկ տասնյակի, անգամ կա մասնագիտություն, որի համար դիմել է միայն մեկ դիմորդ: Արդյո՞ք սա ազդակ չէ այս բուհերի դեպքում ինչ-որ փոփոխություններ կատարելու համար: «Պետական որոշ բուհեր ավելացրել են մասնագիտություններ, միևնույն ժամանակ տարեցտարի պակասում է դիմորդների թիվը: Սա հանգեցնում է նրան, որ մեր շրջանավարտները կարող են հեշտությամբ ընդունվել պետական բուհեր: Մենք գիտենք, որ պետական բուհերի դեպքում վարկանիշը բարձր է, իսկ մասնավոր բուհերի պարագայում՝ ցածր: Եթե մարդիկ հնարավորություն ունեն ընդունվելու պետական բուհեր, այդպես են անում: Դա է պատճառը, որ մասնավոր բուհերը կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ պետք է այնքան լավացնեն իրենց ուսումնական պայմանները և կրթության որակը, որպեսզի ուսանողները գնան մասնավոր բուհեր:

Դա անելու համար նրանց ժամանակ է պետք և միջոցներ, որոնք նրանք չունեն: Կարծում եմ՝ մասնավոր բուհերի թիվը գնալով նվազելու է՝ կա՛մ միավորվելու են, կա՛մ փակվելու, պատճառը նաև այն է, որ շրջանավարտների թիվը գնալով նվազում է: Եթե հաշվի առնենք երկրում տիրող քաոսային իրավիճակը, կրթության ոլորտի հետ կապված բազմաթիվ խնդիրները, ամենայն հավանականությամբ, ավելանում են նաև արտագաղթի տեմպերը, այս տարվա սկզբից ամսական ավելի քան քսան հազար մարդ ուղղակի լքում է Հայաստանը, սա հանգեցնելու է ուսանողների և դպրոցների շրջանավարտների թվի նվազեցման, և մասնավոր բուհերը շատ դժվարությամբ կկարողանան առաջ ընթանալ: Ես գիտեմ շատ մասնավոր բուհեր, որոնք չեն աշխատում հայաստանցի դիմորդների համար, գովազդային արշավներ են կազմակերպում ոչ թե Հայաստանում, այլ արտասահմանում՝ Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում և այլն, որպեսզի գոնե այնտեղից կարողանան ուսանողներ ունենալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Կրթության ոլորտի մասին խոսելիս պարոն Մխիթարյանի հետ անդրադառնում ենք նաև «Հանրակրթության մասին» օրենքում կատարված լրացմանը, որի համաձայն «տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։ Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը»: Ուսուցիչների պակասի խնդրին «Փաստն» անդրադարձել է ոչ մեկ հրապարակմամբ: Դեռ այդ ժամանակ կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշել էր, որ «կարելի է ներգրավել հարակից մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ դպրոցներում ուսուցիչների տեղերը թափուր չթողնելու համար՝ հավելելով, որ վերջին շրջանում շատ կոպիտ ձևով այն ուսուցիչներին, որոնք իրենց մասնագիտությամբ չէին դասավանդում կամ չունեին, օրինակ՝ մանկավարժի որակավորում, հեռացնում էին դպրոցներից: Դրա հետևանքը եղավ այն, որ այսօր մեծ թվով ուսուցիչների պակաս ունենք»:

Մխիթարյանը նշում է՝ ողջունելի է այն, որ մեր բազմաթիվ կարծիքները վերջապես տեղ հասան: «Օրինակ՝ ԵՊՀ-ի «Ֆիզիկայի» ֆակուլտետն ավարտածն իրավունք չուներ դպրոցում ուսուցիչ աշխատել: Հիմա սա վերանում է, բայց զուգահեռ պետք է անպայման մանկավարժական որոշակի հմտություններ հաղորդել այն մարդկանց, որոնք պետք է դպրոց մտնեն և աշխատեն: Տվյալ մասնագիտությունից գիտելիքներ ունենալը մի բան է, իսկ մանկավարժական փորձին, համապատասխան հմտություններին ու մեթոդներին տիրապետելը այլ հարց է: Պետք է անպայման կազմակերպվի այդ մասնագետների վերապատրաստում, որպեսզի կրթության որակը չընկնի: Միանշանակ ողջունելի է այն, որ ոչ մանկավարժական կրթություն ունեցողները կարողանան դասավանդել դպրոցում: Դրանով օգտակար ենք լինում դպրոցներին, մարդկանց, որոնք սկսելու են դասավանդել դպրոցներում, նրանցից շատերը գուցե մինչ այդ չեն ունեցել աշխատանք և միաժամանակ լրացնում ենք ուսուցիչների բացը, որն առկա է տարբեր դպրոցներում, հատկապես գյուղական վայրերում և սահմանամերձ շրջաններում»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իրավունք»․ Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ․ Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին«Իրավունք». Վաղարշակ Հարությունյանը շուտով նոր պաշտո­ն կստանաԱրսեն Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփի. ինչ է ծրագրել. «Ժողովուրդ»Ձախողված վեթինգը կրկին են փորձում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Ով վերցնի մանդատը, ով բացարկի դիմում գրի«Հրապարակ». Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մի քանի օր է՝ խրախճանքի մեջ է«Հրապարակ». Փաշինյանի «դեմբել սաստավը» ՎԻՊ աշխատասենյակների փնտրտուքի մեջ է«Հայաստանի Հանրապետություն». Ռազմական պատրաստություն՝ խաղաղասիրության կեղծ քողի տակ. Թուրքիան և Արդրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ զորավարժությունն են անցկացնում Հայաստանի և Արցախի սահմանների մոտՀարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել․ Արման ԱբովյանԻշխող կուսակցությունն արկղերում 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրիկ Խաչատրյանն առաջին անգամ խոսել է Բաքվում անցկացրած օրերի եւ առողջական վիճակի մասին ԱՄՆ-ում աճուրդում $1,8 մլն-ով վաճառվել է Չերչիլի կտավը Աստված չանի Նիկոլ Փաշինյանի կողմից նման առաջարկ ստանանք. Վահե Հակոբյան Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. Ուղիղ Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթեց ատելության խոսքը․ նոր խորհրդարանում չեն լինի կոռեկտ քաղաքական ուժերը Շտապ. Օգնություն է անհրաժեշտ Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի մասինՖրանսիայի նախագահի անունից Հակոբ Անդրեասյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան» Ոսկին էժանանում է Խնդրում ենք խուճապի չմատնվել. ԱԻՆ Եղանակը Հայաստանում ՃՈ ուժեղացված ծառայություն` Երևանում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաչիկ Ասրյանը ճիշտ էր․ խորհրդարանական ընտրությունները նոր արհավիրք են դառնալու Փրկարարական 1 ջոկատով կշարունակեն աճյուններ որոնել Վարանդայի շրջանում Ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարականներ է տվել ոստիկանության պետին, ԱԳՆ ու ՊՆ նախարարների պաշտոնակատարներին Պաշտպանության նախարարությունից հայտնում են Անահիտ Ավանեսյանը չխոստացավ, որ երաշխավորագիր կներկայացնի պրոֆեսոր Արմեն Չարչյանի համար Հայաստանը դարձավ դավաճանությունն առաջինը վավերացրած պետություն. Աշոտյան Քննչական ծառայությունը հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել է քննչական ծառայություն քաղաքական բացահայտումների համար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանությունում էԹուրքիայի ցամաքային ուժերը համալրվել են ևս մեկ տեղական արտադրության ուղղաթիռով Լենա Նազարյանը քիչ առաջ եկավ կառավարություն Սահմանադրական դատարանը բավարարել է Արման Թաթոյանի դիմումը «Հայաստան» դաշինքը պատրաստվում է բողոքի ակցիայի. Այն կլինի այսօր Գլինտվեյն. տաքացրած գինու պատրաստման նրբությունները. «Փաստ» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու Կառավարությունը եւս 6 ամսով երկարացրեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը «Ասում են՝ ապագա կա, Բաքվի բանտնա՞ ապագան». գերիների հարազատների նստացույցը Կառավարության մոտ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՀՈՒՆԻՍԻ). Հռոմի պապը՝ Հայաստանում. «Այց առաջին քրիստոնյա երկիր». «Փաստ» Շոյգու. առանց ՆԱՏՕ-ի ի՞նչ ենք անելու Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրահամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից Կարևոր լուր կա. Նիկոլ Փաշինյանը նիստը բացեց կարևոր տեղեկություններով «Ամուսինների համատեղ սեփականություն չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն». «Փաստ» Նոր լիդերների հրամայականը Հայաստանն ինքնասպան է եղել. «Փաստ» Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ռազմագերիների հարազատները նստացույց են իրականացնում Կառավարության դիմաց. Ուղիղ