Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ


Ինչպիսի՞ն են եղել զարթուցիչի նախատիպերը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր օրերում զարթուցիչը բավականին տարածված իր է: Այն ներկայումս ժամացույցների մեջ է, կենցաղային տեխնիկայում (վառարան, միկրոալիքային վառարան), հեռախոսների ու ավտոմեքենաների մեջ և այլն: Զարթուցիչի պատմությունը սկսվել է ընդամենը «վերջերս»: Բավականին երկար ժամանակ մարդիկ բազմիցս փորձել են ստեղծել այնպիսի մի սարք, որը կազդարարի նախատեսվող ժամանակը, և նման սարք հաջողվել է ստեղծել միայն 19- րդ դարի կեսերին: Այսպես կոչված «կրակային ժամացույցները» կարելի է համարել զարթուցիչի նախատիպը:

Դրանք հորինել են Հին Չինաստանում: Դրանք իրենցից ներկայացնում են խեժով հագեցած և թեփից պատրաստված փայտի երկար կտորներ, որոնք տեղադրվել են հորիզոնական, և որոնցից կախված է եղել ծանրությամբ թել: Փայտի ծայրերից մեկը հրկիզվել է, ինչի պատճառով խեժով թեփը այրվել է, որոշակի պահին այրվել է նաև թելը, ինչի արդյունքում ընկել է ծանրությունը՝ միաժամանակ աղմուկ առաջացնելով: Հին հույն փիլիսոփա Պլատոնը, որը ապրել է մ.թ.ա. 4-րդ դարում, հորինել էր մի մեխանիզմ, որն զգուշացրել է իր ուսանողներին դասախոսություններն սկսելու մասին: Իհարկե, դա ավելի շուտ նման էր դպրոցական զանգի, քան զարթուցիչի, բայց այդ երկու սարքերն էլ ունեն գործողության նույն սկզբունքը՝ ազդարարել պահանջվող ժամանակը: Գյուտը բաղկացած է եղել երեք անոթներից, որոնք միմյանց հետ կապված են եղել խողովակների միջոցով: Ջրով լցվել է առաջին տարողությունը, որտեղից ջուրը աստիճանաբար հոսել է երկրորդ տարողության մեջ, որտեղից էլ՝ երրորդի մեջ, որն ունեցել է սուլիչի նման մի բան և ձայն է հանել որոշակի չափով լցվելուց հետո:

Իտալացի նկարիչ ու գիտնական Լեոնարդո դա Վինչին նույնպես անմասն չի մնացել զարթուցիչ հայտնագործելուց: Նա հորինել է մի սարք, որը նույնպես կարելի է համարել զարթուցիչի նախատիպը: Այն բաղկացած է եղել երկու անոթներից: Ջուրը կաթիլկաթիլ լցվել է վերին անոթից դեպի ստորին անոթը և գործարկել է մի մեխանիզմ, որը բարձրացրել է քնած մարդու ոտքերը: Իհարկե, այս բոլոր հայտնագործությունները եղել են ընդամենը զարթուցիչների նախատիպերը: Իսկ առաջին զարթուցիչը հորինել է Լևի Հաթչինսը 1787 թվականին: Նրա ստեղծածը եղել է արդեն մեխանիկական այնպիսի սարք, որին մենք սովոր ենք, բայց այդ զարթուցիչը զանգ է հնչեցրել միայն օրը մեկ անգամ՝ առավոտյան ժամը չորսին: Զարթուցիչի գյուտի առաջին արտոնագիրը ստացել է ֆրանսիացի Անտուան Ռեդիերին 1847 թվականին: Ֆրանսիացու սարքը արդեն ունակ է եղել զանգ հնչեցնել ցանկացած ժամանակ: Ներկայումս կարելի է ասել, որ զարթուցիչը բառիս բուն իմաստով մտել է բջջային հեռախոսի մեջ: Եվ դա շատ հարմար է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)