Իննա Խոջամիրյանն առաջին անգամ խոսում է նշանը հետ տալու, անձնական կյանքի մասին. դերասանուհին արտասվել է եթերում (տեսանյութ)
LifestyleTert.am Life.am–ի LIFEROOM նախագծի հյուրն այս շաբաթ Իննա Խոջամիրյանն է եղել:
Զրույցի ընթացքում Իննան, երբ հարց է հնչել իր եւ Հայկ Պետրոսյանի բաժանման մասին, չի կարողացել զսպել հուզմունքն այն աստիճան, որ ստիպված է եղել մի քանի րոպեով ընդմիջել զրույցը։
Իննայի խոսքով՝ «նշանվել» եւ «բաժանվել» բառերը մեծ ազդեցություն են թողնում իր վրա:
«Չեմ խոսել այս մասին, բայց դա ախր տաբու չէ: Ինքս շատ խոսակցություններ եմ լսել այս մասին, որոնք ինձ խանգարում են: Մարդիկ ամուսնանում են, բաժանվում են, ընտրություն են անում, սակայն ինձ շատ է խանգարում նշանվել, բաժանվելու տաբուն: Փառք Աստծո, ես եւ ծնողներս, կողակիցս շատ ադեկվատ ենք վերաբերվել այդ փաստին: Նշանադրությունն աղջկանն է, աղջկանն են նշան դնում, եւ որոշել նշանը հետ տալ նույնպես աղջկանն է: Դա շատ ադեկվատ ընդունվել է իմ եւ նրա ընտանիքներում, սակայն մինչ օրս չի ընդունվել հասարակության կողմից: Պետք չէ ծայրահեղացնել, դա ամուսնություն չէր, մենք համատեղ երեխաներ չունեինք, ես պատկերացնում եմ, թե որքան ծանր կտանեի, եթե ինձ պիտակավորեին որպես ամուսնացած բաժանված: Փառք Աստծո, հանգամաների բերումով ամեն ինչ շուտ ավարտվեց՝ զուտ պիտակավորման տեսանկյունից, ես անձնականի մասին չեմ խոսում, դրա մասին չեմ ուզում խոսել»:
Իննան նշել է նաեւ, որ հայկական իրականություն նման դեպքերում շատ վարկածներ են առաջ գալիս, սակայն որպես կանոն՝ այդ վատագույն վարկածները միշտ աղջկան են վերաբերում, հիմնականում՝ վարքին:
Իննայի վստահեցմամբ՝ ինքը երբեք չի արել այնպիսի բան, որից կարող էր ամաչել նայել իր ծնողների աչքերին:
Ըստ Իննայի՝ այս մասին առաջին եւ վերջին անգամ է խոսում.
Ավելին՝ այստեղ