Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»
Общество«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք և Անգեղակոթ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի, «Գևորգյան Քոլեթ», «Մերպո», «Աբգար Հովհաննիսյան», «Սիսուան», «Կարեն», «Մեր Սիր», «Վալեր Ներսես», «Արսեն 96», «Լողափ Նաիրի», «Վահե Կամո», «Հրայր Էդվարդ», «Գեթսեման», «Էդգար Խորեն», «Առագաստանավային ակումբ», «Ցամաքաբերդ 1», «Ցամաքաբերդ 2», «Ելենովկա», «Ատլանտիս Ինվեստ» ՍՊԸ-ների, սեփականատեր Վիգեն Քոչարյանի, ԱԻՆ փրկարարական ծառայության կենտրոնի (թերակղզի), Հոգևոր դպրանոցի, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Առագաստանավային ակումբից մինչև «Գևորգյան Քոլեթ» ՍՊԸ ընկած հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի հատվածի (ձախակողմյան) գազասպառողների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի թիվ 34 շենքի, հարակից առանձնատների և Սեբաստիա փողոցի թիվ 23, 23ա, 25, 27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: