Երևան, 18.Սեպտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում Տղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ Տաջիկստանի եւ Իրանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում «Ռուսական գրքի տուն» է բացվել Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին․ վարորդը դիմել է փախուստի Լավ տղա էիք, գնայիք Գորիս- Կապան ճանապարհին կանգնեիք. Գեւորգ Պետրոսյանը` ոստիկաններին Չգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասին Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (ուղիղ) ՌԴ ՊՆ-ն հաղորդում է


Ինչո՞ւ է Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսքան խեղճ վիճակում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Համավարակի և պատերազմի արդյունքում Հայաստանը խոր ճգնաժամի մեջ է հայտնվել, որից դուրս գալը տևական ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջելու։ Ու այսպիսի ծանր իրավիճակում շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն փաստը, որ ԵՄ-ն պատրաստվում է Արևել յան գործընկերության շրջանակներում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարել, այն էլ՝ բավական խոշոր չափով։ Խոսքը մասնավորապես 2,6 միլիարդ եվրոյի մասին է։ Այս աջակցությունը գուցե նշանակություն ունենա Հայաստանի տնտեսության վերականգնման համար, եթե, իհարկե, ներարկվի տնտեսության մեջ, այլ ոչ թե սպասարկի ընթացիկ խնդիրներ: Այդուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ ԵՄ-ն էլ առաջնորդվում է իր շահերով՝ փորձելով Հայաստանում ամրապնդել իր դիրքերը։

Սակայն ուշագրավ է, որ արևմտյան ֆինանսավորում և ընդգծված կողմնորոշում ունեցող հայտնի շրջանակները, այդ թվում՝ իշխանության կազմում, փիառի հուժկու ալիք են սկսել։ Ընդ որում, մեծ թվով արևմտամետներ ԵՄ-ի այս քայլը անմիջապես սկսել են բուռն կերպով հակադրել Ռուսաստանին։ Փատացի այս շրջանակները ևս մեկ անգամ ապացուցում են, որ իրենց հետաքրքրում է միայն արտաքին քաղաքական կողմնորոշման իրենց թեզն առաջ տանելն ու համապատասխան դրամաշնորհներ ստանալը, իսկ երկրի անվտանգության համակարգը բացարձակ կարևոր չէ: Այնինչ, եթե հնարավոր չլինի ապահովել Հայաստանի անվտանգությունը, ապա պարզ է, որ մեր երկրում ոչ մի տնտեսական ծրագիր, ենթակառուցվածքային նախագիծ կամ ներդրում հնարավոր չի լինի իրականացնել։

Իսկ Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր այնպիսին է, որը հրատապ է դարձնում այս ուղղությամբ կոնկրետ գործողությունների իրականացումը։ Օրինակ՝ առանց ժամանակ կորցնելու խորացնել ու ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սակայն պատերազմից արդեն 8 ամիս ժամանակ է անցել, և իշխանությունների կողմից այս ուղղությամբ կոնկրետ տեսանելի քայլեր չեն կատարվել, որոնք կարող էին հնարավորություն տալ գոնե որոշ չափով վերականգնել հայկական բանակի կարողությունները։

Բացի դրանից, ամենևին էլ անհրաժեշտ չէ մեզ անընդհատ խցկվել Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտ։ Դրա փոխարեն ավելի ճիշտ կլինի, որ ՀՀ իշխանությունները կարողանային ԵՄ առանձին երկրների հետ ևս համագործակցության հստակ օրակարգ ձևավորել։ Օրինակ՝ հաշվի առնելով հույն-թուրքական հարաբերությունների շարունակվող սրացումը՝ Հայաստանը կարող է խորացնել գործընկերությունը Հունաստանի ու Կիպրոսի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Ինչու չէ, կարելի է նաև փոխգործակցության նոր ձևաչափեր ստեղծել։ Բայց դրա փոխարեն Հունաստանի դեսպանն Ալիևի հրավերով օրերս մեկնել էր Շուշի, ինչը հայկական կողմի դիվանագիտական ձախողումն էր։ Եվ հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ օրերս Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանեց օկուպացված Հյուսիսային Կիպրոս՝ կղզում թուրքական զորքերի տեղակայման 47-ամյակի կապակցությամբ։

Ընդ որում, ադրբեջանական պատվիրակությանն ընդունել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսին Թաթարը՝ հայտարարելով. «Մենք մեկ ազգ ենք, 3 պետություն»: Այսինքն՝ նա ակնարկել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման անհրաժեշտության մասին։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հայտարարել է, թե Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման հարցը քննարկում է Ալիևի հետ։ Հասկանալի է, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է Արցախի նկատմամբ ագրեսիայի ու ռազմական գործողությունների սանձազերծման հարցում։ Եվ հիմա ժամանակն է, որ Ադրբեջանը սկսի փոխհատուցել իրենց տրամադրված թուրքական աջակցության համար։ Իսկ թե Հունաստանի ու Կիպրոսի կողմից ինչպես կարող է ընկալվել Ադրբեջանի այս քայլը, արդեն կարող ենք կանխատեսել։ Այնպես որ, Հայաստանը պետք է գործի անցնի՝ մեկուսացումը ճեղքելու և համախոհներ ու դաշնակիցներ ձեռք բերելու ուղղությամբ։

Բայց ներկայիս իշխանություններն այս ուղղությամբ ցույց են տալիս իրենց բացառիկ անկարողությունը։ Այսինքն, շարունակում են դա ապացուցել, որովհետև երեք տարի նրանք հետևողականորեն դա ցույց են տվել: Տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող ենք արտաքին աշխարհի հետ սերտ կապեր հաստատել, երբ այսօր մեր դիվանագիտական ապարատը քարուքանդ վիճակում է։ Ու ինչքան ձախողված պաշտոնյաներ կան, ուղարկում են դիվանագիտական աշխատանքի։ Այդպես, օրինակ՝ Արմեն Գրիգորյանին նշանակեցին արտգործնախարարի առաջին տեղակալ, Լիլիթ Մակունցին կուղարկեն ԱՄՆ դեսպան, Վլադիմիր Կարապետյանին ուղարկել են Ուկրաինայում դեսպան ու այդպես շարունակ։ Բացի դրանից, մամուլում տեղեկություններ են շրջանառվում Արարատ Միրզոյանի, Վաղարշակ Հարությունյանի մասով։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Հետո էլ զարմանում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսքան խեղճ վիճակում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրախալի է, որ ընդդիմադիր պատգամավորները նույնպես ակտիվ են՝ բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին այցելելու հարցում. Ռ․ ՄելիքյանԷրդողանն ու Պուտինը կհանդիպեն Սոչիում Այս երեխայի պաշտպաններին փակել են բանտերում` շինծու և հորինված մեղադրանքներով. Էլիզաբեթ ՊետրոսյանՏղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ Տաջիկստանի եւ Իրանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում «Ռուսական գրքի տուն» է բացվելՎրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 52 մարդ Երևանում վրաերթի են ենթարկել ոստիկանության շտաբի պետի տեղակալին․ վարորդը դիմել է փախուստի Լավ տղա էիք, գնայիք Գորիս- Կապան ճանապարհին կանգնեիք. Գեւորգ Պետրոսյանը` ոստիկաններին Չգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասին Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին (ուղիղ) ՌԴ ՊՆ-ն հաղորդում է Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը. Ալեն Սիմոնյան Ադրբեջանցի, թուրք, պակիստանցի. հատուկ ջոկատայինները բերվել են մարտական պատրաստվածության Փոփոխվել է տրանսպորտային միջոցների հետ կապված գործողությունների համար դիմելու կարգը Այսօր Գյումրու օրն է․ պաշտոնյաներից ովքեր են այցելել Գյումրի Հայաստանում է ԱՄՆ նախկին դեսպանը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները Օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաբուլում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով կան վիրավորներ Կադրեր «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհից Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում. Մանուել Մանուկյան 4.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍեպտեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքի հրապարակում տեղի կունենա զորահանդես «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածելՏարո խաղաթղթեր. սնահավատություն արվեստի գործերով. «Փաստ»Ադրբեջանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի շենքի առջև, տեղական ինքնակառավարման ընտրություններ 300-ից ավելի համայնքներում. «Փաստ»«Սևան» ազգային պարկ»-ի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն«Պուտինը բջջային հեռախոս չունի, ուստի ընտրություններին քվեարկելու համար օգտագործել է օգնականներից մեկի հեռախոսը». Պեսկով Չորս տարի անց էլ ռուս խաղաղապահները չեն հեռանա. «Փաստ»Ջրհեղեղ Տավուշի մարզում Նոր ռեկորդ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է«Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է․ «Փաստ» Ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ. «Փաստ»Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս ՔՊ-ից Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ․ ԿԲ Կառուցապատողը վստահեցնում է՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել․ «Փաստ»L’Equipe-ը բացահայտել է Լիոնել Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում «Ժողովուրդը հաստատ ոտքի է կանգնելու»․ «Փաստ» Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների սանձարձակ պահվածքը արցախցի երեխաների հանդեպ Ո՞ւր էր «անհետացել» Փաշինյանը․ «Փաստ»«Կադիսը» հաղթեց Վարազդատ Հարոյանի հետ «Իշխանություններն արդար և ազնիվ չգտնվեցին բնակչության հետ». ո՞վ է հանդուգն ստում․ «Փաստ»Զինծառայողի մահվան գործով ծառայակից է կալանավորվել․ ՔԿ Կինը համբուրգերի մեջ մարդու մատ է գտել Գործող իշխանությունների հետ անհնար է ճանապարհ անցնել. «Փաստ»