Երևան, 28.Հուլիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. Տեսանյութ Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Վերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան


Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին. Արմեն Սարգսյան

Քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի գլոբալ հանդիպմանը, որն առցանց ձևաչափով անցկացվել է «Զորացնելով համընդհանուր մարդկայնությունը» խորագրով:

«Հորասիսն» անկախ միջազգային «թինք-թանք» հարթակ է, որն աշխատում է կառավարությունների ու միջազգային ընկերությունների, տարբեր ոլորտներում որոշումներ կայացնող առաջնորդների հետ: Առցանց հանդիպմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագետներ:

Հայաստանի նախագահը հանդես է եկել որպես հիմնական բանախոս՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու խնդրին:

«Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանում: Հայկական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա չի արել», -ասել է նախագահ Սարգսյանը:

-Պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին մտածել: Սակայն չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»:

Քննարկման խորագրի համատեքստում նշելով, որ մարդկային լինելը անհրաժեշտություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ այս պահին մենք նման վարքագծի դրսևորման ազդանշան ենք ակնկալում հարևան Ադրբեջանից:

Շարունակելով մարդկայնության թեման՝ Հայաստանի նախագահն ասել է, որ մենք պետք է հասկանանք, որ այս աշխարհը կտրուկ փոխվել է:

«Այն պահին, երբ հասկանանք, պետք է մտածենք, թե ինչպես ապրենք այս աշխարհում: Մենք պետք է փոխենք մեր վարքագիծը, որից հետո կկարողանանք ավելի լավատես լինել և ասել, որ հաջողությամբ կապրենք այս փոփոխվող աշխարհում,- նշել է Հանրապետության նախագահը:

-Ես իմ խոսքով, իմ օրինակով պետք է ցույց տամ, որ այս մութ թունելի վերջում կա լույս, իսկ այդ լույսն այն է, որ դու պետք է ունենաս հստակ պատկերացում, հստակ առաքելություն, իմանաս՝ ինչ պետք է անես, ունենաս ռազմավարություն, քրտնաջան աշխատես, լինես կարգապահ: Այս դեպքում, իհարկե, լավատեսություն կլինի և դու կրկին կկառուցես ուժեղ Հայաստան»:

Մարդկայնության թեմայի շրջանակում նախագահ Սարգսյանը խոսել է սիրո մասին. «Դա այն բաղադրիչն է, առանց որի մենք չենք կարող վերակառուցել Հայաստանը, ինքներս մեզ, վերագտնել հույսը, որ կրկին դառնալու ենք ուժեղ երկիր: Մենք պետք է իսկապես սիրենք մեր ժողովրդին, մեր երեխաներին, դրա համար պետք է շատ աշխատենք, լինենք կարգապահ և հասկանանք երկիրը վերակառուցելու ռազմավարությունն ու առաքելությունը:

Նույն կերպ, մեր երեխաների ապագայի մասին մտածելով՝ պետք է հոգ տանենք բնության մասին Հայաստանում և այլուր: Հայաստանում տնկված ցանկացած ծառ նպաստում է ողջ աշխարհի կլիմային: Ուստի մենք պետք է դա անենք ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Հայաստանում մեծ թափ է ստացել «կանաչ շարժումը»՝ ուղղված բնության, ժառանգության պահպանմանը: Այս մասին պետք է նոր սերնդի հետ շատ խոսենք, կիսենք մեր փորձառությունը»:

Նախագահը նշել է, որ ցավ կապրի, եթե տարիներ հետո ստիպված լինի ասել, թե աշխարհն անցնում է խորը ճգնաժամի միջով, քանի որ տարիներ առաջ մենք այնքան խելացի չենք եղել՝ ճիշտ որոշումներ ընդունելու, պահպանելու և պաշտպանելու բնությունը, վերափոխելու ինքներս մեզ, որպեսզի բնության հետ ներդաշնակ ապրենք:

Պատասխանելով մոդերատորի այն հարցին, թե՝ որքանո՞վ է դժվար երկրի կամ ժողովրդի համար սիրել հարևանին, եթե կա պատերազմ, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Սերը տարբեր դրսևորումներ ունի: Երբ խոսում եմ սիրո մասին, նախ նկատի ունեմ անհատի սերը ընտանիքի, բարեկամների, երկրի, բնության նկատմամբ: Սեր է նաև այն, երբ սիրում ես լինել մարդ և ապրել մարդկային գիտակցությամբ, ունես բարոյականության մակարդակ: Դա օգնում է նաև հարևանների հետ հարաբերություններում:

Սիրել չի նշանակում, որ եթե ունես ողբերգական պատմություն, այն էլ այնպիսին, ինչպիսին հայկականն է Թուրքիայի պարագայում, կարող ես վաղն անմիջապես անցնել հարաբերությունների կարգավորմանը: Սակայն դա այն ճանապարհն է, որով պետք է սկսես անցնել այսօր:

Հայերն ու թուրքերը չեն կարող փորձել միասին ևս 100 կամ 200 տարի ապրել առանց գիտակցելու, որ պետք է առնվազն հարգել միմյանց իրավունքները: Իսկ թե միմյանց հանդեպ հարգանքը կարելի՞ է սեր անվանել, դուք որոշեք: Սակայն կարևոր է միմյանց իրավունքները հարգելը:

Շարունակությունը՝ այստեղ

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ«Հրապարակ »Ադրբեջանական զինված ուժերը այսօր վաղ առավոտից սկսել են ինտենսիվ հրաձգությունԱդրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՊՆ«Հրապարակ».Լրագրողներն ԱԺ նախամուտքից առաջ կարող են գնալ միայն , եթե որեւէ պատգամավոր անցագիր իջեցնի«Հրապարակ».Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը «Հրապարակ».Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցումՀայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. ՏեսանյութԱդրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Մեխակավանում պայթել է ականի վրաՎարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ինձ տեղեկություն հասավ, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել․ Թագուհի Թովմասյան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվելՎերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին Կլինի արդյո՞ք լայնածավալ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Փորձագետ Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Զինվոր է ինքնասպան եղելՄանվել Փարամազյանը կմնա կալանավորված. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է պաշտպանների բողոքը Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում են Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Ալիեւը կոնկրետ խնդիր է լուծում՝ ձգտելով հնարավորին մեծ տարածքներ պոկել Հայաստանից. փորձագետ Մահացել է Մայք Հոյը Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա Աստծո կամոք ողջ եմ. վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս. Երասխի գյուղապետ Գազ չի լինելու Հայաստանում պատվաստվող իրանցիների թիվը նվազել է Ի՞նչ նյութերից են պատրաստվում մատիտի ջնջոցները, և ինչի՞ մասին են խոսում դրանց գույները․ «Փաստ»Ոսկին էժանանում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայ­տա­րար­վել է 18-50 տա­րե­կան կա­մա­վոր­նե­րի մո­բի­լի­զա­ցիա հան­րա­պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար․ «Փաստ» Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Կորոնավիրուսային իրավիճակը՝ ՀայաստանումՏարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին Երևանում է, բայց այն պահանջում է անկեղծություն, այլ ոչ թե կեղծ օրակարգ և կեղծ արժեքներ․ «Փաստ»ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Վնասվածքը ստացել է կրակային դիրքում. նոր մանրամասներ զոհված զինծառայողից Փաշինյանների էլիտար, միևնույն ժամանակ «համեստ» ընտանիքը հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է նշել Վարդավառի տոնըՓաշինյանը նոր որոշում է կայացրելՉկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճում են «Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա Օտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ»Ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ Իտալիայի Պարմա քաղաքում այսօր տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