Հերթական բլոգերը, ով Մագայից հետո խայտառակվեց Սուրեն Շահվերդյանի հաղորդման ժամանակ
Lifestyle«Քաղցած սպասում էին» հաղորդումն այս շաբաթ կրկին քննարկումների տեղիք է տվել համացանցային օգտատերերի շրջանում: Այս անգամ նրանք հյուրընկալվել էին բլոգեր Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանին, ով հայտնի է Chuchi Shushi անունով:
Հաղորդման շրջանակներում սովորության համաձայն՝ հյուրի հետ գնում են առևտրի: Երբ Շուշանիկն ու Սուրեն Շահվերդյանը մի քանի անգամ մոտենում են դրամարկղին, Սուրենն առաջարկում է ինքը վճարել, ինչին Chuchi Shushi-ն առանց վարանելու և անհարմար զալու, միանգամից համաձայնում է: Հաղորդման եթեր գնաուց հետո Chuchi Shushi-ն Instagram-ի իր էջի story բաժնում խոստովանել է, որ բազմաթիվ քննադատական նամակներէ ստացել, որում հետևորդները նշում էին, որ ամոթ և խայտառակություն էր, որ նա թույլ տվեց վճարել Սուրենին այն դեպքում, երբ նա իրենց հյուրն էր:
Շուշանիկը նշում է, որ իր համար դա նորմալ երևոււյթէ, քանի որ հաղորդման ձևաչափն է այդպիսին, ավելին՝ բարձրաձայն նշում է, որ իրականում իրենք չէին հրավիրել նրանց:
Հավելենք, որ օրերս բլոգեր Մագայի մասնակցությամբ «Քաղցած սպասում են» հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչի վերաբերյալ Մագան Starnews-ին ասել է հետեւյալը.
«Այն, որ նրանք չունեին տարրական քաղաքավարություն ու կուլտուրա, շեղվել էին իրենց ձևաչափից, փորձում էին խելքս ստուգել, իսկ ես հասկանում էի, որ մասնակցում եմ «Քաղցած սպասում» են հաղորդմանը, որ սա «Ամենախելացին» հաղորդումը չէ, ի վերջո, կարող էի հրաժարվել այդ հարցերից, ինչը չարեցի, սակայն իմ դաստիարակությունը դա թույլ չտվեց, փորձել եմ նրանց լեզվով պատասխանել, զարմանում եմ հեռուստադիտողի վրա, որ չեն հասկացել, որ ծաղրել և հեգնել եմ: Սուրենը երկու տարուց պապիկիս թայ է դառնալու, ու իր համար աննորմալ է, որ օրինակ՝ կարող եմ տանից հողաթափերով դուրս գալ, սակայն իմ հետևորդներն ինձ հասկանում են»,-նշել էր Մագան:
Տվյալ թողարկումը բավական աղմկահարույց էր ստացվել, քանի որ Մագան չէր կարողացել նախ պատասխանել, թե ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:
Նույն թողարկման ընթացքում Մագան չէր տարբերել Թումանյանին Չարենցից, ինչպես նաև ցույց էր տվել, որ չի տիրապետում ռուսերենին:
Ավելի ուշ Սուրենը Մագայի վերաբերյալ Starnews-ի հետ զրույցում նշել է հետևյալը.
«Եթե Մագան հաշվել իմանար, կհասկանար, որ ես երկու տարի հետո իր պապիկի տարիքին չեմ կարող լինել, սա ևս մեկ անգամ ապացուցում է նրա մաթեմատիկական ունակությունների «թռիչքը»: Եվս մեկ ապացույց, որ նա պրիմիտիվ հաշվել չգիտի: Հաղորդման ընթացքում պարզ երևացին նրա գիտելիքները: Նրա գործունեությունը վտանգավոր է երիտասարդների համար, քանի որ նա շատ դեռահասների համար օրինակ է: Շատ բլոգերներ, լինելով անհեթեթ և տգետ, վտանգ են ներկայացնում, քանի որ լուրջ քանակի հետևորդներ ունեն:
Շարունակությունը՝ այստեղ