Երևան, 01.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեկտեմբեր ամսվա տոնական և հիշատակի օրերը Առողջապահության նախարարությունից հայտնում են «ՀայՓոստի» մի շարք բաժանմունքների սպասարկումը կիրականացվի փոփոխված հասցեներով Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ Պուտինը սպառնացել է նոր պատերազմով Աշխարհը թևակոխում է համաճարակի նոր ալիքի մեջ․ Պուտին Դժգույն ու դժբախտ Շուշիին, ինչպես տեսանք, հաջորդեց տխրահռչակ gps-ը. Անժելա Նալբանդյան Հայտնի են ադրբեջանական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակում


«Սա պարտության ընտրություն էր. նոր ճգնաժամեր են սպասվում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը ավելի խորացավ: Եթե արտահերթ ընտրություններ են հայտարարվում, որպեսզի քաղաքական ճգնաժամը հաղթահարվի, ապա այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չհաղթահարվեց: Անդրադառնալով ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին ու նախնական արդյունքներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Այս ընտրությունների ժամանակ չափազանց մեծաթիվ ընտրախախտումներ են եղել: Ընդ որում, թե՛ ընտրությունների և թե՛ ընտրություններին նախորդող օրն աննախադեպ էր ոստիկանական միջոցների օգտագործումը: Երբեք նման քանակությամբ ոստիկանների ներգրավում, ինչպես նաև բերման ենթարկելու դեպքեր չեն եղել: Իհարկե, նաև դասական ընտրախախտումներ արձանագրվեցին՝ սկսած ընտրողներին ուղղորդելուց, մամուլի վրա ճնշումներից և այսպես շարունակ: Այս ամենը ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար այս իշխանությունը ոչնչի առջև չի կանգնի, և դրա համար էլ ընտրակեղծիքների շատ լայն սպեկտոր կիրառվեց: Ընդ որում, որոշ ընտրակեղծիքներ զուտ լոկալ նշանակության էին, որոշ ընտրակեղծիքներ էլ համակարգային, որոնք նախօրոք մշակվել էին ու կիրառվեցին ընտրությունների ժամանակ»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ընտրությունների մասնակցության ցուցանիշին՝ քաղաքագետը նշեց, որ այն բավականաչափ բարձր էր. «Հաշվի առնենք, որ 49,4 տոկոսը վերաբերում է 2 583 823 հազար ընտրողներին, մինչդեռ իրականում Հայաստանում այդքան ընտրող չկա: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ իրական ընտրողների թիվը ոչ ավելի, քան 2 մլն է: Այդ դեպքում մասնակցության այդ 49,4 տոկոսը կաճի մինչև 60-70 տոկոս, ինչը ցածր չէ: Այսինքն, կարելի է ասել, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարողացան մոբիլիզացնել հասարակությանը, որ նրանք ընտրությունների գնան»:

Խոսելով քվեարկության արդյունքների մասին՝ նա հավելեց, որ ցուցանիշների վրա մեծ դեր են խաղացել ընտրախախտումները. «Սա է պատճառը, որ մենք մինչ այս հարցումներով արձանագրված այլ պատկեր ունեինք: Հարցումների պարագայում ընտրախախտումները, լցոնումները չեն կարող հաշվի առնել»: Իսկ թե ինչ ցուցիչ էին ընտրությունները քաղաքական դաշտի տեսանկյունից, Աղասի Ենոքյանը նշեց. «Սա, ըստ էության, նոր Սահմանադրությամբ, այսինքն կուսակցական համակարգով ընտրություններ անցկացնելու երրորդ փորձն է: Ի դեպ, առաջին երկուսն էլ են անհաջող եղել: Բազմաթիվ նորահայտ կուսակցություններ փորձում են այս Սահմանադրությունը: Իհարկե, ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններից շատերը ստեղծված էին, այսպես ասենք, ձայներ փոշիացնելու համար և իրենց այդ դերն ավելի կամ պակաս հաջողությամբ կատարեցին: Այդուհանդերձ, ամենամեծ խնդիրն այն է, որ, ունենալով կուսակցությունների վրա հիմնված Սահմանադրություն, չունենք բավականաչափ զարգացած կուսակցական համակարգ: Հիմնական հետևությունը սա է»:

