Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՀՀ ՄԻՊ
ՔաղաքականՔվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. Մարդու իրավունքների պաշտպանն իրազեկում է
———
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով:
Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով:
Շարունակությունը՝ այստեղ