Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ» Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ» ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին


Ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա կապիտուլյացիան, զոհերն ու տարածքային կորուստները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախընտրական քարոզարշավի ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել։ Քաղաքական ուժերն իրենց բոլոր ջանքերը ներդրում են ամեն կերպ քաղաքացիների վստահության քվեն ստանալու և հանրության աջակցությանն արժանանալու նպատակով։ Սակայն շատ հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ, ի վերջո, խորհրդարանական այս արտահերթ ընտրությունը առանձնանում է նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրություններից, քանի որ այն աղետալի իրողությունների հետևանք է։ Առաջին հայացքից կարող է տրամաբանական թվալ, որ այս իրադարձություններից հետո պարտության և կապիտուլ յացիայի սիմվոլ դարձած իշխանությունները պետք է հրաժարական տային և մի կողմ քաշվեին՝ նույնիսկ համարձակություն չունենալով մասնակցել արտահերթ ընտրություններին։

Սա կլիներ ինչ-որ առումով արժանապատիվ հեռացում, բայց Փաշինյանի դեպքում արժանապատվության մասին խոսակցություններն ուղղակի ո՛չ արժեք չունեն, ո՛չ իմաստ։ Հնարավոր է՝ թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով աթոռից կառչելը ինչ-որ առումով պայմանավորված է նրանով, որ վերջինս պատկերացնում է, թե ինչպիսի քաղաքական ապագա է սպասվում իրեն ու իր թիմին։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է որքան հնարավոր է երկարացնել իր պաշտոնավարումը և անբովանդակ աղմուկ-աղաղակ բարձրացնելու միջոցով հանրության ուշադրությունը շեղել օրախնդիր հարցերից։ Ընդ որում, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունը մոռանա «Նիկոլի անվան կապիտուլ յացիան», մեր հայրենիքի տարածքների կորուստը, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, հազարավոր զոհերին ու վիրավորներին և մեր այն տղաներին, ովքեր իշխանությունների ապաշնորհության պատճառով մինչև հիմա տանջվում են Բաքվի բանտերում։

Ուստի պատահական չէ, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը հանդես է գալիս «մուրճ-մանգաղով», «շինելով», ճչալով-գոռալով, հիստերիաներով, «ձեռքեր կտրելով», ընդդիմադիրների հասցեին բազմապիսի հոխորտանքներով, ընդ որում՝ այդ ճանապարհին նաև իր թիմակիցներին «փուռը տալով», որ անհեթեթություններ դուրս տան և ուշադրությունը գրավեն իրենց վրա։ Այդպիսով, Փաշինյանը ոչ միայն ստանձնել է ատելության քարոզիչի գլխավոր առաքելությունը, այլև փորձում է մինչև վերջ օգտվել իր կարգավիճակի ու պաշտոնի ընձեռած հնարավորություններից, միայն թե հերթական անգամ խաբի հանրության մի հատվածին։

Դրա համար նա պատրաստ է ամեն ինչի, նա տրամադրված է պետական լծակները մինչև վերջ ծառայեցնել իր անձնական շահերին։ Ոչ թիմի, այլ միայն իր անձնական, որովհետև նա թքած ունի նաև թիմի վրա, այդ թիմն այսօր իրեն պետք է, կօգտագործի, վաղը պետք չի լինի, կթողնի: Հիմա նա զբաղված է Հայաստանի մարզերը «գրավելով»: Փաշինյանը, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իբր թե հեծանիվով էր աշխատանքի գնում և շոուներ կազմակերպում, թե ինքը չի տարբերվում մյուս քաղաքացիներից և հանգիստ կարող է քայլել փողոցով, արդեն տևական ժամանակ խուսափում է քաղաքացիների հետ ինքնաբուխ հանդիպումներից։ Նա մարզեր է այցելում թիկնապահներով ու հազարավոր ոստիկաններով շրջապատված։

Միևնույն ժամանակ, իր հետ շարասյունով շրջիկ խմբեր է տանում այս կամ այն մարզ, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը շարունակում է վայելել ժողովրդի աջակցությունը։ Իրականում բոլոր բնակավայրերում էլ ակնհայտ է դարձել, որ մասնակիցները միշտ նույնն են և նույնիսկ ամենախոշոր քաղաքներում տեղացի հազիվ 50-100 մարդ է լինում: Այսպիսի հնարքներով Փաշինյանն ընդամենն ինքնախաբեությամբ է զբաղված, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական երազախաբությամբ է տառապում, որովհետև ինչքան էլ հատուկ կադրեր որսան, որպեսզի երևա, թե իբր հավաքն անցնում է լեփ-լեցուն դահլիճում կամ հրապարակում, թե իբր շատ մարդ է եկել Փաշինյանի հետ հանդիպման, միևնույնն է՝ երկիրը փոքր է, մարզային բնակավայրերն առավել ևս, և բոլորն էլ տեսնում են, որ շրջիկ խմբերին ու քաղաքացիական հագուստով ոստիկաններին հանում ես, տակը մարդ չի մնում։

Սա ևս վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաղուց չունի բավարար հանրային վստահություն: Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե ընդհանրապես զրոյական վարկանիշ ունի, թե իր ստերին հավատացողներ այլևս չկան, թե հազիվ է հաղթահարելու անցողիկ շեմը: Սակայն, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նման մարդկանց քանակը հազիվ 17-18 տոկոսի սահմաններում է, վարչական ռեսուրսն էլ հաշվենք՝ մաքսիմում 25 տոկոս:

Սակայն այստեղ ամենաէականն այն է, որ յուրաքանչյուր ոք, անկախ իր քաղաքական հայացքներից, իրեն Հայաստանի ոչ միայն տեր զգա, այլև ծառա, որ յուրաքանչյուր ոք, մուտք գործելով ընտրատեղամաս, պարտավոր է հիշել մեր բազմապատկված Եռաբլուրը և Եռաբլուրում ծփացող եռագույն դրոշները, հազարավոր սևազգեստ որդեկորույս մայրերին, ոտքի վրա չորացած հայրերին, իրենց զավակների մասին տեղեկություն չունեցող ընտանիքներին։Պարզապես հիշենք, թույլ չտանք ինքներս մեզ գեթե մեկ վայրկյան մոռանալ: Նաև հիշենք, թե ինչ նոր ողբերգություններ է պատրաստվում հայ ժողովրդին բերել Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ.- Ի դեպ, հետաքրքիր չէ՞, թե ինչու է Նիկոլն այսքան ծանր տանում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն Թուրքիայի դրոշներն է այրում, և ինչո՞ւ է ցանկանում, որ ՀՅԴ-ի դրոշներն այրված տեսնի։ Գուցե հենց դրա՞ համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»