Աղասի Ենոքյանը խոսեց նաև այս ընտրություններից հետո ձևավորված տրամադրություններից՝ դիտարկելով նաև նոյեմբերի 10ից ի վեր առկա իրավիճակը. «Մեծ հաշվով, կարելի է ասել, որ մեզ համար ժամանակը կանգ է առել դեռ նոյեմբերի 10-ից: Առաջընթացի համար մեզ անհրաժեշտ է հաղթահարել նոյեմբերի 10-ի սինդրոմը, այլապես մենք մնում ենք այդ ճնշման տակ, այլապես մնում ենք պարտության ախտանիշի տակ ու մեր նման յուրաքանչյուր քայլով հաստատում, որ պարտվում ենք»:

Ինչ վերաբերում է չլուծվող ճգնաժամին, քաղաքագետը նշեց. «Հիմնական ճգնաժամը հասարակության երկփեղկվածությանն ու անվտանգության խնդիրներին է վերաբերում: Այս ընտրությունների արդյունքներին նայելով՝ տեսնում ենք, որ այդ հարցերին լուծումներ տրված չեն: Ըստ այդմ, հասարակության երկփեղկվածությունն ավելի է խորանալու, անվտանգության որևէ հարց խորհրդարանի և դրանից բխող կառավարության կազմով չի լուծվելու: Համոզված եմ, որ այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու: Երբ ասում եմ, որ այս ընտրությունները չեն լուծում քաղաքական ճգնաժամը, դա նշանակում է, որ նոր ընտրություններ, այդ ճգնաժամը լուծելու, հաղթահարելու ևս մեկ փորձ է լինելու: Այլ հարց է, թե հաջորդ ընտրությունը հաջող փորձ կլինի՞, թե՞ ոչ: Իսկ սա պարտության ընտրություն էր:

