Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
24 ժամ ջուր չի լինելու Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար


«Այս ծրագիրը երթևեկությանը ոչինչ չի տալու, հակառակը՝ վթարների պատճառ կարող է դառնալ»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից Հայաստանում գործում է բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը: Դեռ որոշումն ուժի մեջ չմտած՝ քաղաքացիները նշում էին, որ կարծես խտրականություն է դրվում իրենց միջև: Այսպես՝ activesociety. am կայքում գրանցվել հնարավոր է միայն eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։ Սա անելու համար քաղաքացին պետք է ունենա էլեկտրոնային նույնականացման քարտ կարդալու սարք կամ բջջային նույնականացման քարտ, որը տրամադրող կազմակերպությունը սպասարկում է միայն «Բիլայն» ընկերության համարներ, այն էլ՝ հատուկ քարտերով, այսինքն՝ քաղաքացին պետք է պարտադիր նոր քարտ գնի:

Ոստիկանությունն, ի պատասխան մեր հարցման, նշել էր, որ այսկերպ նպատակ են ունեցել բացառել երրորդ անձի կողմից որևէ մեկ այլ քաղաքացու անձնական տվյալներով բջջային հավելվածի օգտատեր դառնալը, «քանի որ հակառակի դեպքում՝ օրինակ ֆինանսավարկային, ապահովագրական, ոստիկանության և այլ կազմակերպությունների և պետական մարմինների աշխատակիցները, ունենալով հասանելիություն որևէ անձի անձնական այս կամ այն տվյալներին, կկարողանային այլ անձի անունից գրանցվել որպես բջջային հավելվածի օգտատեր»։ Հաջորդիվ՝ լուսանկարահանելիս, տեսանկարահանելիս երթևեկության մեջ գտնվող վարորդն իր հեռախոսով որոշակի գործողություններ է կատարելու, ինչն ինքնին իրավախախտում է:Դա փաստել է նաև ոստիկանությունը:

«Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն ինքնին իրավախախտում է և անընդունելի է որևէ ենթադրյալ իրավախախտում արձանագրելու համար թույլ տալ մեկ այլ իրավախախտում»: «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ օրինագծի կողմնակիցը չի, գրեթե չի հետևել նաև դրա ընդունման ընթացքին: «Այն պետության կողմից մշակված ինչ-որ ծրագիր է: Թե ինչպես կշահագործեն այն, արդեն ռիսկերի գնահատման հարց է և պետության խնդիրն է: Այստեղ կարևոր է մեկ այլ հարց՝ այս ծրագիրը երթևեկությանը ոչինչ չի տալու:

Մինչ օրս էլ քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց բջջային հեռախոսներով նկարելու իրավախախտումները և դրանք ոստիկանությանն ուղարկելու, որն էլ պատշաճ արձագանքում էր դրանց: Իհարկե, այնտեղ որոշ խնդիրներ էին առաջանում` կապված վարչարարության հետ: Փորձ արվեց դրանք լուծել այս օրենքով ու նման հավելվածի ստեղծմամբ: Եթե ոստիկանությունը, հանձինս նոր ներդրված պարեկային ծառայության, իր հսկողությունն ուժեղացնի և պատշաճ ծառայություն մատուցի, այդ հավելվածի կարիքը, կարծում եմ, էլ չի լինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քեյանը:

Ինչ վերաբերում է երկրորդ դիտարկմանը, մեր զրուցակիցը նշում է. «Իրականում անթույլատրելի է իրավախախտում արձանագրելու համար նորը թույլ տալը: Որքանով ես եմ տեղյակ, չպետք է թույլ տային երթևեկության ընթացքում իրավախախտումներ արձանագրել: Այս ամբողջի համատեքստում պետք է շեշտել, որ իրավախախտումների արձանագրման այս կարգն ավելի շատ խոչընդոտ կհանդիսանա և վթարների պատճառ կդառնա, քան ինչ-որ օգուտ կտա»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը