Երևան, 01.Օգոստոս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ. Սիրուշո (Ֆոտո) Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Սպանության փորձ՝ Երևանում (լուսանկարներ) Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին


«Ռուս գեղեցկուհի». ինչպիսի՞ն է շքեղ ապարոշի ճակատագիրը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապարոշը (ռուսերեն՝ диадема) գլխի փաթույթ է՝ գլխակապ, որը հայերենում կարելի է անվանել նաև խույր, թագ, անգամ վարսակալ, հերակալ կամ ծամակալ: «Ռուս գեղեցկուհի» ապարոշը զարդ է, որը դարձել է այնպիսի պայծառ զգացմունքի նյութական արտահայտություն, ինչպես սերն է: Այդ ապարոշի պատմությունն սկսվել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ինի կողմից, որը հրամայել է՝ որպես նվեր, իր կնոջ համար շքեղ զարդեր պատրաստել: Նրա հրամանով էլ ստեղծվել է զանգակների տեսքով «Ռուս գեղեցկուհի» հրաշալի ապարոշը: Այդ ժամանակվանից ի վեր, Նիկոլայ 1-ինի կամքով կայսերական արքունիքի բոլոր տիկնայք սկսել են կրել նմանատիպ զանգակներով ապարոշներ: Հանդիսությունների հանդերձանքի այդ տարրը սկսել է զարդարել նրբագեղ տիկնանց գլուխները: Միևնույն ժամանակ, այդ զարդը փոխել է կանանց սանրվածքի նախնական տեսքը: Ըստ արտաքին տեսքի, այն ժամանակ տիկնանց սանրվածքը նման է եղել եվրոպական «արսելին»:

Ո՞վ գիտի, գուցե կայսրը ցանկացել է իր սիրելի կնոջը տարբերել բոլոր մյուս տիկնանցից, և այդ նպատակով էլ նվիրել է այդ անսովոր ապարոշը: «Ռուս գեղեցկուհի» առաջին ապարոշը ստեղծվել է 1841 թվականին: Քանի որ այդ թանկարժեք զարդը տարիների ընթացքում անհետացել է, կարելի է միայն կռահել դրա մեծության, փայլի և ցնցող գեղեցկության մասին: Ոչինչ հայտնի չէ բուն ապարոշի ճակատագրի մասին: 1987 թվականին մի քանի ոսկերիչներ և նկարիչներ պատրաստել են այդ առաջին ապարոշի կրկնօրինակը, ըստ Նիկոլայ 1-ինի ժամանակակիցների նկարագրությունների, ինչպես նաև ըստ առկա դիմանկարների: Պատրաստված օրինակը ճշգրտորեն է ներկայացրել «Ռուս գեղեցկուհի» առաջին ապարոշի տեսքը: Դրանում կարելի է համոզվել՝ դիտելով Նիկոլայ 1-ինի կնոջ դիմանկարները, որտեղ Ալեքսանդրա Ֆեոդորովնան պատկերված է թանկարժեք հանդերձանքով: Նա, ինչպես և շատ այլ կանայք, չէին կարող անտարբեր մնալ ալմաստի փայլին: «Ռուս գեղեցկուհի» ապարոշի կրկնօրինակը պատրաստելու համար պահանջվել է մոտ հազար ադամանդ, 25 մարգարիտ և մեծ քանակությամբ թանկարժեք պլատին: Ապարոշի ձևը իսկապես նման է զանգակների, բայց այն այնքան բարդ ու նուրբ գործ է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ զարդին ձեռք տալ: Թեթև քամին անգամ կարող է կաթիլաձև դասավորված մարգարիտների թրթռումներ առաջացնել: Ի դեպ, ապարոշն ստեղծողները ( Նիկոլաև, Ալեքսախին և Սիտնիկով) փորձել են ամրացնել դրանք այնպես, ինչպես երևում է դիմանկարների բնօրինակում, այնպես, որ դրանք շարժական լինեն: Կամարները, որոնց վրա կախված են մարգարիտները, զարդարված են փայլուն ադամանդներով: Ապարոշի քաշը կազմում է մոտ 400 գրամ: Իսկական «Ռուս գեղեցկուհի» ապարոշի խորհրդավոր ճակատագիրը ներկայումս էլ դեռ անհայտ է, թվում է, թե այն գոլորշիացել է: Բայց դրա հմտորեն ստեղծված կրկնօրինակը կարող են տեսնել բոլորը: Այն ցուցադրության է դրված Կրեմլի Զինապալատում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրդողանն այցելել է աղետի գոտի և թեյի տուփեր նետել քաղաքացիների վրա (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց Հրահանգը՝ կալանք․ Առուշ Առուշանյան Ինչպես ամեն տարի, այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը, և ընտանիքով այցելեցինք Արցախ. Սիրուշո (Ֆոտո)Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ Զարուհի Բաթոյանը հայտնել է, թե ինչ է անելու որպես պատգամավոր Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին» մրցույթին հայ երգչախմբերը գրավել են առաջին հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՍպանության փորձ՝ Երևանում (լուսանկարներ) Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ինչ իրավիճակ է այս պահին Գեղարքունիքի սահմանին Նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ․ Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Դավթաշենի կամրջից նետված տղամարդու մասին Արմեն Սարգսյանը ուղերձ է հղելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զինվորներս ինձնից մի քիչ հետ են գնում, արկը պայթում է դիմացսԲաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ Մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է․Տոկիո 2020 Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդը տեղում մահացել է Ստամբուլում այրվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքը. տեսանյութՄյանմարում հայտարարել են ժամանակավոր կառավարության ձևավորման մասին Ուժեղ կարկուտ է տեղացել. Վնասվել է գյուղացիների բերքը. ՏեսանյութԿատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ Կրակոցներ՝ Երևանում Գեղարքունիքի մարզում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է ԱՄՆ-ում սպառվել է անվճարունակ անձանց վտարելու արգելքի ժամկետը Այնպես կանենք, որ Ռեալն ու Ատլետիկոն չխանգարեն մեզ. Պիկե Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք Սյունիքի սահմանամերձ Հարթաշեն գյուղում Ուժեղ երկրաշարժ է գրանցվելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի Դավթաշենի կամրջից տղամարդ է նետվել Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը․ Նաիրա Զոհրաբյան Բացառիկ կադրեր՝ հարձակման ենթարկված հայկական դիրքիցՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում Դեպայի գեղեցիկ գոլը «Բարսելոնայում», Ժիրուն բացել է գոլերի հաշիվը «Միլանում» Աֆղանստանի օդանավակայանի ուղղությամբ երեք արկ է արձակվել Ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա. ՀՀ ՊՆԵրևանում և մարզերում լույս չի լինելու Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 2-ից 8-ը Աննա Հակոբյանն արձակուրդից նոր լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանական բանակը կորուստ ունի Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն 2-րդ անգամ ձախողել է «ընդամենը 20 րոպեում Մոսկվա հասնելու ունակ» հրթիռի փորձարկումը (լուսանկար) Եվրոպական ինդեքսները նվազել են Գազ չի լինի մի շարք հասցեներում Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակՏիգրան Ավինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին