Երևան, 24.Հունվար.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երեք օրում բացահայտվել է 133 հանցագործություն, որից 10-ը նախկինում կատարված Արամ Վարդեւանյանը՝ նախագահի հրաժարականի պատճառների եւ ՄԻՊ–ի թեկնածուի մասին Դոլարն ու եվրոն էժանացել են Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց մարդու իրավունքների պաշտպան. ՔՊ–ականները ծափահարեցին ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ, Քիմ Քարդաշյանի հայտնի «թաց զգեստի» հեղինակ Թիերի Մուգլերը Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է. հարց՝ նախարարին Դեկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն


«Քանի դեռ սրանք իշխանության են, թուրքերն ամեն ինչ են անելու, որ մաս առ մաս բզկտեն Հայաստանը»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս իշխանությունները երբեք ենթատեքստերով չեն խոսում: Իրենք խոսում են պարզ ու կոնկրետ՝ ուղիղ հայտարարելով, որ թուրքը կառուցողական է, ու թուրքի հետ ապագա կա: Իսկ նրանք, ովքեր թուրքահպատակ չեն ու պայքարում են, բնականաբար, այդ մարդկանց դեմ պետք է ներքին ճնշում լինի: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մենք այսօր չունենք բանակ, չունենք ԱԳՆ և, ընդհանրապես, ոչինչ չունենք, բայց ունենք ոստիկանություն, որը կոնկրետ պայքարում է յուրաքանչյուր ընդվզող քաղաքացու դեմ: Մարդն ամեն ինչ կարողացել է անել այնպես, ինչի համար եկել է: Ասել է, չէ՞, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է:Ասել է նաև, որ թուրքերը լավն են, բարի են: Զուգահեռ՝ մուրճը վերցրել և թուրքի դեմ պայքարող մարդկանց ասում էր՝ մուրճը բոլորիդ գլխին գալու է: Ասում է ու առանց որևէ ենթատեքստի ուղիղ իրականացնում իր քաղաքականությունը: Ու հենց այս առումով պատահական չէ, երբ ասում ենք՝ սրանք թուրքահպատակ իշխանազավթներ են, որոնք եկել են իրականացնելու պանթուրքիզմի ծրագիրը: Այսօր թուրքն իր պատմական հնարավորությունից օգտվելու համար ամեն ինչ է փորձելու անել: Այստեղ արդեն կարևորագույնը հայ մարդն է, որը երեք տարբերակ ունի. կա՛մ կռվում է, կա՛մ իրերն է հավաքում, որ հեռանա, կա՛մ էլ ուզում է ապրել թուրքի հետ: Սա կռիվ է, ու սա քաղաքական պայքար չէ: Հայ մարդը պետք է պայքարի հանուն ՀՀ-ի, հանուն իր անվտանգության ու հանուն ապրելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ունեցած և պարբերաբար կրկնվող հայտնի նկրտումներին ու ՀՀ իշխանությունների արձագանքին՝ Գ. Գևորգյանը նշեց. «Ըստ էության, սա ագրեսոր պետության մարտավարության շարունակությունն է, որովհետև Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր: Խոսքն Արցախի մոտ 70-75 տոկոսի մասին է: Ու, բնականաբար, իրենց համար հիմա պատմական ժամանակներ են, որովհետև ՀՀ-ում իշխանությունը զավթել են թրքահաճո ուժեր, որոնք փորձում են իրականացնել պանթուրքիզմի և, ընդհանրապես, իրենց հարյուրամյակների նպատակները: Նրանք այդ շանսը բաց թողնել չեն ուզում, ու հիմա գալիս է հաջորդ՝ ՀՀ-ի կապիտուլ յացիայի փուլը: Ժողովրդական մի խոսք կա. «Կպի՝ խփենք»: Սրանք այստեղից կպնում են, նրանք