Այս ընտրությամբ մենք ընտրեցինք պարտությունը: Մոտ ապագայում մեզ կարևորագույն խնդիրներ են սպասվում, նոր ճգնաժամեր: Խնդիրները կապված են անկլավների, Սյունիքով անցնող միջանցքի հետ, գերիների հետ: Այս ամենը կարող է նաև համատեղվել, օրինակ՝ գերիները փոխանակվեն ինչ-որ տարածքներով: Բայց, մեծ հաշվով, անվտանգության նորանոր խնդիրների առաջ ենք կանգնելու: Ընտրությունների փուլում որոշ զորամասերի բավականին քաջ և հմուտ հրամանատարներ հեռացվեցին զուտ նրա համար, որ իշխանությանն ավելի հարմար, ընտրություններին դեպի իշխանություն ուղղորդող հրամանատարներ գան, որոնք եկան ու հաջողությամբ կատարեցին իրենց գործը: Այս իրողությունները զուտ խորացրին անվտանգության խնդիրները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համարՄ. Մելքումյանը մասնակցել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հոբելյանին նվիրված տեսակոնֆերանսինՀարց է, թե ինչու՞ և ու՞մ պատվիրակեց Փաշինյանն այս փաստաթղթի ստորագրումը. Վահե Հակոբյան«Շնորհավոր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է գալիս նոր՝ իր լավագույն առաջարկներից մեկով Յուրի Նավոյանը հրաժարվել է Մոսկվայում Արցախի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից` փոխարենը առաջարկելով համատեղ զորացնել ՌԴ հետ քաղաքական երկխոսության օրակարգը Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս Միկոյանի 126-ամյակը «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ Փաշինյանի իշխանությունը գնում է ահաբեկչության. մարդիկ փող են աշխատում Սա այն դժբախտ ու դժգույն Շուշին է, որն սկուտեղի վրա նվիրվեց թշնամուն մի իրապես դժգույն ու դժբախտ անձի կողմից. Անժելա Նալբանդյան Մոսկվայում բացվեց հայ գործարար կանանց ակումբը Ադրբեջանցիներն Իշխանասարից չեն հեռացել, գյուղապետի վրա հղում անել պետք չի. Վահե Հակոբյան. Տեսանյութ Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական. Էդուարդ Շարմազանով Ծնկի՛ բերել թուրքերին. Խաչիկ Ասրյան ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր օրինագիծ, որը հնարավորություն էր տալու զինծառայողներին՝ առանց հերթի՝ հրատապ կարգով, բուժսպասարկում անցնել. Տիգրան Աբրահամյան Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա՝ կազմելով 200,47 դրամ. Անժելա Նալբանդյան Ձեր դատաստանը այլընտրանքային է լինելու՝ մարզի այլընտրանքային ճանապարհների պես խորդուբորդ ու տեղ-տեղ անանցանելի. Ռոբերտ Հայրապետյան Սոչիում կապիտուլյացիայի սիմվոլը «ձեռքերը լվաց» Արցախից. Էդուարդ Շարմազանով 2010-ի՝ վարչատարածքային բաժանման շահարկված օրենքի մասին. Արմեն Աշոտյան «Ժողովուրդ». Հանցագործությունները շատացել են. որն է պատճառԻրական աշխատավարձերը նվազել են. «Ժողովուրդ»Օդի ջերմաստիճանը ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով«Հրապարակ».Նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում«Հրապարակ».Հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը. կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը«Հրապարակ».Գեւորգ Փարսյանը իշխանության ներկայացուցիչների հետ մասնակցել է  նիստինՊատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետՏրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրումԴեկտեմբեր ամսվա տոնական և հիշատակի օրերը Առողջապահության նախարարությունից հայտնում են«ՀայՓոստի» մի շարք բաժանմունքների սպասարկումը կիրականացվի փոփոխված հասցեներով Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ Պուտինը սպառնացել է նոր պատերազմով Աշխարհը թևակոխում է համաճարակի նոր ալիքի մեջ․ Պուտին Դժգույն ու դժբախտ Շուշիին, ինչպես տեսանք, հաջորդեց տխրահռչակ gps-ը. Անժելա Նալբանդյան Հայտնի են ադրբեջանական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակում Մասնակցել եմ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովին. Հռիփսիմե Ստամբուլյան Պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամին փոխանցած գումարները Կառավարությանը տալու հարցով նիստը՝ ուղիղ «ՀՀ բոլոր քաղաքացիներին հերթով զգուշացնելու ցանկություն չունեմ». Ավանեսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի դիմակ կրելու մասինԻ՞նչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերին Ադրբեջանական կողմն Իշխանասարի հատվածում զորքն է թեթևացրել, հետ չի քաշվել. Սիսիանի համայնքապետ Ոսկին թանկանում է Շահումյան համայնքում թաքնված դամբարան է հայտնաբերվել Իշխանասարի երրորդ և չորրորդ գագաթներում շարժ չկա. Այնտեղ հիմա բուք է ու սառնամանիք. կամավորական «Էդ վակցինաները չե՞ն աշխատում, 4 անգամ պատվաստվել եմ և ջերմության տատանում չեմ ունեցել». Ա. Քոչարյանը՝ Ավանեսյանին Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը «Ճիշտ կլինի այս տարի հրապարակում տոնածառ տեղադրել». Դավիթ Խաժակյան Իշխանասարից ադրբեջանցիները նահանջե՞լ են. ՊՆ փոխնախարարը հարցն անպատասխան թողեց ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում ՀՕՊ-ը կարող է ոչնչացնել օդանավը. Պաշտպանության փոխնախարար Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր