Որ ուժերն են նոր խոհրդարանում լինելու. վերջին թվերը
ՔաղաքականԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալով՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը` 21,04:
Խորհրդարան է անցնում նաև Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը: Դաշինքը չի հաղթահարել սահմանված շեմը, սակայն խորհրդարան է մտնում օրենքով:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները նոր խորհրդարանում չեն լինի։
Տես նաև՝ Ընտրության արդյունքները բոլոր 2008 տեղամասերից (1,281,911 ընտրող)