Ինչ պետք է իմանա շարքային ընտրողն ընտրատեղամաս գնալուց
ОбществоԻնչ պետք է իմանա շարքային ընտրողը 2021 թվականի հունիսի 20-ին ընտրատեղամաս գնալուց՝
ոչ մի դեպքում ձայն չտալ № 3 քվեաթերթիկում նշված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի առաջատարն ունի լուրջ հոգեկան խնդիրներ, ինչը նույնիսկ փաստել են նրա սեփական թիմակիցները, հասուն տղամարդ, ով նախամարդու օրինակով մուրճը ձեռքին օրը ցերեկով հայտնվում է հանրային միջավայրում ու, աջ ու ձախ թափահարելով, սպառնում է բոլորի անվտանգությանը: Հարց՝ ի՞նչ կզգայիք ու ինչպե՞ս կվարվեիք, եթե նման մեկին պատահաբար հանդիպեիք փողոցում,
№ 3 քվեաթերթիկում նշված ուժին ընտրելու դեպքում Դուք զրկվելու եք 44-օրյա պատերազմով արձանագրված արդյունքների իրական պատճառները, Նիկոլի դավաճան լինել-չլինելը պարզելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից,
ձայն տալով № 3 քվեաթերթիկում ընտրված քաղաքական ուժին՝ Դուք նպաստելու եք Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, ՆԱՏՕ-ի հետ (իսկ այս տարածաշրջանում այդ բլոկը ներկայացնում է Թուրքիան) չհաշվարկված սիրախաղերի արդյունքում Հայաստանը կորցնելու է դարավոր, վստահելի դաշնակիցներին, ներքաշվելու է հրդեհվող տարածաշրջանի անվերջ պատերազմների մեջ, վերջնականապես կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև մեր ազգային դեմքն ու նկարագիրը, վտանգելու ենք երկրի տարածքային ամբողջականությունը՝ հայոց պետականությունը վերածելով թուրքական վիլայեթի,
ընտրելով № 3 քվեաթերթիկում նշված ուժին, որը բացի պետական պարտքն ավելացնելուց, բյուջեն ամեն կերպ մսխելուց, ջարդ ու փշուր անելուց զատ ոչնչով աչքի չի ընկել՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնելու է քայքայված տնտեսությունը վերականգնելու և մրցունակ դարձնելու հնարավորությունը,
ընտրելով № 3 քվեաթերթիկում նշված ուժին՝ կորցնելու եք ԵԱՏՄ տնտեսական խոշորագույն շուկան, հազարավոր գործարարներ զրկվելու են ռուսաստանյան տնտեսական դաշտ դուրս գալու հնարավորությունից, արմատապես կրճատվելու է Ռուսաստան-Հայաստան տրանսֆերային հոսքը, վտանգվելու է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բիզնես գործունեությունը, անձնական անվտանգությունը, բարձրանալու է նրանց շատերին Հայաստան դեպորտացնելու ռիսկը,
ընտրելով № 3 քվեաթերթիկում նշված ուժին՝ դուք փաստացի ձայն եք տալու այլակարծությունը բացառող, հասարակությանը սևերի ու սպիտակների դասաբաժանողներին, ազգային էլիտաներին անթաքույց պատերազմ հայտարարածներին: Սրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունն անխուսափելիորեն կանգնելու է ազգային պառակտման, քաղաքացիական պատերազմի շեմին, որպես հետևանք արձանագրելու է արտագաղթի աճի տեմպերի արագացում, բարդույթավորված «աբիժնիկի» անսահմանափակ դիկտատուրայի հաստատում,
Շարունակությունը՝ այստեղ