այնտեղից՝ հարվածում: Հաջորդ պատերազմի անոնսն է տրվել, որն արդեն ՀՀ-ի հետ է լինելու: Անոնսը տրվեց նույն ձեռագրով, ինչպես եղել էր 2018-ի իշխանազավթումից հետո: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը կրկին ագրեսորի հռետորաբանությամբ էր խոսում: Զուգահեռ՝ իշխանազավթն Արցախում ասաց. «Արցախը Հայաստան է և վերջ»: Հիմա Ադրբեջանը նույնկերպ ագրեսորի հռետորաբանությամբ է հանդես գալիս, իսկ այստեղ հայտարարում են, որ Ադրբեջանը ոչնչի չի հասնի: Բացի այդ, հրահրում են՝ նույն մեթոդաբանությամբ հող նախապատրաստելով հաջորդ, բայց նույն սցենարի համար: Այս անգամ պատերազմի միջոցով փորձելու են հանձնել ՀՀ-ն: Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը սրում են իրավիճակը, որպեսզի հասնեն իրենց նպատակին»:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ իրավիճակը սրելու հռետորաբանությունը վերջին շրջանում ավելի ակնհայտ է: «Չեմ բացառում, որ հենց օգոստոսին կարող են ռազմական գործողություններ լինել, որովհետև այդ ժամանակահատվածը մի քանի պատճառներով բարենպաստ է: Պատճառներից մեկը հանգստի շրջանն է, որում նաև հեղինակավոր միջազգային կառույցներն են: Ընդհանրապես, այս իրավիճակում, այս թրքահպատակ իշխանության պարագայում մեկ ժամն արդեն բավական է, որ ՀՀ-ն լուրջ խնդիրներ ունենա: Մենք իրականում շատ ծանր իրավիճակում ենք թե՛ անվտանգության, թե՛ ընդհանրապես հասարակության գիտակցության առումով, ինչի ապացույցն ընտրությունների արդյունքներն էին: Միջազգային տարբեր դրամաշնորհների միջոցով մեր բնակչությանն այս տարիների ընթացքում լավ մոնիթորինգ արեցին ու հասկացան, որ մեր հասարակության մոտ 70 տոկոսը կրթական ցենզի ու տարբեր պատճառներով շատ ավելի հեշտ կառավարվող է:Այս ամենի պատճառով հասարակությունն այսօր չի կարող տարբերել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում թրքահպատակությունը, ու որքանո՞վ է դրանով վտանգվում իր անվտանգությունը: Հասարակությանը պետք է անկեղծորեն բացատրել, խնդրել ու աղաչել, որ պետք է դուրս գա ու պայքարի, որովհետև թուրքի հետ իրենք ապագա չեն կարող ունենալ, քանի որ նույն թուրքը տարիների, դարերի ու հարյուրամյակների ընթացքում ցույց տվեց իր իրական դեմքը: Սա ֆիզիկական բնաջնջման ճանապարհ է, մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ինքն իրեն պետք է հարգի, ինքն իրեն պաշտպանի, ու դրա համար պետք չէ հանձնվել»,- ասաց Գ. Գևորգյանը՝ նշելով, որ պայքարի միակ ճանապարհը համատարած ընդվզումներն են:

«Հարկավոր չէ մի հերոսի կամ մի փրկչի սպասել, որովհետև ով էլ լինի՝ տարբեր տեխնոլոգիաների միջոցով հազար անուն կկպցնեն այդ մարդուն ու կհեղինակազրկեն նրան: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը պետք է տեր կանգնի իր անվտանգությանն ու պետք է դեմ արտահայտվի օսմանացմանը, ՀՀ կապիտուլ յացիային: Ամեն մարդ պետք է ինքը հասկանա, որ եթե չի պայքարում, ուրեմն, վաղը թուրքն իր դուռն է ծեծելու»,-ընդգծեց նա:

