Երևան, 18.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցի, թուրք, պակիստանցի. հատուկ ջոկատայինները բերվել են մարտական պատրաստվածության Փոփոխվել է տրանսպորտային միջոցների հետ կապված գործողությունների համար դիմելու կարգը Այսօր Գյումրու օրն է․ պաշտոնյաներից ովքեր են այցելել Գյումրի Հայաստանում է ԱՄՆ նախկին դեսպանը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները Օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ Կադրեր «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհից Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում. Մանուել Մանուկյան


Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ

Բլոգ

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ

Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետև այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։

Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որևէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել ևս իրականացնել։

Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաև որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարևորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։

ԻՆՉ ԱՆԵԼ

Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձևավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից և այլն)։

Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որևէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա և...»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռևս հաղթում է ազգային վերնախավին։

Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։

Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։

Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։

պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան, 21.06.2021թ.

 

 

 

 
Ավելին՝ այստեղ

 

Ադրբեջանցի, թուրք, պակիստանցի. հատուկ ջոկատայինները բերվել են մարտական պատրաստվածության Փոփոխվել է տրանսպորտային միջոցների հետ կապված գործողությունների համար դիմելու կարգը Այսօր Գյումրու օրն է․ պաշտոնյաներից ովքեր են այցելել Գյումրի Հայաստանում է ԱՄՆ նախկին դեսպանը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները Օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ Կադրեր «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհից Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում. Մանուել Մանուկյան 4.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածելՏարո խաղաթղթեր. սնահավատություն արվեստի գործերով. «Փաստ»Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի շենքի առջև, տեղական ինքնակառավարման ընտրություններ 300-ից ավելի համայնքներում. «Փաստ»«Սևան» ազգային պարկ»-ի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն«Պուտինը բջջային հեռախոս չունի, ուստի ընտրություններին քվեարկելու համար օգտագործել է օգնականներից մեկի հեռախոսը». Պեսկով Չորս տարի անց էլ ռուս խաղաղապահները չեն հեռանա. «Փաստ»Ջրհեղեղ Տավուշի մարզում Նոր ռեկորդ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է«Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է․ «Փաստ» Ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ. «Փաստ»Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս ՔՊ-ից Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ․ ԿԲ Կառուցապատողը վստահեցնում է՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել․ «Փաստ»L’Equipe-ը բացահայտել է Լիոնել Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում «Ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու»․ «Փաստ» Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների սանձարձակ պահվածքը արցախցի երեխաների հանդեպ Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը․ «Փաստ»«Կադիսը» հաղթեց Վարազդատ Հարոյանի հետ «Իշխանություններն արդար և ազնիվ չգտնվեցին բնակչության հետ». ո՞վ է հանդուգն ստում․ «Փաստ»Զինծառայողի մահվան գործով ծառայակից է կալանավորվել․ ՔԿ Կինը համբուրգերի մեջ մարդու մատ է գտել Գործող իշխանությունների հետ անհնար է ճանապարհ անցնել. «Փաստ»«Հրապարակ»․ Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները՝ սկսելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցմանՀամայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են. «Ժողովուրդ»Միջազգային հարթակում խեղճության ու անկարողության տիպար են դարձել. «Փաստ»«Գաղտնի բանակցությունները չեն բացառվում. բազմիցս է ապացուցել, որ ժողովրդի թիկունքում կարող է համաձայնության գալ թշնամիների հետ». «Փաստ»«Հրապարակ».Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանըՎարչական տույժ նշանակելու մասին քանի՞ որոշում է կայացվել քաղաքացիների ուղարկած նյութերով. «Փաստ»Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը. «Փաստ»Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու. «Փաստ»«Արդեն հասել են մեր տան մեջ մեր երեխաներին ահաբեկելուն». Արթուր ՂազինյանԱրթուր Վանեցյանը ստացած պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնինՀայկական սպորտի զարգացումն ու առաջընթացը մեզ համար առաջնային նպատակներից է. Գ․ ԾառուկյանՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը 600 դոլար եմ աշխատում, որից 300–ը պիտի ադրբեջանցիներին տամ, երեխաներիս ո՞նց կերակրեմ. իրանցի վարորդ