Գևորգ Գևորգյանը նշեց, որ Սյունիքը ևս թշնամու հարյուրամյա երազանքների մի մասն է: «Պանթուրքիզմի իրականացման համար Սյունիքը կենսական նշանակություն ունի: Առհասարակ, Թուրքիան ամեն տեղ իր ռազմական ներկայությունն է «ապահովում»: Հիմա արդեն մեր այս իշխանազավթների «պասով» հաջողությունների են հասել և ոչ մի կերպ չեն հրաժարվելու իրենց ծրագրից: Քանի դեռ սրանք իշխանության են, թուրքերն ամեն ինչ են անելու, որ մաս առ մաս ՀՀ-ն բզկտեն՝ հասնելով կապիտուլ յացիայի: Այս առումով Սյունիքը կենսական նշանակություն ունի ինչպես մեզ, այնպես էլ իրենց համար: Այս առումով ևս պատմական շանս ունեն ու այդ շանսն օգտագործելու են: Իսկ մեր բոլոր քաղաքական, հասարակական գործիչները, բոլոր կուսակցությունները, անհատները, ժողովուրդը պետք է կոնկրետ պայքարեն՝ դուրս գալով փողոց: Եթե չես հաղթել, ուրեմն պայքարը շարունակվում է, եթե չես հաղթել, ուրեմն տուն վերադարձ չկա: Եթե չես հաղթել, ուրեմն դու հիմա տուն չունես, քո տունը մազից է կախված: Պետք չէ անհատներին մատով ցույց տալ ու ասել՝ բա, դուք ի՞նչ եք անում, բոլորով պետք է դուրս գալ պայքարի: Միևնույն ժամանակ, չի կարելի ֆեյսբուքյան գրառումներով պայքարի պատրանք ստեղծել: Պայքարը մեկնաբանություն գրելն ու արձակուրդ գնալը չէ: Հիմա չի կարելի ասել՝ ես գնում եմ արձակուրդ: Թևերը քշտած պետք է պայքարել, այլ ոչ թե գեղեցիկ կոստյումներով ու գեղեցիկ դիմահարդարմամբ»,-նշեց մեր զրուցակիցը:

Գ. Գևորգյանի խոսքով, դեռ ավելի վաղ էր ասել, որ արտահերթ ընտրությունն այս իշխանության վերարտադրման ճանապարհն է, որով ավելի խոցելի ենք դարձնում ՀՀ բնակչության կռվող ու պայքարող մարդու ձանը: «Բայց, ինչևէ, արեցին այն, ինչ ուզեցին, գնացին նրան, ինչին գնացին: Բայց մենք պայքարից հրաժարվելու իրավունք չունենք: Այս պայքարը քաղաքական անվանելու իրավունք ևս չունենք՝ հայտարարելով, թե այսօր քաղաքականությամբ զբաղվում եմ, վաղը՝ ոչ, իսկ մյուս օրը նորից զբաղվելու եմ: Սա հանուն հայ մարդու ու Հայաստանի պետականության պայքար է: Երբ այդ սուրը կախված է ազգի գլխին ու առավել քան տեսանելի և շոշափելի է, դու չես կարող պայքարի անունը դնել քաղաքական ու ասել՝ հիմա մի քիչ արձակուրդ է, կամ՝ «ես հիասթափվել եմ»: Ինչի՞ց ես հիասթափվել, ապրելո՞ւց, քո խելքի՞ց, ինչի՞ց՝ քո հայրենիքի՞ց: Մենք չպայքարելու ու հանձնվելու իրավունք չունենք, իսկ պայքարը պետք է մասսայական ու ինքնաբուխ լինի: Եթե համատարած պայքարի անհրաժեշտությունը ժողովուրդը չհասկանա, մենք շատ շուտով ևս մեկ պատերազմի առաջ ենք կանգնելու: Դրանով արդեն ՀՀ-ի կապիտուլ յացիայի զարկն է տրվելու, ինչպես եղավ Արցախի դեպքում: Նույն սցենարը կրկնվում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեք օրում բացահայտվել է 133 հանցագործություն, որից 10-ը նախկինում կատարված Արամ Վարդեւանյանը՝ նախագահի հրաժարականի պատճառների եւ ՄԻՊ–ի թեկնածուի մասին Դոլարն ու եվրոն էժանացել են Նոր նշանակում՝ քննչական կոմիտեում Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց մարդու իրավունքների պաշտպան. ՔՊ–ականները ծափահարեցին ՆԱՏՕ-ի զորքերը բերվել են մարտական պատրաստվածության ՊՆ աշխատակիցները 100.000-ական դրամ են հավաքել որպես Սուրեն Պապիկյանի հարսանեկան նվեր Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը Մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ, Քիմ Քարդաշյանի հայտնի «թաց զգեստի» հեղինակ Թիերի Մուգլերը Ինչո՞ւ մոլերում սահմանափակումը չի գործում, իսկ մոլերի սննդի կետերում գործում է. հարց՝ նախարարին Դեկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկություն է ընթանում նոր օմբուդսմենի ընտրության հարցով (ուղիղ) Մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Խրամատը լքողըՄի ձեռքով մերժում, մյուսով՝ տրամադրումԽաղաղապահներն Արցախում վթարի ենթարկված պատանուն ուղղաթիռով հասցրել են Երևան Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Թշնամին Գեղարքունիքում ազդեցիկ լույսերով գիշերվա ժամերին թիրախավորում է քաղաքացիների տները. Թագուհի Թովմասյան Ջրի սակագնի «մուտիլովկաների» մասին Բզկտված ԱՐՑԱԽ. ՋՐԱՂԱՑՆԵՐ. Արտակ Զաքարյան Վաղո՛, ո՞րն է քո հայրենիքը․ Աննա Գրիգորյանը «չծառայած», բայց բանակի մասին խոսող Վաղարշակ Հակոբյանին Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը Էսքան հացադուլ արի, որ Նիկոլը գնա, բայց Արմենը գնաց. կյանքն անարդար է. Մգեր Արմենիա Ո՞ւմ պասերի կարիքն ունեք, միգուցե, Էրդողանի՞, Ալիևի՞. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆախագահի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել Հարգանք չեք վայելում․ իշխանությունը անձնական իրավապաշտպան կստանա, եթե Դուք ընտրվեք ՄԻՊ պաշտոնում. Ղազինյան Մեր երկրում քաղբանտարկյալներ կա՞ն. Աննա Գրիգորյանը` ՄԻՊ թեկնածուին Ո՞վ և ինչպե՞ս կարող է հեռավար կրթություն ստանալ Լավ կլիներ՝ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի պատասխանատվությունը և հրաժարական տար․ Զատուլին Մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված էԿորոնավիրուսային իրավիճակը՝ ՀՀ-ում Արթուր Դավթյանը չի պաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը Հիմա մի լայքով կամ մի ստատուսով աշխատանքի են ընդունում և ազատում. Աննա Մկրտչյան Սարգսյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Բաքվի և Անկարայի հետ սկսված գործընթացներով Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան Ամբիոնից «շնաբարո դուրսպրծուկ» և այլ արտահայտություններն են հնչել. Ղազինյանը՝ ՄԻՊ նոր թեկնածուին Հունվարի 23-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1825382 պատվաստում Ողբերգական ավտովթար. կա զոհԱռանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող. Ռոբերտ Հայրապետյան Նավթը թանկանում է Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ. իրավաբան Չորս տարվա ակտիվ ես կասեի անգամ գերակտիվ աշխատանքի արդյունքները. Կարեն Ավագյան Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում էՀանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան. Ռոբերտ Հայրապետյան Կարեն Չուխաջյանը նվաճեց IBF միջմայրցամաքային տիտղոսը Այս գրառման իմաստը «բա որ ասում էի» ոճի անձնական մխիթարանքը չէ. Արմեն Աշոտյան Ազգային ժողովում ընտրում են նոր օմբուդսմենին. Ուղիղ